Iravunk.com | «18+ ստեղծագործություններ են ներառվել դպրոցական դասագրքերում, ախր գոնե պետք է ներառողները դրանք կարդացած լինեին, որ իմանային». Էդվարդ Միլիտոնյան
Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմի Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետ Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետ Ոստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվի Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) …չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարել Հզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The Guardia Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ Բայրամով

«18+ ստեղծագործություններ են ներառվել դպրոցական դասագրքերում, ախր գոնե պետք է ներառողները դրանք կարդացած լինեին, որ իմանային». Էդվարդ Միլիտոնյան

Արխիվ 16-20

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով հիմնական և ավագ դասարանների համար «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկայի շուրջ ծավալված քննարկումներին, նախ նշեց, որ փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև ժամանակակից գրողներ, դրանցից մեկը, օրինակ, աշխատել կամ աշխատում է «Անտարես» հրատարակչությունում, և դպրոցական ծրագրերում ընդգրկվել են հիմնականում այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք տպագրել է հենց այս հրատարակչությունը։

«Մեծ մասամբ ընտրվել են այն ժամանակակից գրողները, որոնց ստեղծագործությունները հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Դա այն խնդիրն է, որ այսօր հրատարակչությունները տառապում են գնորդ և ընթերցող գտնելու հիվանդությամբ, դա բիզնես է, և իրենք իրենց տպած հեղինակներին պետք է փառաբանեն, գովեն, աշխատեն մտցնեն դասագրքեր, որ հետո էլ դասագիրք գրեն ու շահեն։ Մենք ոչ թե մեղադրում ենք, այլ խոսում այն մասին, որ հանձնաժողովում ավելի լայն հայացքով պետք էր նայել, հակառակ պարագայում՝ կա շահերի բախում, և սա ես ասում եմ, որ հետագայում հաշվի առնեն նման հանգամանքները»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը՝ նշելով, որ խնդիրներ է տեսնում նաև նրանում, որ ժամանակակից գրողները դասագրքերի ցանկ են ներառվել՝ առանց համապատասխանելու անհրաժեշտ չափորոշիչներին։

«Բացարձակ ոչ մի չափորոշիչ այդ ընտրության հարցում չի գործել. ընտրել են պատահականության սկզբունքով, և այդ ցանկում ուղղորդված անուններ են. այստեղ չափորոշիչներ չեն գործել։ Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե այդ նոր ժամանակակիցների ո՞ր գործերն են դրել ցանկում. չէ՞ որ կա 18 տարեկանից բարձր տարիքի համար գրված ստեղծագործությունների հարցը, որոնք չպետք է մտնեն դասագիրք, բայց մտել են. Օրինակ, իմ ստեղծագործություններից մեկը, որը դրվել է դասագրքում, ես չեմ էլ իմացել այդ մասին, 18 տարեկանից բարձրի համար է գրված, դա 18 տարեկանից ցածրի համար չէ, որովհետև կան լեզվաոճական հնարքներ, գիտակցական հոսքի հարց, և այլն. դա 18 տարեկանից ցածրը չի կարող ընկալել։ Այս խնդիրն էլ գալիս է նրանից, որ նախ՝ այդ հանձնաժողովների անդամները պետք է գոնե կարդացած լինեին այդ ստեղծագործությունները, որ իմանային՝ ինչ են ներառել»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը։

Ըստ Գրողների միության նախագահի՝ հաջորդ խնդիրը պայմանավորված է նրանով, որ լինելու են ուսուցիչներ, որոնք չեն կարողանալու հայթայթել ու կարդալ գրականության ցանկում ներառված ժամանակակից գրողների ստեղծագործոթյունները հենց միայն այն պատճառով, որ այդ գրքերից շատերը հրատարակվել են շատ փոքր տպաքանակով և արդեն իսկ վաճառվել են։

«Հիմա ինչպե՞ս է հեռավոր մարզում ապրող ուսուցիչը ձեռք բերելու այդ գիրքը, որ կարդա, հո բոլոր գրքերը չե՞ն, որ կան համացանցում։ Այսինքն՝ ուսուցիչն ու աշակերտը չեն կարողանալու գտնել այդ գրքերը. սա լուրջ խնդիր է»,-ասաց նա։

Գրողների միության նախագահի խոսքով՝ խնդիրներից հաջորդն այն է, որ հիմնական և ավագ դասարանների «Գրականություն» և «Հայ գրականություն» դասագրքերում խախտված է հեղինակների ժամանակագրությունը, ինչը շատ կարևոր բացթողում է։

«Այդ ժամանակագրությունն աշակերտի մեջ գրականության նկատմամբ ողնաշար է ձևավորում, բերում մտածողություն ու ընկալում, հետևաբար, եթե խախտված է ժամանակագրությունը, և ճանճի թռիչքի պես են ներկայացված գրողները, աշակերտն այդ շղթան չի կարող ընկալել, այդ խախտված ժամանակագրությունն ընկալելը նրա համար դժվար է լինելու։ Կամ ինչպե՞ս հասկանանք, որ մի դասարանում նույն հեղինակին անցնում են մի քանի անգամ. սա ես չեմ համարում կառուցողական մտածողության հետևանք»,-ասաց Միլիտոնյանը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս չափորոշիչներում կան թերություններ, շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչո՞ւ, օրինակ, դրանում ներառված չեն արցախահայ գրողներ, սփյուռքահայ գրողներ, կամ ինչո՞ւ ներառված չէ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» և այլ կարևոր գրողներ։

Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ հաշվի առնելով առկա բոլոր խնդիրները՝ Գրողների միությունն անհրաժեշտ դիտողություններ ու առաջարկություններ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարությանը և սպասում է պատասխանին։

Սկզբնաղբյուրը՝ 168.am



Այսօր Գյումրին ընդվզումների պատ կկազմիՍա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Ցեղասպանության օրվա առթիվ` արված Հայաստանի ղեկավարի կողմից. թուրքագետՓաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետՈստիկանական վայրագություններից տուժած գնդապետը հոսպիտալացվել է. նորից կհետազոտվիԲшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)…չկարողացա օգնել քեզ. Ինքնասպան եղած 18-ամյա պատանու քույը ահասարսուռ գրառում է կատարելՀզոր պայթյուններ Օդեսայում և Խարկովում. մանրամասներ (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը «սարսափել է» Գազայում զանգվածային գերեզմանների մասին հաղորդումներից. The GuardiaԱրցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է ՀՀ սահմանային տարածքներում․ Վեհափառ«Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման օրակարգը»․ ԲայրամովԱյսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էՔիչ հավանական են անձնական կյանքում լուրջ փոփոխությունները․ ապրիլի 24-ի աստղագուշակՌուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The SunՎտանգավոր օրեր. հազվագյուտ երևույթ՝ արևային չորս բռնկում միաժամանակՀայտնվել է տեսшնյութ՝ 28-шմյш Ավետի մասնակցությամբ․ Հաաազար ափսոս, Ավետ ջանԱՄՆ-ում սկսեցին խոսել Ուկրաինայի հետպատերազմյան մասնատման մասինՌԴ Պաշտպանության փոխնախարարն իրականում դավաճանության գործո՞վ է կալանավորվելԻնչի՞ համար էին ջարդում ԵԿՄ մեքենան, կանգնեին` նայեի՞ն. Սասուն Միքայելյան. Armlur.amՆԱՏՕ-ի զրահամեքենաները հասան ՄոսկվաԵրեւանի սիրտը պետք է լցվի ժողովրդով, ամեն գնով սրանց պետք է հեռացնենք. Մարգարիտ ԵսայանՈվ հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման. Արշակ սրբազանՄիացե՛ք, ապրիլի 25-ին, ժամը` 12:00-ին մենք լինելու ենք Հանրապետության Հրապարակում. ՉախալյանՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ընդունել է NewsMedia.am Լրատվական Գործակալության տնօրեն, մեր գործընկեր Գայանե ԶարգարյանինՄենակ չթողնե՛ք տավուշցուն. Գառնիկ ԴանիելյանԶարուհի Փոստանջյանը ջահակիր էրԵրբ տեսնեմ ինձնից շատ ակնկալողներ կան, լուծումների իմ տարբերակն ասելու եմ. Սերժ ՍարգսյանՀայ ժողովրդին ստրկացնելու նպատակ ունեցող Նիկոլին միասնական պիտի հեռացնենք. Աննա ՄկրտչյանԱրցախը տվեցինք, արդյոք Հայաստանը պաշտպանված է. Թագուհի ԹովմասյանԿարեն Խաչանովի շնորհավորանքը` Մխիթարյանին(ֆոտո)Պայքա՛ր, պայքա՛ր. Ջահերով երթ՝ դեպի ԾիծեռնակաբերդՄեր Շուշին, մեր հայրենիքը չե՛ք վայելելու, արյունաքամ եք լինելու. խոսք՝ Ադրբեջանի երիտասարդությանըՍպասում եմ խենթի պես ու փնտրում եմ քեզ ամենուրՌԴ պաշտպանության փոխնախարար Թիմուր Իվանովը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքովՀայալեզու կարմիրբերետավոր յաշման Տավուշում գազանաբար հարձակվեց պայքարող հայերի վրաՈստիկանները Տավուշում ուժ են կիրառել Բագրատ Սրբազանի նկատմամբՍերժ Սարգսյանը մասնակցում է Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող ջահերով երթին«Այս իրականության մեջ միայն ապուշներ են պետք, որոնց հեշտ լինի կառավարել». ԽԱՉԻԿ ՉԱԼԻԿՅԱՆ  Իլհամը հայտարարել է, որ 10 գյուղ էլ պատրաստվում են Վարդենիսից վերցնել, և դա՝ ամենասեղմ ժամկետներում. նա գալիս է Սևանի հետևից.Yerevan TimesԱլիեւը չի անցնի կոշտ հակառուսական դաշտՆիկոլը հանձնում է Հայաստանի պաշտոնական տարածքներըԱդրբեջանն ու Հայաստանն առավել քան մոտ են խաղաղությանը․ ԱլիևՊարոն գնդապե'տ, թույլ չեմ տա հետս այդ կերպ խոսեք, հայրենիք եք զիջել. Բագրատ Սրբազան«Էքսկլավների» հարցը լուծելու ենք սահմանազատման գործընթացով. Ալիև«Զգուշացնում եմ՝ չենք թողնելու ճանապարհ փակեք, բախման չտանեք». ոստիկանը` Բագրատ ՍրբազանինԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. ԱլիևԲԱՄԲԱՍԱՆՔԲաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) ԶԱՐՄԱՆՔԱդրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода