Ինչո՞ւ ՀՀ-ում COVID-ով մահացած անձանց հերձում չի իրականացվում.Մանրամասնում է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահը
Արխիվ 16-20ՀՀ-ում Կորոնավիրուսից մահվան դեպքերի մեծ մասը ուղեկցվող հիվանդության արդյունք են։ Ինչո՞ւ ՀՀ-ում հերձում չի իրականացվում, որպեսզի հանրությանը հստակ ներկայացվի, որ մահը իրապես վիրուսի հետեւանքով է վրա հասել, այս եւ այլ հարցերի պատասխան <<Իրավունքը>> փորձեց ստանալ Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից, ով նախ նկատեց.
- Պաշտոնական հայտարարության համաձայն՝ մեր երկրում չկային բավարար սանիտարական պայմաններ դիահերձում կատարելու համար, սակայն ես համակարծիք չեմ այս վարկածի հետ: Կորոնավիրուսի դեմ պայքարի վրա ծախսվել են հսկայական գումարներ և շատ դեպքերում այդ ծախսերը եղել են անարդյունավետ, ուստի կարելի էր այդ գումարները ուղղել դեպի սանիտարական նորմերին համապատասխանող դիահերձարանի ստեղծումը: Դիահերձարանի բացակայության պատճառով, այսօր շատ լուրջ կասկածներ են առաջանում բնակչության մոտ՝ իրենց հարազատների մահացության պատճառի վերաբերյալ և արդյունքում էլ ավելի է նվազում վստահությունը առողջապահության ոլորտի նկատմամբ:
Մանրամասն զրույցը <<Իրավունքի>> առաջիկա համարում
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ