Լինգով բացել էին պոնչիկանոցի դռները, հյութեր գողացել ու փախել. 3 երիտասարդները ձերբակալվել են
Արխիվ 16-20
Օգոստոսի 17-ին Կենտրոն վարչական տարածքում այդպես էլ եղել էր: Ժամը 1-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ երեք դիմակավոր փորձում են գողություն անել Մաշտոցի պողոտայի պոնչիկանոցից: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները եւ ՊՊԾ գնդի ծառայողները շրջայցի ընթացքում նկատել էին կասկածելի երեք երիտասարդի, բռնել եւ, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Երիտասարդներից մեկը Հարավարեւմտյան թաղամասից էր, մյուսը` Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղից, երրորդը հաշվառված էր Հրազդան քաղաքում:
Լինգով բացել էին պոնչիկանոցի դռները, հյութեր գողացել ու փախել, սակայն Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկում ոստիկանները բռնել էին:
Հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությունը շարունակվում է: