«Չի՛ կարելի». Միխայիլ Միշուստինին արգելել են մագնիսառեզոնանսային շերտագրության սենյակ մտնել (տեսանյութ)
Արխիվ 16-20
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինին Չուկոտկայի ինքնավար շրջանի հիվանդանոցներից մեկը կատարած այցի ժամանակ արգելել են մագնիսառեզոնանսային շերտագրության սենյակ մտնել․ կատարվածի տեսագրությունը հրապարակվել է RIA_Kremlinpool թելեգրամյան ալիքում։
Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը լրագրողների ուղեկցությամբ ցանկանում մտնել սենյակ, սակայն դռան մոտ նրան կանգնեցնում են և հետևից բարձր ձայնով հայտնում, որ չի կարելի սարքերով ներս մտնել։
«Չի՛ կարելի, չի՛ կարելի, մի՛ մտեք սարքավորումներով»,- ասում են նրան:
«Ահա, պրոֆեսիոնալներ, միանգամից երևում է»,- ի պատասխան ասել է Միշուստինը։
Հայտնի է, որ Միշուստինը Ռուսաստանի Հեռավոր Արևելք է ժամանել աշխատանքային այցի շրջանակում։
Տեսանյութը՝ այստեղ։