Ֆրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումը Հաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցություն Մի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. Բալասանյան Սերկևիլ. օգուտներ և վնասներ Այսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆ Դամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններում Սիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆ Ուկրաինան շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից. Պեսկով Էրդողանը գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում․ Մելքոնյան Սիրիայում ռուսական բազաների զինվորականները գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ ՌԴ ԱԳՆ

Մի՛ բռնացեք մեր ընտրությանը, մի՛ բռնացեք մեր կարծիքին. մի խումբ ուսուցիչների բաց նամակը ԿԳՄՍ նախարարին

Արխիվ 16-20

Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի «Հայոց եկեղեցու պատմություն» դասավանդող մի խումբ ուսուցիչներ բաց նամակով դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին` մասնավորապես նշելով. «Հարգելի պարոն նախարար,  համոզված ենք, որ «նոր Հայաստանում»՝ ժողովրդավարական Հայաստանում, առաջին հերթին լսելի պետք է լինի հենց ժողովրդի ձայնը։ Մենք՝ ուսուցիչներս, ժողովրդի մի մասնիկն ենք։ Ուսուցչի աշխատանքը բոլոր ժամանակներում էլ եղել է հարգված ու պահանջված աշխատանք։ Ուսուցիչը մարդու կյանքում, աշակերտի կյանքում երկու շատ կարևոր դեր է կատարում. մարդու «ՄԱՐԴ» ձևավորման գործում և երկրորդ՝ նրա կրթության հարցում։ Ուսուցիչը երեխային պետք է տա հոգի, կամք ու բարձրագույն բարոյական արժեքներ։ Եթե երբևէ ներկա լինեիք «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի որևէ դասաժամին, եթե երբևէ առանձին հանդիպում ունեցած լինեիք ՀԵՊ դասավանդող ուսուցիչների հետ, ապա կտեսնենք, որ վերոնշյալ արժեքները մեծավ մասամբ ձևավորվում են հենց այս դասաժամերի ընթացքում։

Այսօր ավելի քան երբևէ մեր պետությունը կարիքն ունի գիտակից քաղաքացիների ձևավորման, կարիքն ունի այնպիսի հասարակության ձևավորման, որում իշխող լինի «ՀԱՅ» տեսակը։ Պարոն նախարար, այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը։ Այն ինչը «հայկական» է, կրճատվում է, տեղը զիջում օտարածին ներմուծումների։ Մենք դեմ չենք բարեփոխումներին, դեմ չենք թարմացված և ամուր կրթական համակարգ ունենալուն, բայց եկեք առաջ գնանք՝ պահպանելով հայկականը։ Եկեք վերցնենք լավը, վերցնենք այն, ինչը չի վնասի մեր արմատներին։ Եթե մի փոքր ազնիվ լինենք, կնկատենք, որ մեր արած յուրաքանչյուր քայլ հարվածի տակ է դնում գալիք սերունդին, նոր եկող հային։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չունի լոկ քրիստոնեություն քարոզելու առաքելություն, ինչը շատ հաճախ սիրում են շահարկել։ Այն դաստիարակող է. սերմանում է բարություն, ընկերասիրություն, համբերություն, ծնողասիրություն, սովորեցնում է սեփական ժողովրդի ծեսերն ու ավանդույթները, ծանոթացնում տոներին, պատմում աշխարհում այլ կրոնների և կրոնական ավանդույթների մասին։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան չի կարող ինտեգրվել այլ առարկայի մեջ. չէ՞ որ տարբեր են առարկաների նպատակներն ու չափորոշիչները։

Մենք ապրում ենք ազատ և ժողովրդավարական երկրում։ Ուրեմն մի՛ բռնացեք մեր ընտրությանը, մի՛ բռնացեք մեր կարծիքին։ Անենք այնպես, որ մեր սերունդները չմեղադրեն մեզ, ինչպես մենք ենք հաճախ մեղադրել մեր նախորդներին։ Անենք սա ի շահ Հայաստան աշխարհի, ի շահ մեր ավանդույթների և ազգային արժեքների։

Հարգանքներով՝

Գրիգորյան Անահիտ

Ավետիսյան Սիրունիկ

Կարապետյան Ամալյա

Պետրոսյան Լարիսա

Պոզոյան Հայկանուշ

Պապինյան Սվետլանա

Բադալյան Լիլիթ

Ավետիսյան Նարինե

Աբրահամյան Ժաննա

Ենոքյան Գոհար

Բաղդասարյան Սեդա

Հակոբյան Ռեբեկա

Ղամբարյան Մերի

Ավետիսյան Արմենակ

Գալստյան Անուշ

Հակոբյան Գոհար

Հակոբյան Մարիամ

Մուրադյան Լալա

Հարությունյան Սեդա

Պողոսյան Վարդանուշ

Աղաջանյան Հասմիկ

Վարդանյան Մարիետա

Անանիկյան Լուսինե

Մուրադյան Զառա 

Խաչատրյան Հայարփի»:






Ֆրանսիան ողջունում է Ասադի վարչակազմի տապալումըՀաջորդ թիրախը լինելու են Հայաստանը, Իրանը, Վրաստանը եւ Վլադիկովկասը. ՀԱՊ կուսակցությունՄի տեսակ զուգահեռներ եմ նկատում սիրիական դեպքերի եւ 1917թ ռուսական հեղափոխության միջեւ. ԲալասանյանՍերկևիլ. օգուտներ և վնասներԱյսօր Սիրիայի պատմության նոր էջ է բացվում. Սիրիայի ԱԳՆԴամասկոսի «Ավետիս Ահարոնյան» կենտրոնը հայերին հորդորել է մնալ բնակարաններումՍիրիայի ճակատագիրն ու ապագան որոշելու պատասխանատվությունը կրում է միայն Սիրիայի ժողովուրդը․ Իրանի ԱԳՆՈւկրաինան շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ բանակցություններից. ՊեսկովԷրդողանը գործնական քայլ արեց դեպի 1920 թ. Քեմալ Աթաթյուրքի առաջարկած «Ազգային ուխտի» քարտեզ, որի համաձայն Հալեպը և այլ սիրիական տարածքներ պետք է լինեն Թուրքիայի կազմում․ ՄելքոնյանՍիրիայում ռուսական բազաների զինվորականները գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ ՌԴ ԱԳՆԻնչպես են թալանում Բաշար ալ-Ասադի պալատը (տեսանյութ)Մի օր էլ Արտաշատի տակ են հայտնվելու միջազգային ահաբեկիչները. Գրիգոր ԲալասանյանՖիդան․ Տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս բոլոր դերակատարներին կոչ ենք անում զգույշ գործելԴամասկոսում մահապատժի են ենթարկել Բաշար ալ-Ասադի ազգականներից մեկին, նրան կախել են վերամբարձ կռունկիցԱսադը որոշել է լքել նախագահի պաշտոնը և երկիրը. ՌԴ ԱԳՆԴուք նվեր եք՝ որպես ընդդիմություն, երազանքի ընդդիմություն. Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ ՄանուկյանինՌԴ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի հետ կապվածԱմենավատը դեռ առջևում է. ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահը՝ Սիրիայի մասինՈւկրաինան ցանկանում է գործարք կնքել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար. ԹրամփՍիրիան արդեն թուրքերինն է։ Հաջորդը մենք ենքԳեղամ Մանուկյանը 72 ժամ է տվել Ալեն Սիմոնյանին, որ նա հերքի կամ հաստատի 2020 թվականի «Բերքաբեր Ակնան (Աղդամը) մեր հայրենիքն է» իր արտահայտությունըԱսադը փորձել է բանակցել ապստամբների հետ իշխանության փոխանցման շուրջ. BILDՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի ժողովրդին, բայց «ամենավատը դեռ առջևում է»․ Կոսաչով«Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է. Ֆուաթ ՕքթայՍիրիայում տապալում են նախագահ Բաշար Ասադի հոր հուշարձանները (տեսանյութ)Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրություններըԻնչ է սպասվում Օձի տարում ՕձերինԱսադը սպանվե՞լ էՍիրիական զորքերը լքում են Դամասկոսի կենտրոնը. աղբյուրԴամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից. ՀՀ ԱԳՆԲոլորն էլ հասկանում են, որ Սիրիան գրաված ահաբեկիչների հետևում կանգնած է Թուրքիան.Վարուժան ԳեղամյանՏարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ինՀիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ահաբեկչություն հովանավորող երկրին ՀՀ-ԵՄ միջնորդ կարգել. ԱբրահամյանԹրամփը հայտարարել է Ռուսաստանի հետ գործարք կնքելու Ուկրաինայի ցանկության մասինԴամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, Ասադի տուն և թալանել այն Սիրիայի կառավարության անդամները չգիտեն, թե որտեղ է երկրի արտգործնախարարըՋուր չի լինելու․ հասցեներԻ՞նչ է եղել Սիրիայի նախագահըԴամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով. ՈսկանյանԱստղագուշակ՝ դեկտեմբերի 8-ի համար Սպասվում են թույլ տեղումներ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԴամասկոսն ընկավ. Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորըՇՏԱՊ. Թուրքամետ խմբավորումը հայտնել է, որ գրավել է Դամասկոսը, իսկ Ասադը լքել է Սիրիան«Ասադն ընկավ, իսկ առաջնորդ Էրդողանը հաղթեց»․ Թուրքիայի նախագահի դստեր գրառումըԱսադի իշխանությունն ավարտվել է. վարչապետը բանակցում է զինյալների հետ՝ իշխանությունն անցնցում փոխանցելու համարՀնագետները ենթադրում են, որ գտել են Սանտա Կլաուսի գերեզմանըՇարունակում են հակասական տեղեկություններ գալ Ասադի ճակատագրի հետ կապվածԻնչու այսքան արագ ընկավ Սիրիան. Ժամանակին Պրիգոժինը հստակ բացատրել էՇփվելու լավ առիթ ընձեռնվեց. Նիկոլ Փաշինյանը Փարիզում հանդիպել է Մակրոնի, Թրամփի և Իլոն Մասկի հետՓաշինյանը Փարիզում է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top