Ճապոնիայում ռեկորդային ջերմաստիճան են արձանագրել
Արխիվ 16-20Ճապոնիայում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել: Սիձուոկայի պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի կենտրոնում ջերմաչափերի սյուները բարձրացել են մինչեւ ցելսիուսի 41,1 աստիճան, հաղորդել Է Կիոդո լրատվական գործակալությունը:
Ճապոնիայի օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ նույն ջերմաստիճանը գրանցվել է 2018 թվականի հուլիսի 23-ին Սայտամա պրեֆեկտուրայի Կումագայա քաղաքում:
Օգոստոսին ամբողջ Ճապոնիայում տաք եղանակ է սահմանվում։ Տոկիոյում ներկայումս ջերմաստիճանը հասնում է 35 աստիճանի։ Շոգ եղանակը կտեւի նաեւ առաջիկա օրերին։ Ճապոնիայի տեղական իշխանությունները բնակչությանը կոչ են անում պաշտպանվել ջերմային հարվածի սպառնալիքից։
Անցյալ տարի ավելի քան 70 հազար մարդ Է հոսպիտալացվել շոգի պատճառով ջերմային հարվածի ախտանիշներով, նրանցից 126-ը մահացել են: