Ջիվան Գասպարյան կրտեսերը ՀՀ-ում ստեղծված իրավիճակին համապատասխան բուռն ստեղծագործական լուծումներ է գտել
Արխիվ 16-20Դուդուկահար ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ կրտսերը նոր ծրագրեր ունի, նա որոշել է օնլայն համերգների մի նոր, հետաքրքիր եւ բարեգործական ծրագիր իրականացնել: Այս ընթացքում Գասպարյան կրտսերը գտնվել է Հայաստանում եւ ստեղծված իրավիճակին համապատասխան լուծումներ գտել:
«Մի քանի նոր գաղափարներ կան, որոնք արդեն իրագործման փուլում են: Առաջիկայում նախատեսվում է օնլայն համերգների մի նոր, հետաքրքիր եւ բարեգործական ծրագիր, որի համար մեր տանը պատրաստել ենք հարթակ: Տարբեր երգիչներ եւ երաժիշտներ համերգներ կանցկացնեն՝ որոշ դեպքերում կլինեն ուղիղ եթերներ, որոշ դեպքերում որակի հետ կապված նախապես համերգը կնկարահանենք, եւ կտեղադրենք, եւ դիտումների համար նախատեսված կլինի սիմվոլիկ գումար, օրինակ՝ 500 դրամ: Հավաքված գումարը որոշել ենք երկու ուղղությամբ բաշխել՝ բանակի համար, մեր հերոս տղերքի համար ինչ-որ բանով օգտակար լինել եւ մեր այն արվեստագետ գործընկներների համար, որոնք համավարակով պայմանավորված զրկվել են աշխատանքից ու ունեն ֆինանսական խնդիրներ: Կարելի է ասել հաճելին օգտակարի հետ համատեղելու մի ձեւ ենք գտել, քանի որ համավարակով պայմանավորված գուցե դեռ երկար ժամանակ համերգներ չիրականացվեն»,- մանրամասնեց Ջիվան Գասպարյանը:
Համերգային ծրագիրը լինելու է բազմաբովանդակ, կներառվեն տարբեր ոճի կատարողներ, խմբեր եւերաժիշտներ: Բացի այս ծրագրից, երաժիշտն այս ընթացքում կրկին օնլայն տարբերակով տարբեր երկրների երաժիշտների հետ է համագործակցել, ներկայացրել է նոր աշխատաքներ: Նա ընգրկված է համաշխարհային երաժշտական օնլայն Beyond Music Project-ի մեջ, որտեղ տարբեր երկրներից ներառված մասնակցիները ծանոթանում են իրար հետ եւ ստեղծում նոր աշխատանքներ: Երաժիշտը նաեւ ծիրանի փայտից պատրաստված դուդուկի նման փոքր USB ֆլեշ կրիչներ է ստեղծել, որոնք համ հուշանվեր կարող են հանդիսանալ, համ էլ այնտեղ զետեղված են իր աշխատանքները, եւ մարդիկ կարող են ծանոթանալ մեր հայկական երաժշտության հետ:
Հ.Գ.- Ջ. Գասպարյանի ստեղծագործական նորություններին ծանոթացեք՝ այստեղ: