ՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Ծաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ    Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնեն Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. Armenpress ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Մինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. Գեղամյան ԶԱՐՄԱՆՔ ԲԱՄԲԱՍԱՆՔ Ազերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրները

Այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու. Իվետա Տոնոյան

Արխիվ 16-20

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ` երեկ ընդունեց իմքայլական պատգամավորներ Վահագն Թեւոսյանի, Մխիթար Հայրապետյանի եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հեղինակած «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագիծը: Հիշեցնենք, որ վերոնշյալ նախագծի հետ կապված ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել` մտահոգություն հայտնելով, որ նոր օրենքն ուղղակիորեն կազդի ՀՀ-ում ռուսական հեռուստաալիքների ճակատագրի վրա: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆԸ նշեց, որ ոչ միայն ռուսական հեռուստաալիքների մասով, այլեւ գլոբալ առումով այս օրենքի հետ կապված բազմաթիվ խնդրահարույց կետեր կան:

- Անկախ նրանից, որ բազմաթիվ լրագրողական կազմակերպություններ, կոմիտեներ, միություններ արձագանքում էին «Տեսալսողական մեդիայի մասին» օրենսդրական նախաձեռնությունը միջազգային փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին, որեւէ կերպ նախաձեռնության հեղինակները չանսացին այդ կոչերին: Ընդ որում` ոլորտի խնդիրներով զբաղվող բավականին լուրջ կառույցներ էին այդ մասին խոսում: Ոլորտում կար օրենսդրության կարգավորման անհրաժեշտություն, եւ հանուն արդարության պետք է նշեմ, որ իսկապես մեծածավալ աշխատանք էր տարվել «Իմ քայլի» պատգամավորների եւ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից: Սակայն տրամաբանությունը չեմ հասկանում, թե ինչու էր պետք կիսատ-պռատության պայմաններում, ափալ-թափալության ռեժիմով նման կարեւորագույն օրենսդրական նախաձեռնությունը, առանց միջազգային փորձաքննության, բերել խորհրդարան եւ առաջին ու երկրորդ ընթերցումներով անցկացնել: Իհարկե, նաեւ հեղինակները նշեցինոր որոշակի հապճեպության խնդիր կա, մասնավորապես` նոր հեռուստաընկերությունների լիցենզիայի ժամկետների ավարտի հետ կապված:

Ձեր գնահատմամբ` որո՞նք են օրինագծում տեղ գտած խնդրահարույց կետերը:

Շատ է գերագնահատվում լիազոր մարմնի` Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի դերակատարումը: Բացի այդ, օրինագծում կոնկրետ իրավակարգավորումներ կան լրատվական թողարկումներում ընդամենը 25 տոկոս եթերաժամ հատկացնել յուրաքանչյուր թեմային: Առիթ ունեցել եմ այս մասին խոսելու, որ անկախ ամեն ինչից, որեւէ դեպքում այս հարցը չի կարող սահմանափակումների ենթարկվել: Օրինակ, այս օրերին ունենք սահմանային իրավիճակի լարվածություն կամ նախորդող օրերին համավարակի հետ կապված թեմաներն ավելի մեծ ծավալով լուսաբանելու անհրաժեշտություն կար, այսինքն` որեւէ դեպքում այս իրավակարգավորումը չի կարող աշխատել: Օրենքում, իհարկե, արտակարգ դրության եւ ռազմական դրության հետ կապված իրավակարգավորում կա, սակայն այս դեպքում` երբ ռազմական դրություն հայտարարված չէ, բայց սահմանին կա լարվածություն, եւ ես ինքս` որպես շարքային հեռուստադիտող, տեսնում եմ, որ լրատվական թողարկումները մեծապես անդրադառնում են այդ թեմաներին, ոչ թե շարքային մամուլի ասուլիսներին կամ, այսպես ասած, խոսող գլուխներին: Եվ, ի վերջո, այս օրինագծում կան խնդիրներմիջպետական հեռուստաընկեությունների մասով: Իհարկե, նախագծի հեղինակները նշել էին, որ դրանք կառավարությունների միջեւ ձեռք բերվող պայմանավորվածությունների հիմքով են տեղի ունենալու, բայց սպասենք օրենքի կիրարկմանը: Կարծում եմ` այդ ժամանակ առաջ են գալու բազմաթիվ խնդիրներ, ինչի մասին խոսելու հնարավորություն կունենան թե՛ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու պատասխանատուները, թե՛ լրագրողական կազմակերպությունները:

Փաստորեն, ռուսական հեռուստաալիքների հետ կապված մտահոգությունն այդպես էլ որեւէ կերպ չի՞ փարատվել:

Այդ խնդիրներն արդեն օրենքի գործունեության մեջ մտնելուց հետո ջրի երես են դուրս գալու, եւ ինչպես ասում են` այս խմորը դեռ շատ ջուր է վերցնելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



ՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինՄեդվեդևը կարծիք է հայտնել, որ Արևմուտքը որոշել է վերացնել ԶելենսկիինՊետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.amԱդրբեջանը իր բացատրություններում ձախողել է. Եղիշե Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանումԱլիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանումԱդրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեինԻրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանՍտանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենը դիմել է ոստիկանություն․ shamshyanՄեդվեդևը ենթադրել է, որ Արևմուտքում Զելենսկուն վերացնելու որոշում է կայացվել«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկԱստղագուշակ` ապրիլի 19-ի համարՈւկրաինան կարող է կապիտուլյացիայի ենթարկվել մինչև տարեվերջ. ԿՀՎ տնօրենԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները ապրիլի 19-ինՆոր զարգացումներ Հայկական Կարմիր խաչ ընկերությունում. Ընկերության գլխավոր քարտուղարը փակագծեր է բացումՎարժական հավաքների մասնակիցների պարապմունքները. ՊՆ-ն տեսանյութ է ներկայացրելԱդրբեջանը կկորցնի այն տարածքները, որ գրավել է 2021-ի մայիսից հետո.Քարտեզագիրը փակագծեր է բացում ՈՒՂԻՂ․ Հայաստանը ՄԱԿ-ի դատարանում պատասխանում է Ադրբեջանի մեղադրանքներինԹքեմ Նիկոլի առաջ․ ի՞նչ ճանճ ձկան վրա․ քաղաքացիԵրեք ուկրաինացի զինվորներ հանձնվում են Դնեպրից այս կողմ անցնելուն պես (Տեսանյութ)Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղում մահացել էԿիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դիՎենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով Անիտա Հարությունյանը ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում.մոդելը ավտովթարի է ենթարկվելՀուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ Քանի որ միշտ խառը մենամարտերում եմ հանդես եկել, այստեղ շփոթեցի.ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ Բա զիբիլի մեջից քջջի ու ապրի՞, Ոսկեպարը գնա պահի է, ոչ թե 10 տղամարդով կնոջ ապրանքը առգրավիՄարալը նշանվել է. ՏեսանյութԱռաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները. Դավիթ ՏոնոյանՕրվա խորհուրդ. Ապրիլի 19
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода