ՊԵԿ-Ը ՄԵՏԱՂԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԿԱՆԴԱԼԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞
Արխիվ 16-20ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովսեփյանից «Իրավունքը» գրավոր հարցմամբ խնդրել էր տրամադրել տեղեկատվություն, թե 2019-2020 թվականների ընթացքում ՀՀ-ից որքա՞ն մետաղաջարդոն է արտահանվել, ո՞ր ընկերությունը կամ ընկերություններն են արտահանել, ի՞նչ հիմքով, եւ, որքա՞ն հարկ են վճարել պետկան բյուջե: Հնգօրյա ժամկետը լրանալու օրը ՊԵԿ-ը միայն տեղեկացրեց. «Գրությամբ հայցվող տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք եւ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ ոդվածի 7-րդ կետի 3-րդ մասի` տեղեկատվությունը Ձեզ կտրամադրվի սահմանված ժամկետում»:
Լավ է, որ չինովնիկության համար փրկօղակ դարձած այդ նորմը կա: Բայց նաեւ նկատենք, որ եթե երկաթի արտահանման հետ կապված մեծ աղմուկից հետո ՊԵԿ-ին դեռ մեկ ամիս էլ պետք է ինչ-որ բան պարզելու համար, ապա դա նման է ակամա խոստովանության, որ մեղադրանքները համապատասխանում են իրականությանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ