Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է «Հայ փախստականների հարթակ»-ի նախաձեռնող խմբի համակարգողի հետ
Արխիվ 16-20Օգոստոսի 1-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց «Հայ փախստականների հարթակ»֊ի նախաձեռնող խմբի համակարգող Արթուր Ղազարյանին։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Արթուր Ղազարյանը ներկայացրեց «Հայ փախստականների հարթակ»֊ի ձևավորման նպատակները և աշխատանքնային ծրագրերը՝ ընդգծելով, որ հարթակի ձևավորման նպատակն է առավել լսելի դարձնելու տարբեր երկրներից Հայաստանում ապաստան գտած հայ փախստականների ձայնը, իրենց առջև ծառացած մարտահրավերները և համակարգված աշխատել այդ հարցերի հասցեագրման ուղղությամբ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարար Մնացականյանը կարևորեց հայ փախստականների համախմբման նախաձեռնությունը՝ որպես փախստականների խնդիրների հասցեագրման և դրանք ավելի տեսանելի դարձնելու հարթակ: Նախարարի խոսքով՝ Հայաստանը փախստականների հարցին բախվել է դեռ անկախության հռչակումից առաջ, երբ հյուրընկալեց հայ փախստականների առաջին ալիքը Սումգայիթից, Կիրովաբադից, Բաքվից և Ադրբեջանի այլ քաղաքներից, որոնք հետագայում համալրեցին Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող շրջաններից տեղահանվածները: