Փոխարժեք: $ , ,
Սիրելի երիտասարդություն, ելե՛ք ոտքի, մի՛ թողեք ստրկացնեն ձեզ ու ձեր սերունդներին. Վահագն Չախալյան Ոմն Մագդա խոսում էր ռազմական հեղաշրջումից, բայց բերման է ենթարկվում Տարոնը. սադրանք՝ ակցիայի ժամանակ Ռուս միլիարդատերն աշխատանքի թեժ գիծ է բացում արցախցիներին օգնելու համար․ Բնակարանների վարձերը Երևանում և մոտ քաղաքներում կտրուկ բարձրացել են վերջին մեկ շաբաթում․ «Հետք» Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը ՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ Կառավարությունը Արցախից բռնի տեղահանված 27․396 մարդու տրամադր Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը Հայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը» Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզան

ՀԱՊԿ-ին դիմելը նույնն էր, որ հրետանու արկով կրակեինք ճնճղուկի. Մելիք-Շահնազարյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Տավուշի ուղղությամբ սահմանային իրավիճակը վերջին օրերին բավական լարված է, ընթանում եմ ռազմական գործողություններ: Ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցեցինք «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Ըստ Ձեզ` ինչո՞վ էր պայմանավորված, որ հենց հիմա հայ-ադրբեջանական սահմանում այսպիսի լարվածություն ստեղծվեց:

Ադրբեջանի իշխանությունները տեւական ժամանակ է պատրաստվում են պատերազմի ոչ միայն Արցախի սահմանի երկայնքով, այլ չեն բացառում ռազմական գործողությունների իրականացում նաեւ ՀՀ-ի հետ սահմանում: Եվ երբ ասում ենք` պատրաստվում են, խոսքը միայն հոգեբանական պատրաստվածության մասին չէ, այսինքն` իրենք ե՛ւ զորավարժություններ են անցկացնում, ե՛ւ համապատասխան զինտեխնիկա են ձեռք բերում: Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ վերջին երկու տարիների ընթացքում ադրբեջանական իշխանությունն, ըստ էության, վերացնում էր  պատերազմի զսպման դիվանագիտական խոչընդոտների բոլոր միջազգային մեխանիզմները: Հետեւողականորեն այդ քաղաքականությունն Ալիեւի վարչակազմն առաջ էր տանում, այդ թվում` օգտվելով այն սխալներից, որոնք պարբերաբար, նույնիսկ կասեի` շատ մեծ հաճախականությամբ թույլ էր տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ադրբեջանի իշխանություններն այդ ընթացքում կարողացել են նախ չեզոքացնել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի բոլոր պայմանավորվածությունները եւ դրանց հետեւանքներն իրենց քաղաքականության վրա: Հետո արդեն ընկալելի են դարձրել պատերազմի հավանականությունը միջազգային հանրության համար եւ չեմ բացառում, որ նրանք այս պահին ընդամենը փորձարկում են միջազգային հանրության հնարավոր ռեակցիաները: Եվ պետք է ասել, որ բավական հաջող են փորձարկում, որովհետեւ փաստացի արդեն գրեթե երկու օր է անցել ադրբեջանցիների հարձակումից, եւ այս ընթացքում չտեսանք միջազգային կառույցների կողմից որեւէ լուրջ դատապարտում: Չտեսանք անգամ լուրջ մտահոգություն մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահ հետապնդող երկրների կողմից, այլ փոխարենը տեսնում ենք անդեմ եւ անատամ հայտարարություններ այն մասին, որ պետք է զսպվածություն ցուցաբերել, մտահոգիչ է եւ այլն: Եվ հիմա հասել ենք մի աստիճանի, երբ Ադրբեջանը կարող է հարձակում գործել ՀՀ սահմանների վրա եւ միջազգային հանրության «անուշադրությանը» արժանանալ: Իսկ իրականում սա, իհարկե, թողտվություն կարելի է կոչել:

Ընդամենն օրեր առաջ հակառուսական տրամադրություններ կային հայաստանյան տիրույթում, խոսում էին ռուսական ռազմաբազան Գյումրիից հանելու, ՀԱՊԿ-ից ու ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, այսինքն` այն, ինչ այս իշխանությունները նախկինում հայտարարում էին բացեիբաց: Այսքանով հանդերձ` ինչո՞ւ ՀՀ իշխանությունները ստեղծված իրավիճակի մասին շտապեցին առաջինն ահազանգել հենց ՀԱՊԿ-ին:

Ինձ համար անհասկանալի է եղել եւ մնում Փաշինյանի եւ նրա արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մոտեցումներն արցախյան հարցում: Սկսենք նրանից, որ չգիտեմ` կա՞ր անհրաժեշտություն ՀԱՊԿ-ին դիմելու, թե` ոչ: Նման լարվածություններ մշտապես եղել են ադրբեջանա-արցախյան սահմանում, նաեւ ՀՀ սահմանում, բայց հայկական կողմը երբեք նման դիմումով ՀԱՊԿ-ին չի անհանգստացրել` մի քանի պարզ պատճառով. որովհետեւ նախ հասկացել է, որ պատերազմի վտանգը զսպելու պոտենցիալ Հայաստանն ունի, երկրորդ` չի ցանկացել իր գործընկերներին ներքաշել իրենց համար խնդրահարույց հարցերի շարանի մեջ, որը վերաբերում է հակամարտությանը` լավ հասկանալով, որ ՀԱՊԿ անդամ այլ երկրները, մեղմ ասած, այդքան էլ շահագրգռված չեն լինելու դառնալ հակամարտության կողմ: Ընդհանրապես` հակամարտություն տեսնելու ցանկություն մեր տարածաշրջանում շատ քչերն ունեն, բացի Ադրբեջանից, բայց նաեւ ներգրավել դրա մեջ որեւէ մեկը շահագրգռված չէ: Եվ հարգելով ՀԱՊԿ-ի մեր գործընկերների այդ մտավախությունները` հայկական կողմը չի փորձել նրանց ներքաշել այդ հարցի մեջ: Եվ երրորդ` կարեւոր հանգամանք է այն, որ Հայաստանը երբեք չի փորձել տարանջատումներ մտցնել պատերազմի զսպման տեսակետներից ՀՀ եւ Արցախի սահման հասկացությունների մեջ: Որովհետեւ, երբ դիմում ես ՀԱՊԿ-ին ու ասում` եկեք, տեսեք մեր սահմանում այսպիսի բաներ են տեղի ունենում, վաղը, Աստված մի արասցե, եթե այն լինի Արցախի սահմանում, դու կորցրած ես լինելու արդեն այդ ռեսուրսը: Չէ որ իրավական տեսակետից իրենք այդտեղ որեւէ պարտավորություն չունեն, էլ չեմ ասում, որ Ադրբեջանը կարող է ինքը շահարկել այդ հարցերը: Ըստ էության, ՀԱՊԿ-ի զսպման գործոնը մենք, կարելի է ասել, փոքր բանի համար օգտագործեցինք: Ունեինք, մեղմ ասած, հրետանու արկ, որով կրակեցինք ճնճղուկի վրա: Դրա համար, թե ինչու են իրենք դիմել ՀԱՊԿ-ին, ինչու են փորձում արտահերթ խորհրդի նիստ հրավիրել, որը հետաձգվում է, քանի որ կազմակերպչական խնդիրներ կան, սա ինձ համար մի քիչ անհասկանալի էր, մանավանդ, եթե անկեղծ խոսենք, այն վերաբերմունքից հետո, որը ՀՀ իշխանությունները ցուցաբերեցին ՀԱՊԿ-ի հանդեպ 2018 թվականին` ճիշտ այն պահից, երբ եկել են իշխանության: Մոտավորապես մեկ տարի ՀԱՊԿ-ի գործունեությունը ՀՀ իշխանությունները կաթվածահար էին արել` քրեական հետապնդում սկսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ, ոչ հարգալից գործընկերային հարաբերություններ ցուցադրելով ՀԱՊԿ անդամ այլ երկրների եւ ընդհանրապես` այդ ինստիտուտի նկատմամբ: Եվ հիմա դեռ ոչինչ չպատահած` միանգամից զանգում են ՀԱՊ-ին, թե` շտապեք, հասեք, մեր սահմանին նման բաներ են տեղի ունենում...

– «Տպավորություն ստացվեց, որ հնարավոր է` ադրբեջանցի զինվորները մոլորվել են եւ հետո, չգիտես ինչու, մեր զինվորների զգուշացումից հետո` մեքենան թողել են, հեռացել: Հնարավո՞ր է` այդ մեքենայի հետ է կապված` ցանկացել են վերադարձնել այն, դրա համար են այդ գործողությունը սկսել», - սա մեջբերում եմ ոչ թե Ադրբեջանի նախագահի արդարացումներից, այլ անդրադառնալով սահմանում տիրող իրավճակին` նման հարցադրումով կառավարության նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը երեկ դիմեց պաշտպանության նախարարին: Ի՞նչ կասեք այս մասին:

Ապշելիք էր, մշտապես կարծում էի, որ այլեւս երբեք Նիկոլ Փաշինյանի ո՛չ մի խոսքից, ո՛չ մի արարքից չեմ զարմանա, բայց երբ տեսա, թե ինչպես էր նա փորձում արդարացնել ադրբեջանցիների գրոհը հայկական դիրքերի ուղղությամբ, ինձ համար զարմանալի էր: Հաճախ չեմ անում նման բան, բայց գովասանքի խոսքեր պետք է ասեմ մեր պաշտպանության նախարարի հասցեին, որ կարողացավ զսպել իրեն եւ կառավարության նիստին չասաց` հո դու ապո՞ւշ չես, հո դու հիմա՞ր չես, այլ ընդամենն ասաց` ոչ, հնարավոր չէ, որովհետեւ միանգամից սկսել են հրթիռակոծել մեր դիրքերը: Ամբողջ հանրությունը տեղեկացված է, թե ինչ է տեղի ունեցել Չինարի-Մովսես գյուղերի արանքում եւ ադրբեջանական Աղդամ գյուղի սահմանագծում, ջրամբարի շրջակայքի երկայնքով, Պաշտպանության նախարարությունը բավական մեծ ինտենսիվությամբ տեղեկություններ է մատուցում տեղի ունեցածի մասին, ընդդիմադիր, թե իշխանամետ քիչ, թե շատ հասկացող բոլոր մարդիկ անընդհատ կոչ են անում հետեւել պաշտոնական լրահոսին, մեղմ ասած, հիմար ենթադրություններ  չանել, եւ այս իրավիճակում` Փաշինյանն ասում է` կարո՞ղ է մոլորվել են, կարո՞ղ է ուզում էին գային ու իրենց ՈՒԱԶ-ը հետ տանեին: Նման մանկամիտ մտքեր կարող էր առաջանալ միայն վարչապետի մտքում:

Ինչո՞ւ է գերագույն գլխավոր հրամանատարն իր տպավորությունների մասին խոսում: Նրան չե՞ն զեկուցում, չե՞ն վստահում, որ չի տիրապետում իրավիճակին եւ տեղյակ չէ օպերատիվ տվյալներից:

Եկեք մյուս կողմից էլ տեսնենք, թե ինչ է խոսում եւ ինչ է անում նրա կինը: Այն պահին, երբ առաջնագծում մարտեր են ընթանում, եւ մեր զինվորները, բառիս բուն իմաստով, կենաց-մահու կռիվ են տալիս, դիրքեր են պահում ամեն գնով` դիմակայելով հրթիռակոծությանը, տանկերի արկակոծությանը, այդ պահին Փաշինյանի կինը ծաղիկներով ֆոտոսեսիա է անում եւ դիմում է ադրբեջանցի մայրերին, թե այս զոհերը ոչ մեկին պետք չեն, եկեք կանգնեցնենք, խաղաղության կոչ է անում եւ այլն: Մի կողմից` ամուսինը հիմար ենթադրություներ է անում, մյուս կողմից` կինը պացիֆիստական դրսեւորումներով է հանդես գալիս: Լավատես մարդու մտածելակերպն այնպիսին է, որ երկուսն էլ սխալվում են, բայց ես այդ լավատեսությունը, ցավոք, արդեն կորցրել եմ այդ ընտանիքի հետ կապված, եւ հիմա շատ վստահ ասում եմ, որ նրանք տանում են հակապետական, ինչ-որ տեղ նաեւ դավաճանական քաղաքականություն: Նիկոլ Փաշինյանը չի մտածում մեր զինվորների անվտանգության, մեր սահմանների անառիկության մասին, այլ մտածում է, թե ինչ պատասխան պետք է տա վաղը Ալիեւին կամ իրեն այստեղ իշխանության բերած օտարազգի տարբեր գործալական ցանցերի ներկայացուցիչներին: Ի վերջո, ինչպես պետք է փորձի նրանց աչքի առջեւ ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի տղամարդկության տակից դուրս գալ: Այս խնդիրն է փորձում լուծել Նիկոլը` բոլորիս համար շատ սովորական դարձած իր փոքրիկ «ժուլիկությամբ»: Թե բա կարո՞ղ է այսպես է եղել....Ո՛չ, չի կարող, թշնամին հարձակվել է, եւ այդ թշնամուց խաղաղություն չի՛ կարելի մուրալ, նրան պետք է պարտադրել այդ խաղաղությունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.


Սիրելի երիտասարդություն, ելե՛ք ոտքի, մի՛ թողեք ստրկացնեն ձեզ ու ձեր սերունդներին. Վահագն ՉախալյանՈմն Մագդա խոսում էր ռազմական հեղաշրջումից, բայց բերման է ենթարկվում Տարոնը. սադրանք՝ ակցիայի ժամանակՌուս միլիարդատերն աշխատանքի թեժ գիծ է բացում արցախցիներին օգնելու համար․Բնակարանների վարձերը Երևանում և մոտ քաղաքներում կտրուկ բարձրացել են վերջին մեկ շաբաթում․ «Հետք»Արցախից բռնի տեղահանված 97 հազար 735 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանըՀՀ-ն Արցախում ռասսայական խտրականության գործով հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմԿառավարությունը Արցախից բռնի տեղահանված 27․396 մարդու տրամադրԱդրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանըՀայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը»Ինչո՞ւ է Ալիեւին պետք այս երեք ամսվա պաուզանԱդրբեջանի պետական անվտանգության ծառայությունը մանրամասներ է ներկայացնում Լևոն Մնացականյանին գերեվարելու մասինԻնչպես ադրբեջանցի ստաժորների գաղտնի բանակը ներթափանցեց գերմանական ժողովրդավարություն. ViceԱնցակետը հատածների, չհատածների մասին որևէ նյութ, անուն-ազգանուն մի հրապարակեք. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը մի կողմից ճանաչում էր Ադրբեջանի ամբողջականությունը, մյուսից՝ շնորհավորում էր ԼՂՀ-ինՄեր տղերքի կռիվները իմ հաշվարկով մոտ 4–6 ամսով հետ գցեցին թշնամուն ՀՀ-ին հարվածելու իր պլաններումԴավիթ Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետովՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը շարունակում է արդի հարց մնալ. ԿրեմլԵվլախում ավարտվել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը. հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվելՈրտեղ է Դավիթ Բաբայանը իրականումԱդրբեջանցիները կալանավորել են «Հայաստան դաշինքի» պատգամավոր Գեղամ Մանուկյանի եղբորըԱլեն Սիմոնյանը հանդիպել է Գերագույն ռադայի նախագահի հետ. Միջազգային սկանդալ Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանվելու ենՍոսեն որոշում է կայացրել ապրել ԱրցախումԹուրքական ընդդիմությունը հույս ունի հաղթել Էրդողանին՝ փոխարինելով առաջնորդինՀայկական քաղաքական կառույցը Ղարաբաղում ինքն իրեն ոչնչացրեց. Հաքան ՖիդանԹուրք հաղորդավարը հույս ունի, որ Փաշինյանը կմնա իշխանության ղեկինԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըՍամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր. Անդրանիկ ՔոչարյանՊաշտոնապես հայտարարում ենք՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը «պաշտպանվելու են». ԱլիևՇահրամանյանը Բաքվի հետ բանակցություններ է վարում ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համարԵվլախում ընթանում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հերթական հանդիպումըԲաքվի հետ կքննարկենք ԼՂ-ում խաղաղապահ առաքելության հարցը. ՊեսկովՓաշինյանի շնորհիվ հասանք էս օրին, 4 կռվի մասնակից եմ, դառա թափառական. արցախցիԱդրբեջանցիները գերեվարել են նաև Արշավիր ՂարամյանինՏիգրան Ուրիխանյանի գործը փոխանցվել է ԱԱԾ-ինԳերեվարվել է գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը«Այսօրվա քաղաքական դաշտում ոչ ոք մարդկանց ոգեւորելու ուժ ու ունակություն չունի, բայց աղերսում ա ոտքի կանգնել, պայքարել, հայ լինել»․ Մհեր ՄկրտչյանՇատ շուտով կավարտվի Ադրբեջանը Նախիջևանի, Իրանի, Թուրքիայի հետ կապող տրանսպորտային միջանցքի կարևոր հատվածի շինարարությունը. ԱլիևՑանկալի կլինի, որ Արցախի զինծառայողները ծառայության ընդունվեն ՊՆ-ում. փոխնախարարՀայաստանում բանակում ծառայող քաղաքացիական անձանց ընտանիքները կկարողանան հույս դնել փոխհատուցման վրաԿայուն խաղաղության համար Հայաստան պետք է անվերապահ ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Թուրքիայի ԱԱԽՌուսաստանը միշտ բաց է ԱՊՀ երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման հարցում. ՇոյգուԹուրքիան մինչև 2028-ը երկաթուղի կկառուցի դեպի ՆախիջևանՍեպտեմբերի 29. Օրվա խորհուրդՀայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ Հարց է ծագում, ո՞ւմ է ընդդիմությունն է կլոուն Հայկոն եւ ինչո՞վՑավում եմ, ընդունում եմ բոլոր մեղադրանքները ու գիտակցում եմ, որ ես էլ եմ մեղավոր. Փաշինյանի նախկին խոսնակԻնչպե՞ս Նիկոլը խաբեց ՎարդանյանինԻրականացվող ցեղասպանությունը Փաշինյանի հինգուկես տարվա վարած քաղաքականության հետեւանքն է. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԲոլորը սպասում են` Իրանը մի բան անի, հարձակվեն. Վան Համբարձումյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
$
Ամենադիտված
Ереван погода