ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԱՃ ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՕՐՈՔ
Արխիվ 16-20Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հրաժարականի պատճառը չհրապարակվեց: Նրան սուսուփուս «հրաժեշտ» տվեցին: Մինչդեռ հրաժարականի հենց հաջորդ օրը հրապարակվեցին անտառտնտեսության 2019 թվականի կատարողականի թվերը, ուր նշվում է, որ մթերվել է 39.3 հազար խորանարդ մետր վառելափայտ՝ 2018-ի 37.3 հազար խորանարդ մետրի դիմաց: Ըստ տնտեսական մեկնաբան ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆԻ` անտառահատումների աճը` գոնե վառելափայտի մասով, ակնհայտ է. «Հնարավոր է` սա կարող էր հրաժարականի պատճառ դառնալ: Հնարավոր է՝ ոչ»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ