Մահացել է նկարիչ Սարգիս Թերզյանը Արծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ Մելքոնյան Լևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ Սարգսյան Ահավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն Բաբայան Ես ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպան Ինձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ «Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողի Իրանի զինված ուժերը Երեւանից հստակ մեսիջ են հղում արկածախնդիրներին. Բալասանյան Արսեն Թորոսյան, ոնց կվերաբերվես, որ ներգաղթողներն ասեն՝ բարև գյավուր

Թորոսյանի խղճուկ արդարացումները նրան պատասխանատվությունից չեն փրկի

Արխիվ 16-20

Վրաստանը 1 միլիոն բնակչի հաշվով արել է 9 հազար թեստ, իսկ Հայաստանն արել է 12 հազար 650 թեստ։ Ահա նման բացատրություն է տվել Արսեն Թորոսյանը՝ փորձելով արդարացնել, թե այդ ինչպես է ստացվել, որ, օրինակ, վերջին օրը Վրաստանում հաստատվել է 4 դեպք, իսկ Հայաստանում՝ 184։ Իհարկե, Թորոսյանի նման բացատրությանը շատ դժվար է քաղաքակիրթ բառապաշարով արձագանքել, բայց փորձենք, միգուցե թվաբանությունից մի փոքր ավելի լավ է հասկանում, քան առողջապահությունից։ Այսպես, Թորոսյանն ուզում է ասել, թե քանի որ Հայաստանում թեստերն ավելի շատ են արվել, հայտնաբերված դեպքերն էլ ավելի բարձր են։ Սակայն թվաբանորեն պատկերը սա է․ Հայաստանում, ըստ Թորոսյանի ներկայացրածի, ավել է մոտ 1/3-ով ավել թեստավորում քան Վրաստանում։ Այսինքն, եթե վրացիներն էլ այդ չափի թեստավորում անեին, նրանց մոտ հայտնաբերված վիրուսակիրների քանակը պետք է, որ 1/3-ով ավել լիներ։ Ունեն 4 դեպք, եթե 1/3-ով չէ, կեսով էլ ավելի հաշվենք, կստացվի 6՝ Հայաստանի 184-ի դիմաց։ Սա սովորական թվաբանություն է, ինչը պարզ ցույց է տալիս, որ թեստավորմամբ բացատրել Հայաստանում եւ Վրաստանում վարակվածների ահռելի տարբերությունը առվնազն անգրագիտություն է, իսկ ավելի ճիշտ՝ սեփական մասնագիտական անճարակությունը կամ միգուցե՝ դիտավորությամբ երկիրն այս վիճակին հասցնելը արդարացնելու միջոց։

Իսկ իրականում պատկերը սա է․ Հայաստանում այսօր ունենք 1 միլիոն մարդու հաշվով մոտ 1400 վարակված։ Ընդ որում, սա բնակչության պաշտոնական ցուցանիշի դեպքում։ Իսկ փաստացի բնակչությունը հաշվի առնելու դեպքում այդ թիվը կգտնվի 1600-2000-ի միջակայքում։ Այն դեպքում, եթե ոչ թե նույնիսկ Վրաստանում, այլ շատ ավելի վատ վիճակ ունեցող Ադրբեջանում այդ ցուցանիշը մոտ 300-ի կարգի է։ Ավելի կոնկրետ, անգամ 1 միլիոն բնակչի հաշվով 1400 ցուցանիշով աշխարհում կորոնավիրուսային վատթարագույն երկրներից ցանկում ենք։

Երեւի հասկանալով, որ Հայաստանն ամենեւին էլ բացառապես պողոսիկներով չի լցված, այսինքն՝ շատ-շատերի համար իրական պատկերը միանգամայն պարզ է, Թորսյանը դիմում է այլ մանիպուլյացիոն քայլի, թե․ «Ես խոսում էի Չինաստանի դեսպանի հետ, եւ նրանք նույնպես անհանգստացած են, որ հնարավոր է՝ տեղի ունենա կրկնակի բռնկում։ Այսօրվա թվերը ոչինչ չեն երաշխավորում ապագայի տեսանկյունից, եթե ուզում են վերադառնալ նորմալ, կամ նոր կենսակերպի»։ Այս դեպքում եւս պարզ է, թե միտքն ուր է տանում․ կորոնավիրուսը դեռ կշարունակվի, երկրորդ-երրորդ ալիք կլինի, եւ ավելի լավ է մարդիկ հիմա հնարավորինս շատ վարակվեն եւ իմունիտետ ձեռք բերեն։ Իսկ այ վրացիները, հիմա իմունիտետ ձեռք չեն բերի եւ երկրորդ ալիքի դեպքում կհայտնվեն ծանրագույն վիճակում։ Այն, որ այս խելքով եւ, որ ամենավատն է, նման պետական ռազմավարությամբ հազարավոր մարդկանց դատապարտում են մահվան, դա առաջինը։ Հաշվի առնելով, որ համազգային իմունիտետի համար պետք է վարակվի բնակչության առնվազն 60 տոկոսը, այսինքն՝ 1,5-2 միլիոն մարդ, որը 400-500 անգամ ավելի շատ է, քան վարակվածների ներկայիս ցուցանիշը։ Իսկ այդ դեպքում, այն էլ՝ ամենաբարենպաստ զարգացումների պարագայում, մահացողների թիվը եւս նույն չափով կավելանա՝ հասնելով 20-25 հազարի։ Իսկ եթե Թորոսյանը համազգային իմունիտետ կոչվածի մասին չի խոսում, այսինքն ենթադրում է, որ կունենանք շատ ավելիւ քիչ վարակվածներ, ապա այդ դեպքում կորոնավիրուսի երկրորդ ալիքը որքան որ վրացիների համար է վտանգավոր, այդքան էլ՝ մեր։

Վերջապես, եթե Թորոսյանը փորձում է համոզել, որ իրենց ռազմավարության արդյունքում է, որ ունենք նկատելիորեն մեծ թվով վարակվածներ, քան Վրաստանում, ապա մեկ պարզագույն հարց է ծագում․ իսկ ինչո՞ւ են երկիրն արդեն երրորդ ամիսը արտակարգ դրության մեջ պահում ու դրանով ոչնչացրեցին ողջ տնտեսությունը։ Ինչ է, սկզբում բոլորովին այլ պատկերացումներ ունեին, հիմա դրանք հիմքից փոխե՞լ են։ Այս տարբերակով էլ կստանանք, որ բացարձակապես չհամապատասխանելով իրենց դիրքերին, սեփական մասնագիտական խղճուկ մակարդալի պատճառով երկրի հերն անիծեցին։ Կարճ ասած, որ կողմից էլ մոտենում ես, Թորասյանը խոսում է պետական մակարդակով հանցագործության մասին։

Չնայած, այն, ինչ ասում է Թորոսյանը կամ նրա շեֆ Նիկոլը, տրամաբանության տեսանկյունից անգամ քննարկման ենթակա չեն։ Պարզապես ֆիքսենք փաստերը, որոնց համար պատասխան տալու ժամանակը դեռ գալու է։

Ս․Աբրամյան






Մահացել է նկարիչ Սարգիս ԹերզյանըԱրծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ ՄելքոնյանԼևոն Տեր-Պետրոսյանի հետ արդեն քանի տարի հեռախոսով չեմ խոսել. Սերժ ՍարգսյանԱհավոր բուլինգ է իրականացվում բոլորիս երեխաների դեմ. Սեմյոն ԲաբայանԵս ձեզ դատի եմ տվել․․․ էս դասագրքերի համար պատասխան եք տալու․ հանրային պաշտպանԻնձագին հնարավոր է հեռանա «Ինտերից» ՉԼ-ի եզրափակիչից հետո Պատասխանեք վիկտորինային եւ ստացեք հայտնի փաստաբանի խորհրդատվությունը, խոստանում են նաեւ դրամական պարգեւ«Ինտերը» «Բարսելոնայի» ֆուտբոլիստին դիտարկում է, որպես Մխիթարյանին փոխարինողիԻրանի զինված ուժերը Երեւանից հստակ մեսիջ են հղում արկածախնդիրներին. ԲալասանյանԱրսեն Թորոսյան, ոնց կվերաբերվես, որ ներգաղթողներն ասեն՝ բարև գյավուրՌուսական զորքերը դուրս են եկել Դնեպրոպետրովսկի սահման (Տեսանյութ)ԽՍՀՄ-ն շարունակում է գոյություն ունենալ, իսկ Ուկրաինայում ՀՌՕ-ն «ներքին գործընթաց» է. Պուտինի խորհրդական (Տեսանյութ)«ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԳԱՄԻԲԻԹԻ» ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸԼԱՎՐՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՏ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՆՈՒՅՆՔԱՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանը և Չինաստանը տիեզերքում ունեն կինետիկ զենքՉենք սպասում ՝ մենք գործում ենք. Կարեն ՀարությունովՀակակոռուպցիոն բաժնի աշխատակիցները քիչ-քիչ մոտենում են նիստերի դահլիճին. Մանուկ Սուքիասյան2018–ի մասին հարցեր մի տվեք. Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում. Սերժ ՍարգսյանՔոչարյանականների խնդիրը իշխանափոխությունը չէ, այլ մանդատները պահելն է եւ թիվ մեկ ընդդիմություն լինելը. ԲաբայանՕրվա իշխանության կադրային քաղաքականությունը բացարձակ ապաշնորհ է. Նարե ԱրամյանԵս ընդամենը երկու նպատակ ունեմ՝ իշխանափոխություն և իմ ընկերների վերադարձը Բաքվի բանտերից. Սերժ ՍարգսյանԻնչ ոջիլ է կծել Աննա ՀակոբյանինԱյո´, Ռոբերտ Քոչարյանից զանգ եղել է. Սերժ ՍարգսյանНа обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՍպասե՞նք, ՀՀ-ից մի հատված էլ տան Ադրբեջանին, նոր իշխանափոխություն լինի՞, ո’չ, ես դրան համաձայն չեմ․ Սերժ ՍարգսյանՀումորը շատ ավելի ուժեղ է, երբ դրա հիմքում դրված է լրջությունը. բացառիկ հարցազրույց՝ Կարեն Հարությունովի հետԱյսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔՉի՛ կարելի մոռանալ սեփական պատմությունը և սխրանքները. Լավրովը՝ Փաշինյանի՝ «իրական Հայաստանի» մասին«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ«Ծնվել եմ Ստեփանակերտում, ՀՀ քաղաքացի եմ». ընթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը (Video)Երեւանում փորձել են առեւանգել 1 տարեկան երեխայի. Irakanum.amՍերժ Սարգսյանին թիրախավորում են, որովհետև ուժ են տեսնում. Արտակ ԶաքարյանՍերժ Սարգսյանն՝ իրեն առաջադրած նոր մեղադրանքի, իմփիչմենթի գործընթացի մասինԿեսգիշերին ռեփեր Սուպեր Սաքոն Մեքսիկայից շտապ տեղափոխվել է Երևան և սրտի ստենտավորման ենթարկվելՈՒՂԻՂ. Սերժ Սարգսյանը դատարանում է. Հակակոռուպցիոն կոմիտեում նիստ է ընթանումՉեմ ժխտում խնդիրների առկայությունը, բայց գործընկերներին պարտավոր ենք ջերմ հյուրընկալել․ Միրզոյան (տեսանյութ)Մխչյանի դպրոցում աշակերտներին հարկադրաբար թմրանյութ հյուրասիրելու դեպքից հետո աշակերտները մինչ օրս չեն հետազոտվել«5։2 ՀԱՇՎՈՎ ՊԱՐՏՎՈՒՄ ԷԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ, ՍԱԿԱՅՆ ԿԱՐՈՂԱՑԱ 6։5 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՆՈՐԸՆԾԱ ՉԵՄՊԻՈՆ ԳՈՌ ՇԱՏՎԵՐՅԱՆՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվենՈսկե ձկնիկ բռնելու ժամանակները.ովքեր են ուզում տեր կանգնել Տերտերասարի հանքավայրին. ի՞նչ կապ ունեն Ղալումյանները.Newsmedia.am Խորհուրդ՝ Արցախյան պատերազմի «վոյիններին», տեղի ունեցածը մի վերածեք սուտլիկ որսկանների դիցաբանության․ Լևոն ԶուրաբյանՌուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությամբ․ Լավրով«Որքան ճղճղան է տղամարդը, այնքան շատ են նրա սեռական խնդիրները». սեքսոպաթոլոգԱյժմ ընթանում է «3+3» հարթակի շրջանակներում երրորդ համաժողովի նախապատրաստումը․ ԼավրովՌուսաստանը պատրաստ է աջակցել ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ ԼավրովՀայաստանը թուրքմենական կողմի հետ քննարկում է էլեկտրաէներգիայի գնման հնարավորությունը. News.amՅունիբանկը մեկնարկում է «Դարձի՛ր միլիոնատեր» ակցիանՄի տնից չեն, մի օր են. Կոնչիտան հրապարակել է զուգերգ «Եվրատեսիլ»-ում հաղթողի հետՄիգրացիոն դաշտում փոփոխությունները չպետք է բացասական ազդեցություն ունենան մեր բարեկամական կապերի վրա․ Միրզոյան (տեսանյութ)Գազ չի լինելու
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top