Չիրո Իմոբիլեն` «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր
Արխիվ 16-20Իտալական «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն պաշտոնապես ճանաչվեց «Ոսկե խաղակոշիկ 2019/20-ի» հաղթող։
Ֆուտբոլիստի միակ մրցակիցը «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն էր, որը հայտավորված չէ Ա Սերիայի վերջին տուրի «Ռոմայի» դեմ խաղին, և չի կարող ավելացնել իր ակտիվում ունեցած գնդակների թիվը։
Իմոբիլեն 35 գնդակով շրջանցել էր «Բավարիայի» ֆուտբոլիստ Ռոբերտ Լևանդովսկուն (34 գոլ), և այսօր էլ կարող է ավելացնել իր գոլերի քանակը «Նապոլիի» դեմ կայանալիք խաղում: