Այսօր սիրված դերասանուհի Լուիզա Ներսիսյան ծննդյան օրն է
Արխիվ 16-20Այսօր սիրված դերասանուհի Լուիզա Ներսիսյան ծննդյան օրն է:
iravunk.com-ը շնորհավորում է և մաղթում հաջողություններ կյանքում և գործերում: Թող իրականանան բոլոր երազանքները: Թող որ երջանկությունն, ուրախությունն ու ոգեշնչումը դառնան մշտական ուղեկիցներ:
ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Լուիզա Ներսիսյանը ծնվել է 1977 թվականին Երևանում: Նախ սովորել է Երևանի թիվ 172 միջնակարգ դպրոցում, 1994 թվականին ավարտել է Երևանի թիվ 149 ավագ դպրոց վարժարանի անգլերեն-պարսկերեն բաժինը: Միաժամանակ հաճախել է թիվ 172 դպրոցին կից Սաթենիկ Թոփուզյանի ղեկավարած մարիոնետների թատրոն, որտեղ խաղացել է «Անուշ» և «Կարմեն» ներկայացումներում: 1995 թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետ ինստուտի դերասանական բաժին: 1993 թվականին Կոստրոմա քաղաքում մասնակցել է «Սերեբրյաննայա Լադյա» փառատոնին և արժանացել 1-ին մրցանակին: Ուսանողական տարիներին, Արմեն Ջիգարխանյանի հրավերով, Մոսկվայի Մայակովսկու թատրոնում խաղացել է «Անտիգոն» ներկայացման մեջ: 1993-1999 թվականներին աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում: 1999 թվականից աշխատում է Երևանի Կամերային թատրոնում, 1999-2003 թվականներին եղել է Երևանի Կամերային թատրոնի պատկերասրահի տնօրենը: 2000-2004 թվականներին աշխատել է Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի +» ծրագրում: «Երկաթ TV» ստուդիայում նկարահանվել է «Շոու 1-02», «Սեր և ծիծաղ» ֆիլմաշարերում, «Հմուտ ձեռքեր» հաղորդման մեջ