Բարեխոսական աղոթք՝ Մանչեստրի Սուրբ երրորդություն եկեղեցում (տեսանյութ)
Արխիվ 16-20Ապրիլի 24-ին Մեծ Բրիտանիայի Մանչեստր քաղաքի Սուրբ երրորդություն հայ առաքելական եկեղեցում տեղի է ունեցել բարեխոսական աղոթք՝ Հայոց ցեղապանության մեկ ու կես միլիոն նահատակների հիշատակին: Եկեղեցու զանգերի ղողանջներից ու բարեխոսական աղոթքներից հետո եկեղեցու պատերից ներս հնչել է նաեւ Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության դաշնամուրային կատարումը՝ երգեհոնահար, կոմպոզիտոր ԱՐԹՈՒՐ ԲՈԲԻԿՅԱՆԻ կատարմամբ:
Ի դեպ, այս տարի լրանում է Մանչեստր քաղաքի Սուրբ երրորդություն հայ առաքելական եկեղեցու հիմնադրման 150-ամյակը, որը նախատեսված էր տոնել մեծ շուքով: Սակայն, ողջ աշխարհում տիրող համավարակի պատճառով, եկեղեցու 150-ամյակի արարողութունները տեղափոխվել են հաջոդ տարի:
Արթուր Բոբիկյանի կատարմամբ Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործության դաշնամուրային կատարումը դիտե՛ք տեսանյութում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ