Հասկացե՛ք՝ արժեքները վաղուց ստեղծված են, դրանք հարկավոր է միայն պահպանել
Արխիվ 16-20
Մինչ կորոնավիրուսն աշխարհում նոր թափ է առնում` հայերս տանը մեկուսացված լսում ենք մեր երկրի վարչապետի ֆեյսբուքյան «գյալաջիները»։ Այս «մարտական» եռանդը, որ անխնա օգտագործում է պարոն Փաշինյանը միտված չէ մեկ ընդանուր դժվարության առաջ համախմբվելու եւ մեկտեղելու բոլոր կարող ուժերի աշխատանքը։ Հիասթափվածների մի մեծ ցուցակով այսօր երկրիս թիվ մեկ դեմքը նստեց ու համրեց, բացատրեց ու բացատրեց, թե, ի վերջո, ինչու նշյալները այդպես հիասթափվեցին։ Թերեւս միանգամից հարց է առաջանում՝ այդ թվարկված խավերը, ինչպես բնորոշում է Փաշինյանը, ժողովո՞ւրդ են, թե՞ ոչ:
Ինչեւէ, վստահ կարելի է փաստել, որ պարոն Փաշինյանը բազմաթիվ թեմաներից շատ լավ է խոսում, բայց կա մի ոլորտ, որ թերեւս ակնհայտորեն իրենը չէ եւ ամեն անգամ, երբ նա խոսում է հոգեւոր կյանքի մասին, մի իսկական ֆեյսբուքյան բում է սկսում, որովհետեւ պարոն Փաշինյանն իսկապես չի տիրապետում հոգեւոր եկեղեցական նրբություններին։ Այսպես՝ Փաշինյանի կարծիքով հոգեւորականները եւս հիասթափված խավ են եւ իբրեւ թե նոր Հայաստանում ստեղծվել են արժեքներ, որում հոգեւորականներն իրենց դիսկանֆորտ են զգում։
Եկեք վերհիշենք մի շարք արժեքներ, որոնք կարելի է նաեւ հեշտությամբ չակերտների մեջ դնել։ Այսպես կոչված, «հեղափոխությունից» անմիջապես հետո՝ պարզվում է, որ կառավարության մի որոշ մասը աղանդավոր է: Ավելի ուշ պարզվեց, որ ոչ միայն աղանդավոր կա, այլ նաեւ նա հպարտանում է դրանով։ Բայց սա դեռ ամենը չէ. պարզվեց, որ կառավարության բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց մամուլի խոսնակները ֆաշիստ են համարում Գարեգին Նժդեհին։
Հաջորդ իրադարձություններն ավելի ցնցող էր, ՔՊ հոգաբարձուների խորհրդի անդամը, ով նաեւ «Կանաց ռեսուրսների» հիմնադիրն է ու ԼԳԲՏ-ականների պահապանը, հավասարության գիծ դրեց մեր մայրերի եւ տրանսգենդերների միջեւ։ Ընդհանրապես՝ ԼԳԲՏ-ականների թեման այս կառավարության անբաժան մասն է այս երկու տարվա ընթացքում՝ է՛լ էլթոն Ջոն, է՛լ ոստիկան ծեծել, է՛լ Ստամբուլյան կոնվենցիա… Բանը հասավ անգամ նրան, որ վարչապետը իր անձնական պաշտպանության տակ առավ տրանսգենդերի եւ մի բան էլ մատ թափ տվեց՝ հարց ուղղելով՝ մա՞րդ է, թե՞ մարդ չէ։
«Արժեքները» ավելի հետաքրքիր էին, երբ եկեղեցու դեմ սկսվեց քաղաքացիական ցույցեր, որոնք ակնհայտորեն խրախուսվում էին նոր իշխանության կողմից: Ազատ խոսքի անվան տակ մարդիկ ինչ ուզում անում էին. գրավում էին Դիվանատունը, հարձակվում Կաթողիկոսի վրա, իսկ կառավարությունից միայն կրկնում էին արդեն «շաբլոն» դարձած տեքստը, թե եկեղեցին անջատ է պետությունից։
Նոր Հայաստանի «արժեքներում» շատ լավ նաեւ տեղավորվում է՝ «դու սեւ ես, իսկ ես՝ սպիտակ» ձեւակերպումը։ Նույն այդ «արժեքային» տիրույթում ավելորդ է անգամ հիշեցնել, որ կառավարության ամենաբարձ պաշտոները զբաղեցնում են աշխարհում ամնենավարկաբեկված դրամաշնորհային` սորոսական կազմակերպության կարկառուն ներկայացուցիչները: Իսկ արդյունքում հայ եկեղեցուն չսիրող, հայ ընտանիքը քանդող, ոստիկանին փչացնող, Արցախի սահմաները կոտրող գաղափարների համար վարձատրվողները դարձան այդ կառուցների պահապանները:
Այսքանից հետո՝ մեզ մնում է միայն հավելել, որ նոր Հայաստանում ստեղծված արատավոր «արժեքների» մեջ ոչ միայն հոգեւորականներն, այլեւ ազգային գաղափարներով, հավատքով ու թասիբով ապրող պարզ քաղաքացին է նաեւ իրեն դիսկոնֆորտ զգում։ Հասկացե՛ք՝ արժեքները վաղուց ստեղծված են, դրանք հարկավոր է միայն պահպանել։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ