Ավետ Բարսեղյանը այսօր դարձավ 40 տարեկան
Արխիվ 16-20Հաղորդավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, հայ էստրադայի բազմաթիվ երգերի խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը այսօր դարձավ 40 տարեկան: iravunk.com-ը շնորհավորում է և ցանկանում, առողջություն, ընտանեկան երջանկություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
Այս առիթով ներկայացնում ենք Ավետ Բարսեղյանի ինստագրամյան էջից «Հետքը» վերնագրով բանաստեղծությունը.
«Քո աղոթքը հոգուդ հետքն է Երկնքի անտես հողում։
Աղոթիր։Որ վերջանանք,քեզ կգտնեմ կապույտ տեղում։
Քո ներելը սրտիդ հետքն է Արեւի եռման ծովում։
Ինձ ներիր։Որ ավարտվենք,ես կձուլվեմ քեզ Արեւում։
Քո սիրելը հենց քո հետքն է երգաշատ Տիեզերքում։
Ինձ սիրիր։Որ դադարենք,մենք ծնվելու ենք իմ երգում։
Քանի դու կաս ու աղոթում ես,ինձ ներելով՝սիրում ես դեռ,
Այնքան հստակ հետքեր թողնում ես…
Ես գտնելու եմ քեզ,իմ Սեր»։