Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից. Արտավազդ Բայաթյան
Արխիվ 16-20<<Հակառակն էլ է լինում, երբ որ մի վատ քայլ են անում ոչ մեկը չի գնահատում>>,- այս մասին iravunk.com-ի հետ զրույցում ասաց երգիչ, երգահան ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՅԱԹՅԱՆԸ; Վերջինիս` ով մի քանի տասնյակ երգերի հեղինակ է խոսեցինք այսօրվա երգարվեստից:
- Ձեր` բոլորիս հայտնի <<Եվ վաղն ամեն ինչ կսկսվի նորից>> խոհափիլիսոփայական երգերում կյանքի հանդեպ ինչ որ թերահավատությո°ւն կա:
- Սա թերահավատության խնդիր չի այլ պարզապես այն է, որ մարդու հետ կյանքում կարող է պատահել: Դա սովորական երևույթ է: Միշտ չի, որ հասկանում են ճիշտ խոսքը: Եվ հակառակն էլ է լինում, երբ որ մի վատ քայլ են անում ոչ մեկը չի գնահատում դա որպես վատ արարք: Այդտեղ նկատի ունեմ կյանքի այն պարադոքսը, որ միշտ չէ որ ամեն ինչ ըստ արժանավույն է գնահատվում: Այնուամենայնիվ, ես եզրակացություն եմ անում` և վաղն ամեն ինչ կսկսվի նորից: Այսինքն, կսկսվի այդ նույն սխալներով, ճշտերով, թերություններով ու առավելություններով: Կյանքն է այդպիսին: Կյանքը չի կարող լինի բացարձակ: Այն միշտ շարժման մեջ է և այդ շարժման ընթացքում լինում է անկումներ և վերելքներ:Այսինքն հարյուր տարի էլ անցնի մարդիկ նույն սխալները նորից կրկնում են, որովհետեև ամեն սերունդ գալիս է իր սխալներով և փորձում է կյանքը վերափոխել դեպի լավը և ստացվում է այն ինչ որ ստացվում է:
- Կյանքը Ձեզ վրա ծիծաղե°լ է
-Եղել է, երբ որ ես ավելի մեծ կարծիքի եմ եղել ինչ որ մի գործի վերաբերյալ և չի ստացվել : Կյանքը ծիծաղում է մեզ վրա, կարևորը, որ մարդ խիզախություն ունենա զգալու իր սխալը: Բնական է դա օգուտ է տալիս: Մարդուն իր նկատմամբ ավելի պահանջկոտ է դարձնում, որպեսզի ընդունի իր սխալները: Եթե դա ընդունուևում ես նշանակում է հնարավորություն կա փոխվելու
Երգահանի հետ զրույցի շարունակությունը կարդացեք <<Իրավունքի>> թերթի վաղվա համարում:
Ն. Զաքարյան