ՀՅԴ-ի դիրքորոշումները նույնն են. Արմենուհի Կյուրեղյան
Արխիվ 16-20Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, Iravunk.com-ը հարցեր ուղղեց ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանին:
Առաջին հարցը Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպման մասին էր, որին տիկին Կյուրեղյանը չցանկացավ անդրադառնալ, նշելով, որ այդ մասին արդեն խոսվել է, և կրկնելու կարիք չկա: Իսկ երկրորդ հարցը ՀՅԴ երիտասարդական թևի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջելու, բողոքի ակցիաներ կազմակերպելու մասին էր:
Արմենուհի Կյուրեղյանի խոսքով՝ ակցիաները չեն ավարտվել, պարզապես փոխվել են պայքարի ձևերը, ձևաչափերը, սակայն թե ինչ նոր ձևաչափերի մասին էր ակնարկում բախոսը, այդպես էլ մանրամասներ նշել չցանկացավ:
Մանրամասները տեսանյութում.
Հայկ Գևորգյան