ՎԱՐՉԱՊԵՏԻ ՆՈՐ ՕԳՆԱԿԱՆԸ ՍՈՐՈՍԱԿԱ՞Ն Է
Արխիվ 16-20Քանի որ մեր ամենաթափանցիկ ու ազնիվ կառավարության կայքում չգտա վարչապետի նորանշանակ օգնականի մասին որեւէ տվյալ, որոշեցի մի քիչ փորփրել ու բավական հետաքրքիր փաստեր հայտնաբերեցի: Պարզվում է` մեր վարչապետի նորաթուխ օգնական Սյուզաննա Բարսեղյանն էթնոսոցիոլոգ է, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող (մայր եւ աղջիկ Խառատյաններն էլ են այստեղ գիտաշխատողներ): Բայց ամենակարեւորն այն է, որ իր հետազոտություններով բավական հաճախ համագործակցել է սորոսական հետազոտական կենտրոնների եւ հանդեսների ու ԶԼՄ-ների հետ: Ի դեպ, ուշադրություն դարձրեք նրա գիտական թեմաներին եւ ծրագրերին, որոնց նա մասնակցել է: Հա, չմոռանամ ասել, որ Սյուզաննա Բարսեղյանը նաեւ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հետազոտող է: Կարծում եմ` առնվազն պատահական չէ, որ Ցեղասպանության եւ Արցախյան հարցերի այս թեժ ժամանակահատվածում վարչապետի օգնական է նշանակվում հենց այսպիսի մարդ...
ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ