«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԱՄԵՆԱՊԻՆԴԸ ՀԻՆ ԼԵՎՈՆԱԿԱՆՆԵՐԻ ՈՏՔՆ Է
Արխիվ 16-20«Նոր Հայաստանում» բարձրաստիճան պաշտոնյաների ոտքի տակ կարծես թե հողն այնքան էլ ամուր չէ: Մի օր մեկը պաշտոն է ստանում, սակայն մի քանի ամիս անց պարզվում է, որ տվյալ անձը կասկածելի անցյալ ունի, կամ «անաչառագույն» Նիկոլ Փաշինյանի սահմանած անհասկանալի դրույթներին չի համապատասխանում: Սակայն «Նոր Հայաստանում» կան բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք գործող իշխանություններին այնպես են շողոքորթում, այնպես հաճոյանում, որ թվում է տվյալ անձանց հետ կապված որեւէ «չեպե» լինել չի կարող: Նրանցից ամենակարկառուն դեմքն օրինակ` ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` Հակոբ Արշակյանի ոտքն այսօր ամենապինդն է: Դե ինչ խոսք, հին լեւոնականներն իրար շատ լավ են հասկանում:
Ա. ԱՎԱԳՅԱՆ