Յուրաքանչյուր երեխայի կտրվի նպաստ՝ 26500 դրամ, եթե նրանց ծնողները մարտի 12-ի դրությամբ աշխատանք չեն ունեցել կամ կորցրել են այն
Արխիվ 16-20Գործադիրն այսօր հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումը։
Այն ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Վերջինս նշեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչեւ 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին.«Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից մեկը։.
1. երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020 թվականի մարտի 12-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում։ Սա վերաբերում է բոլոր չաշխատող ծնողներին, միայնակ ծնողներին։
2. Եթե երեխայի ընտանիքը 2020 թվականի մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.1-ից։ 3. Երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020 թվականի մարտի 31-ի դրությամբ չի հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով յուրաքանչյուր երեխայի համար 26500 դրամ գումարի չափով։
Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից օնլայն ssa.am կայքէջում սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա»,-ասաց Զարուհի Բաթոյանը։
Վարչապետն ընդգծեց, որ կորոնավիրուսի ճգնաժամի ծավալման առաջին օրերից կառավարությունը խնդիր է դրել գտնել իսկապես կարիքավոր խմբերին, որպեսզի իրենց աջակցությունը լինի մաքսիմալ հասցեական.«Մենք արձանագրել ենք, որ աջակցության միջոցառումների շրջանակում չենք կարողանում հասնել մի սոցիալական շերտի, որի մի մասը մեր լավագույն ցանկության դեպքում պետք է այդ կարգավիճակը չունենար։ Խոսքն աշխատող, բայց աշխատանքը չգրանցված անձանց մասին է և ընդհանրապես աշխատանք չունեցող մարդկանց մասին, ովքեր ներառված չեն սոցիալական աջակցության այլ ծրագրերում, մասնավորապես ընտանեկան նպաստի ծրագրում։ Որոշեցինք, որ շատ ճիշտ է` այս աջակցությունը հասցեագրենք երեխաներին։ Ըստ էության այս ծրագրի իրական շահառուները հանդիսանում են ոչ թե ծնողները,այլ երեխաները։ Արձանագրում ենք, որ յուրաքանչյուր երեխայի կտրվի նպաստ այն պարագայում, եթե նրանց ծնողները 2020-ի մարտի 12-ի դրությամբ աշխատանք չեմ ունեցել կամ կորցրել են աշխատանքը»,-հավելեց վարչապետը։