Թուրքիայում կենդանիների վրա հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը. РИА Новости
Արխիվ 16-20Հաջեթեփե համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Աթեշ Կարան Թվիրթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Թուրքիայում կենդանիների վրա հաջողությամբ փորձարկվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ուրախալի լուր։ Կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը, որը ներարկվել է կենդանիներին, իմունային պատասխան է տվել հակամարմինների արտադրության տեսքով։
Հիմա ժամանակն է ստուգել՝ արդյոք կարո՞ղ է պատվաստանյութը պաշտպանել մարդկանց, թե ոչ»,- գրել է Աթեշ Կարան։