Օգոստոսի 3-ին Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ -ում բացվեց թվային գրադարան
Արխիվ 16-20Օգոստոսի 3-ին Երևանի Թումանյան 15 հասցեում գործող ԷՎՈԿԱԲԱՆԿԻ նոր մասնաճյուղի տարածքում Ավետիք Իսահակյանի անվան ԿԳ –ն՝ ԷՎՈԿԱԲԱՆԿ ՓԲԸ –ի հետ կրթամշակութային համագործակցության ծրագրով, բացվեց
թվային գրադարան:
Սրահի վերանորոգման, տեխնիկական զինման և որոշակի գրականության առկայությունը ապահովել է բանկը,
իսկ գրադարանային սպասարկման ծրագրային ապահովվածությունը, ընթերցողների սպասարկումը, որոշակի գրականություն և թվային բազաների տրամադրումը իրականացնում է Իսահակյան գրադարանը:
Գրադարանի այցելուների սպասարկումը ապահովում են Իսահակյան գրադարանի գրադարանավարները՝ էլեկտրոնային ավտոմատացված սպասարկման ծրագրով:
Այս ծրագրի շրջանակներում Իսահակյան գրադարանը համագործակցում է նաև Հայաստանի թվային գրադարանների ասոցիացիայի հետ:
Աղբյուրը- ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ