«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա Հակոբյան Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Երեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Նիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan Times Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում է Փաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ Աղազարյան Ղարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ

«Փաստ». Հա­մա­ճա­րա­կը չենք հաղ­թա­հա­րել և զգու­շու­թյու­նը թու­լաց­նել չենք կա­րող. Բաբկեն Պիպոյան

Արխիվ 16-20

Արտակարգ դրության հայտարարումից ի վեր տնտեսվարողների շրջանում պարբերաբար կատարվում են ստուգումներ: Վերջին շրջանում խոսվում է այն մասին, որ խախտումները նվազում են, իսկ կրկնակի ստուգումների ժամանակ պարզ է դառնում, որ դրանք քիչ-քիչ իսպառ վերանում են: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ բնականաբար, երկարաժամկետ կտրվածքով ինչ-որ բաներ սովորելու էինք: «Սովորելուց զատ, ինչպես շատ անգամ բարձրաձայնել ենք, մեխանիզմները բավականին ուշ էին ներդրվում: 
Կայացվող որոշումները ոչ թե պարզապես պետք է լինեն որոշումներ, այլ պետք է լինեն կիրառելի և կիրարկելի: Օրինակ՝ հիշում ենք, թե բանկերի մոտ ինչ պատկեր էր: Վարչապետն անձամբ իր էջով որոշեց այս խնդրով զբաղվել: Հրապարակվում էին մարդկային կուտակումների լուսանկարներ, հետագայում խոսվեց գծանշումների կարևորության մասին: Կատարվեցին գծանշումներ, և, ըստ էության, այս ոլորտում ունեցանք բավականին մեծ առաջընթաց: Ասում էինք՝ եթե ի սկզբանե բանկը բացվեր միայն այն դեպքում, երբ գծանշումներն արած լինեին, ոչ թե սկսեր աշխատել, խախտումներն անել, աղմուկ բարձրանար, հետո մեխանիզմները սկսեին գործել, ապա շատ ավելի արագ այդ խնդիրը կլուծվեր: Շատ դեպքերում բախվեցինք խնդրին, հետո մտածեցինք դրա լուծման մասին: 
Պետք է նշել, որ զգուշավորության ֆոնը մի պահ հասավ գագաթնակետին, բայց երկարաժամկետ կտրվածքով սկսեցին բնական ռեակցիաներ աշխատել, այն է՝ հիմա արդեն այդ զգուշավորությունը նահանջում է, ինչը լավ չէ: Պետք է հասկանանք, որ դեռ լիովին չենք հաղթահարել համաճարակը և զգուշությունը թուլացնել չենք կարող: Ունենք նվազման միտումներ, թե՛ կանխարգելիչ միջոցառումները, թե՛ վերահսկողության արդյունքում առկա բարեփոխումները, թե՛ եղանակային պայմաններն «իրենցն ասել են»: 
Այս բոլորը գործոններ են: Նվազման միտում ունենք, բայց պետք է հասկանանք՝ չի բացառվում, որ աշնանը՝ հոկտեմբերից հետո կունենանք երկրորդ ալիքը, որին պետք է պատրաստ լինենք և՛ մեխանիզմների, և՛ վերահսկողական գործիքների մշակման առումով: Պետք է առնվազն կարողանանք դասեր քաղել առկա փորձից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:
Վերջին շրջանում հրապարակումներ եղան, որ որոշ պետական պաշտոնյաներ մասնակցում են խնջույքների, չեն կրում դիմակներ, մինչդեռ քաղաքացուն կարող են տուգանել դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքում, անձնագիր պահանջել այն ժամանակ, երբ առաջին հայացքից ամեն ինչ կարգին է: Շատերի մոտ տպավորություն է ստեղծվում, թե գործում են երկակի ստանդարտներ: Մեր զրուցակիցն այս հարցը հետևյալ կերպ է մեկնաբանում. «Սկսեմ տուգանքներից: Դրանց՝ որպես գործիքի կիրառման անհրաժեշտությունը կար: Երկար վիճելու հարց է՝ տուգանքը պետք է լիներ տասը հազար դրամ, թե՞ սահմանվեր ավելի բարձր: Գուցե պետք է լիներ տասը հազար դրամից էականորեն բարձր, որպեսզի, այսպես ասած, կանխարգելեր անփութությամբ դիմակը սխալ կրելու կամ չկրելու հետևանքով տուգանքի հնարավոր կիրառումը: Երբ մարդը գիտի, որ մեծ դժվարություն չէ այդ տուգանքը վճարելը, չնայած որ տասը հազար դրամն էլ քիչ գումար չէ, մարդու զգուշությունն ավելի թուլանում է: «Ոչինչ, մեկ անգամ կտուգանեն, կվճարեմ» տրամաբանությամբ առաջնորդվող մարդիկ կլինեն և կան: Եթե տուգանքը լիներ ավելի բարձր, շատ ավելի քիչ մարդ կտուգանվեր: Եթե տասը հազար դրամով հինգ հոգու ենք տուգանում, ապա հիսուն հազար դրամ տուգանքի դեպքում կտուգանեինք մեկ հոգու: Հիմա անցնեմ այս ոլորտում մեկ լուրջ բացթողման, այն է՝ իրավակարգավորման մեխանիզմների ներդրումն անձնագրերի մասով: Այսինքն՝ պետք էր ստուգել միայն ու միայն այն քաղաքացիների անձնագիրը, որոնք չէին կրում դիմակ: Դիմակով քաղաքացու անձնագիրը ստուգելը, բացի կորոնավիրուսի տարածման ռիսկը մեծացնելուց, որևէ օգուտ չուներ: 
Բարեբախտաբար, վերջին ժամանակահատվածում միայն անձնագրի ստուգման շրջայցեր, կարծես թե, չենք նկատում: Արդյո՞ք արժեր քննարկել Երևանում անտանելի շոգի ժամանակ արևի ճառագայթների տակ ժամը 12:00-ից 17:00-ը շրջող միայնակ քաղաքացիների առանց դիմակի լինելու հնարավորությունը: Միանշանակ, արժեր: Անպայման պետք էր դնել չափորոշիչներ, որ քաղաքացին պետք է լինի միայնակ, իր մոտ պետք է դիմակ ունենա՝ փակ տարածք մտնելիս կամ էլ ինչ-որ մեկին հանդիպելիս դնելու համար: Բայց շոգ ժամերին միայնակ շրջելու ժամանակ պետք է հնարավորություն ունենանք այդ դիմակը հանելու մի քանի պատճառով: Օրինակ՝ երբ մարդը քրտնում է, 10-15 րոպե հետո դիմակն օգտագործման ենթակա չէ, պետք է այն դեն նետել: Եթե այն դեն չեն նետում, չեղածի հաշիվ է: 
Ինչ վերաբերում է երկակի ստանդարտին, ապա այս դեպքում երկակի ստանդարտ չկա: Եթե սա դիտարկենք զուտ հավասարության դաշտում, ապա տուգանվում է թե՛ քաղաքացին, թե՛ պաշտոնյան: Այլ հարց է՝ բոլորս գիտակցում ենք, որ, ըստ էության, քաղաքական որոշումների քաղաքական պատասխանատվություն կրող անձինք պետք է բացի օրենքով սահմանված պարտավորություններն ունենան ստանձնած ներքին քաղաքական պարտավորություններ, իսկ թե ինչու քաղաքական պատասխանատվությունը մի փոքր ավելի թույլ է, քան արժեր որ լիներ, կարծում եմ՝ սպառողների իրավունքների պաշտպանության և իմ քննարկելու տիրույթից դուրս է: Ինչու, որովհետև, այո, որպես քաղաքացի ցանկանում եմ, որ նրանք ավելի պատասխանատու լինեն, բայց դա քաղաքական ուժի խնդիրն է: Եթե խանութում աշխատակիցը բարյացակամ չէ սպասարկելիս, դա իրավակարգավորման խնդիր չէ: Ինչո՞ւ դա չի կարգավորվում, որովհետև աշխարհը հասկացել է՝ դա բիզնեսի ներքին խնդիրն է: Եթե աշխատողն իրեն ճիշտ չի դրսևորում, կորցնում է հաճախորդ: Հնարավոր չէ սահմանել, որ պետք է պարտադիր ժպտալ: Բայց հասկանում ենք, որ նրա լավ վերաբերմունքից հաճախորդն իրեն լավ է զգում, այս դեպքում բիզնեսմենը պետք է բացատրի իր աշխատակիցներին, որ հաճախորդների հետ ավելի բարեհամբույր լինեն, հակառակ դեպքում՝ տուժում է բիզնեսը: Նույն տրամաբանությամբ տուժում է քաղաքական ուժը, և սա նրանց ներքին խնդիրն է, որը նրանք էլ պետք է լուծեն»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:



«Ժողովրդավարության բաստիոնում» տեղի ունեցածը հավերժ գրանցվելու է, որպես խայտառակությունն. Ալլա ՀակոբյանԼուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. ՓաշինյանՊիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենքԱստղագուշակ` ապրիլի 18-ի համարՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода