Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքից Եվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. Տուսկ Հայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենք Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ Սարգսյան Պուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. Լավրով Տարադրամի փոխարժեքները մարտի 29-ին Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրը Աստղագուշակ՝ մարտի 29-ի համար Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Կարանտինից տուժած երգիչները

Արխիվ 16-20

Մարտի 16-ից Հայաստանում եւս հայտարարվեց արտակարգ դրություն, որը դեռեւս  սահմանված է մինչեւ մայիսի 14-ը: Շատերն այս սահմանափակումների արդյունքում հարկադրված մնացել են տանը` առանց եկամտի:

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 25-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի ընթացքում օրավարձով աշխատող քաղաքացիների հարկադրված պարապուրդի մատնվելուն եւ դրա արդյունքում չվճարվելու մասին բողոք-զանգերին, երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարեց. «ՀՀ-ում այսօր «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի: Կա գրանցված աշխատող եւ կա չգրանցված աշխատող: Ընդ որում, պարտավորություն է, որ աշխատանքը եւ եկամուտը պետք է գրանցվի: Հիմա այսօր, այս պայմաններում բոլոր այն մարդիկ, որոնք գրանցված աշխատող են, իրենք կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, որովհետեւ մենք իրենց կարողանում ենք գտնել, կարողանում ենք տեսնել` որտեղ են աշխատում, վերջին մեկ տարում ինչքան աշխատավարձ են ստացել, վերջին երկու ամսում ինչքան եկամտից են զրկվել, ու մենք իրենց ինչքան պիտի օգնենք, որպեսզի նրանց սոցիալական վիճակը հնարավորինս կառավարենք»:

Սակայն, այս դեպքում լուսանցքից դուրս են մնացել շոուբիզնեսի ներկայացուցիչները, որոնք ակումբներում ու ռեստորաններում երգելով, օրավարձով են վաստակում իրենց եկամուտը: Այն դեպքում, երբ գրեթե երկու տարի առաջ, երբ նոր կառավարությունն իշխանության եկավ, առաջինը թիրախավորեց երգիչներին, հանդիսավարներին, երաժիշտներին, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեում գրանցեն իրենց եկամուտները: Ինչեւէ, փաստ է, որ այս իրավիճակում տուժել են նաեւ մի շարք երգիչ-երգչուհիներ, հանդիսավարներ ու երաժիշտներ, որոնք գրանցված լինելով, մեկուկես ամիս պարապուրդի մատնվելով, չեն ստացել  փոխհատուցում: Թերեւս, հոդվածը պատրաստելիս, թեմայի մասին լսելիս շատերն էին արձագանքում ու համամիտ լինում, բայց քչերը ցանկացան կամ գուցե համարձակություն ունեցան բարձրաձայնել այդ մասին:

 

ՋՈՒՍԸ ԵՎՍ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

Երգչուհի ՋՈՒՍԸ եւս ֆինանսապես տուժածների թվում է, «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին անդրադառնալով վարչապետի վերոնշյալ դիտարկմանը, որ ՀՀ-ում չկան օրավարձով աշխատողներ, արձագանքեց. «Թույլ տվեք չհամաձայնել, քանի որ երգիչ-երգչուհիներն օրավարձով են աշխատում եւ վաստակում իրենց եկամուտը: Իսկ այն գումարը, որը երգիչը աշխատում է օրավարձով, շատ արագ վերջանում է, քանի որ մեր երկրում ամեն ինչ թանկ է: Ես իմ օրինակով ասեմ, դեղերի արժեքներն այնքան թանկ են, էլ չեմ ասում, որ բացի դրանից պետք է նաեւ սնվել, կոմունալներ վճարել…»,- թվարկեց երգչուհին, վստահեցնելով, որ այդ ամենը բոլորն էլ իրենց մաշկի վրա զգում են: Բայց եւ շեշտեց. «Առանց արտակարգ  դրության, բնականաբար, չէր լինի, բայց այնքան էլ ճիշտ չէ, որ գումար չունենալու պատճառով այս օրերին անջատում են քաղաքացիների կոմունալ հնարավորությունները: Օրինակ` անջատել են այն ընտանիքների ինտերնետը, որտեղ երեխաները հեռավար ուսուցմամբ են սովորում: Ինձ նման շատ մարդիկ կան, որ ընտանիքում ունեն հիվանդ ծնողներ եւ երեխաներ եւ ստիպված այս օրերին պարտքերի տակ են ընկնում: Արտակարգ դրությունը կվերջանա, բայց մարդիկ դեռ երկար «կքաղեն» դրա հետեւանքները»,- ասաց երգչուհին, ում համար արտակարգ դրությունը սկսվել է վատ լուրով. «Մայրիկիս մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, որի բուժման համար 21 օրը մեկ  պետք է ստանա քիմիաթերապիա»:

Այն հարցին, թե դիմե՞լ է որեւէ աջակցություն ստանալու նպատակով, երգչուհին պատասխանեց. «Փաստաբանները դիմել են Առողջապահության նախարարություն մայրիկիս բուժման համար, բայց այնտեղից պատասխանը բացասական է եղել, որտեղ մասնավորապես ասված էր, որ երկրի համար դժվար ժամանակներ են, իսկ քաղցկեղով հիվանդների թիվը շատ է: Ինձ այս հարցում օգնել են իմ ընկերները` լրագրող Արթուր Հայրապետյանը եւ Սոֆյա Դիլանյանը, ովքեր կազմակերպել են  դրամահավաք: Շնորհակալ եմ ընկերներիս եւ այն մարդկանց, ովքեր օգնեցին»,- ասաց Ջուսն ու եզրափակելով զրույցը, հավելեց. «Մեզ բոլորիս համբերություն, ամեն ինչ անցողիկ է, սա էլ կանցնի…»:

 

«ԼԻՆԵԼՈՎ ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ` ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ»

Երգչուհի ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ, որ երազանքով է սպասում, թե երբ պետք է ավարտվի այս համավարակը, որպեսզի այս ամենն անցյալում լինի. «Կարոտել եմ նույնիսկ այն երեւույթները, որոնք նախկինում սովորական բնույթ էին կրում»:

Համավարակի խստացմանը Լիլիթը հետեւել է շատ խիստ, եւ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ հայտարարված չէր արտակարգ դրություն, երբ նա չէր գնում աշխատանքի. «Իմ կյանքում տեսել եմ երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ, բայց երբեք չէի պատկերացնի, որ 2020 թվականին հնարավոր է այսպիսի ահռելի չափերի հասնող համավարակ»:

Այնուամենայնիվ, հարկադրված պարապուրդի ընթացքում ֆինանսական առումով Լիլիթ Կարապետյանի ընտանիքը եւս տուժել է. «Մեր տան միակ աշխատողը ես եմ: Ապրում եմ թոշակառու մայրիկիս եւ 10-ամյա որդուս` Կարենի հետ: Բայց լինելով միայնակ մայր, երկու աշխատանքի վայրերում էլ լինելով գրանցված աշխատող, պարզվում է, չեմ ընդգրկվել կորոնավիրուսի չեզոքացման դեմ ուղղված միջոցառումներից ոչ մեկում եւ չեմ ստացել փոխհատուցում պետության կողմից: Մի քանի անգամ փորձել եմ, դիմել եմ, սակայն` ապարդյուն: Իսկ հիմա արդեն  որոշել եմ` էլ չեմ դիմելու: Չնայած դրան, ինչպես միշտ, պարտաճանաչ վճարել եմ   կոմունալներս: Կառավարությունը դեռեւս չի կարողացել մշակել այնպիսի ձեւաչափ, որ գոնե երկրի 75 տոկոսի կարիքները բավարարվի»:

ՄԱՅԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ



Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցի տնօրենն ազատվել է աշխատանքիցԵվրոպան նախապատերազմական դարաշրջան է ապրում. ՏուսկՀայաստանում «Մայդան» չպետք է լինի, հայերն ու ռուսները թշնամի չեն դառնալու, չպետք է գայթակղվենքԱռաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Արամ ՍարգսյանՊուտինը զարմացած էր Փաշինյանի հայտարարությունից. ԼավրովՔաղբանտարկյալների շարքը կընդլայնի՞, թե՞ մարդկանց դեմ բութ գործիքներ կկիրառիՏարադրամի փոխարժեքները մարտի 29-ինԵրևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Ինչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ ուրբաթ օրըԱստղագուշակ՝ մարտի 29-ի համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵլք ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Հայաստանի ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը. ԼավրովՀՀ տարածքում արգելափակվել են «ՌՏՌ-Պլանետա»–ով հեռարձակվող Սոլովյովի հաղորդումները Հարցազրույց սակայն եթեր չգնաց, սա կարող է նշանակել երկու բան.Արթուր ՀամբարձումյանՕրվա խորհուրդ. Մարտի 29«Ժողովուրդ». Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոքԼավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞«Ժողովուրդ». Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվելԼավրով. Փաշինյանը հրավիրել է ԵՄ առաքելություն Հայաստան՝ Ադրբեջանին խոստանալով, որ դա կլինի 2 ամսով«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում ենԻրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունումՆիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»Ուկրաինական աղբյուրները հաստատել են. երկրի ողջ տարածքը գտնվել է ռուսական հարվածների տակՌուսական թիրախների թվում են Կրիվոյ Ռոգ ՋԷԿ-ը և Սրեդնեպրովսկայա ՀԷԿ-ը«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Իրավունք». Փաշինյանը փակագծերը չի բացում. Արեւմտամետները կասկածում են«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱյս գիշեր Ուկրաինան կիկին գտնվել է զանգվածային հարվածների տակՊուտինը վերակենդանացնում է ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրությունը և ցանկանում է ամբողջությամբ գրավել Ուկրաինան. Զելենսկի (ՎԻԴԵՈ)2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода