56 հանցագործություն մեկ օրում. նախաքննության տվյալների հրապարակում, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունք
Արխիվ 16-20Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 11-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 8, ծեծի՝ 6, հարկերից խուսափելու եւ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 4-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, խարդախության, շորթման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ սպանության սպառնալիքի՝ 2-ական, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ, նախաքննության կամ հետաքննության տվյալներ հրապարակելու, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի մաքսանենգության եւ խոշտանգման 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 10, եւ գույքի դիտավորությամբ վնասման սպառնալիքի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետեւանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: