Կոնստանտին Օրբելյանը ճանաչվել է լավագույն գեղարվեստական ղեկավար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 16-20«Իրավունք» թերթի ընդունված լավագույն ավանդույթների համաձայն, թերթի խմբագրական խորհուրդը, ողջ 2019 թվականի ընթացքում, իր դիտակետում է պահել մշակույթի ոլորտի գործիչների աշխատանքն ու հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ընտրել է լավագույններին եւ վատագույններին: Լավագույնների ցանկում է նաեւ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրեն, ՌԴ վաստակավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ` տարվա լավագույն գեղարվեստական ղեկավար ճանաչվելու, հայ օպերային արվեստը զարգացնելու եւ միջազգային հարթակներում ներկայացնելու համար:
Լավագույնի պատվոգիրն «Իրավունքը» Կ. Օրբելյանին հանձնեց օպերային թատրոնի հյուրընկալ հարկի տակ:
«Հաճելի է, երբ աշխատանքդ գնահատվում է ոչ միայն հանության այլ `լրատվամիջոցի կողմից»,- պատվոգիրը ստանալուն պես ասաց Կ. Օրբելյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.