Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Երեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել Թեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին Նիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan Times Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում է Փաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ Աղազարյան Ղարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Սա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ական

ՄՆՈՒՄ Է ԹՈՒԼԱՆԱԼ ԵՎ «ԱՅՈ» ՔԱՐՈԶԵԼ

Արխիվ 16-20

Նախօրեին վերադառնալով Բրյուսելից, դեռ հազիվ էր ինքնաթիռը վայրէջք կատարել, որ վարչապետ Փաշինյանը պետության ղեկավարին միանգամայն «վայել» հերթական անհամ քայլը կատարեց՝ անձամբ էլ նշելով արարքի անթույլատրելիության մասին. «Չարաշահելով լիազորություններս՝ օդանավի կառավարման կաբինայից ուղիղ եթեր եմ մտել»: Քիչ անց էլ հավելեց. «Սա մեր առաջին ուղիղ եթերն է օդանավից՝ կիսաքնած, կիսահոգնած»:

 

ԲՐՅՈՒՍԵԼՅԱՆ «ԿԻՍԱՀՈԳՆԱԾ» ԱՅՑԸ

Վերջապես, վարչապետի աթոռին նստած անձը կարո՞ղ է գիտակցել, որ իր արարքներով օրինակ է ծառայում: Ինքնաթիռում բջջային սարքավորումների օգտագործման արգելքը հենց այնպես չէ, որ սահմանել են: Վերջապես, արգելված է, ուրեմն վերջ. առաջինը վարչապետն է, որ պետք է ցույց տա՝ թեկուզեւ անմեղ թվացող, պողոսիկների համար էլ զվարճալի, բայց մեկ է, արգելք է, չի կարելի խախտել, այն էլ՝ ցուցադրաբար: Իսկ եթե վարչապետը խախտում է, ուրեմն ինչո՞ւ, օրինակ, կրթության կամ  առողջապահության նախարարներն էլ իրենց հերթին ինքնաթիռներից եթե չմտնեն կամ նման մի բան չանեն. ինչո՞վ են պակաս: Սա իմիջիայլոց...

Ավելի հետաքրքիր էր վարչապետի եթերի երկրորդ հատվածը՝ կիսահոգնածը: Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե Բրյուսելում ողջ օրը մի լավ չարչարվել է, պետք է որ լավ էլ հոգնած լիներ: Բայց չէ, «կիսահոգնած» էր, այսինքն` այցն էլ պետք է որ լիներ «կիսաարդյունավետ», մինչդեռ քաղաքական հարցերում «կիսաարդյունքը» սովորաբար նշանակում է ոչինչ: Թե ինչ էր Փաշինյանը փնտրում Բրյուսելում, մեր երեկվա տպագիր համարում անդրադարձել ենք ¥«Ու նորից Փաշինյանը» չարդարացրեց բարձր վստահությունը), չկրկնենք: Առիթ ունեցանք նաեւ ենթադրել, որ լավագույն դեպքում հենց մի նման «կիսաարդյունքի» էլ հասնելու է: Ասենք, այցի ընթացքը եւ հանդիպումների մակարդակը հենց դա էլ ցույց տվեցին: Այսինքն, չնայած մեծ ջանքերի, ընդունելության ամենաբարձր մակարդակը, որին հաջողվեց հասնել հայաստանյան պատվիրակությունը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպումներն էին: Այն դեպքում, երբ բրյուսելյան թիվ 1 պաշտոնյան՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն այդպես էլ Փաշինյանին չընդունեց՝ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառաբանությամբ: Ընդ որում, այստեղ մեկ հետաքրքիր նրբերանգ կա. տիկին Ուրսուլան Բրյուսելում կանցլեր Մերկելի ներկայացուցչի համարում ունի եւ, որոշ խոսակցությունների համաձայն, կարող է նաեւ դառնալ նրա քաղաքական ժառանգը: Իսկ ահա Փաշինյանը վերջերս Բեռլինում էր, Մերկելն էլ նրան սիրալիր ժպիտներով ընդունեց: Բայց հետո ի հայտ եկավ սկանդալ, երբ հայտնի դարձավ, որ Մերկելը այդ հանդիպման ժամանակ խոսել է Վենետիկի հանձնաժողովի դերի ու դիրքի մասին՝ պահանջելով դա աչքաթող չանել: Իսկ ահա մեր իշխանությունները վերցրին ու թարգմանված տեքստում Մերկելի այդ միտքը «խմբագրեցին»: Հասկանալի է, շատ էին ուզում, որ մերպողոսաց դասը հիասթափություն չունենար: Բայց «դաժան» իրականությունն այն է, որ առաջնորդների ասածները կիսատ-պռատ ներկայացնելով, նրանց քաղաքական կուրսը չես փոխի: Մերկելն այն ժամանակ խոսելով Վենետիկի հանձնաժողովից` Փաշինյանին հուշեց ավելորդ խաղերի մեջ չմտնել: Իսկ Եվրահանձնաժողովի նախագահն էլ, Փաշինյանի հետ հանդիպումից հրաժարվելով, պարզապես ցույց տվեց, որ նույն մոտեցումն ունի նաեւ Բրյուսելը: Վերջապես, այցի ժամանակ Փաշինյանի հետ չհանդիպեց նաեւ Եվրախորհրդարանի նախագահ Սասոլին, այն դեպքում, երբ վերջին ժամանակներս հաճախակի հենց նրա ղեկավարած կառույցից են գալիս Հայաստանին ուղղված հարվածները: Թե այսքանից հետո ում հետ է հանդիպել Փաշինյանն, ու նրան ինչ են ասել, միանգամից տեղափոխվում է երկրորդ պլան: Առանցքային, «հարց լուծող» պաշտոնյաների հետ հանդիպումներ չկային, այսինքն, չէին կարող լինել նաեւ լուծված հարցեր: Եվ դա այն դեպքում, երբ Փաշինյանն իր համար մի շարք առանցքային հարցերի լուծման խնդիր ուներ՝ կապված ՀՀ երրորդ նախագահի բրյուսելյան վերջին այցի, ՌԴ-ի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ Եվրոպական դատարանում գտնվող գործերի քննության հետ կապված, ընդ որում, կան խոսակցություններ, որ այդ գործերն ամենամոտ ժամանակներս կքննվեն: Այսպիսով, ձախողված եվրոպական այցը հետագա լուրջ բարդություններ է խոստանում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հետ կապված: Այս իրավիճակում Փաշինյանին պարզապես այլ քայլեր չեն մնացել, քան Բրյուսելից վերադառնալուն պես, հանրաքվեի «Այո»-ի ուղղությամբ նետվելը: Բայց երեւի նա էլ է գիտակցում, որ լինի «Այո», թե՝ «Ոչ», կփոխի ՍԴ-ի ներկայիս կազմը, թե՝ ոչ, դրանից էլ ինչ-որ առանձնակի բան չի փոխվում: Այն պարզ պատճառով, որ ամենեւին էլ ՍԴ-ն կամ Թովմասյանը չէ Փաշինյանի հիմնական գլխացավը: Իրական մարտահրավերները բոլորովին այլ ուղղություններով են, որոնցից ՍԴ փոխելով, չես ազատվում: Իսկ հանրաքվեն պարզապես պետք է ցույց տալու համար, թե ինչ-որ բան անում ես, ամեն ինչ վերահսկվում է, որ գոնե պողոսաց դասն իրեն «գործի մեջ» զգա:

 

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ ՉԵՆ

Ու իհարկե, հիմնական մարտահրավերներից մեկը եղել եւ մնում է արցախյան գործընթացը, որի ուղղությամբ թեեւ վերջին ժամանակներս լարվածությունը տեսանելի հարթությունից մի փոքր երկրորդ պլան է մղվել, սակայն փաստացի միայն ավելանում է: Հիմնավորումներից մեկը կարելի է համարել Մինսկի խմբի համանախագահների` վերջերս կայացած հանդիպումը Չավուշօղլուի հետ, որի ընթացքում Թուրքիան ՄԽ-ից պահանջել է ակտիվանալ: Ու սրանից զատ էլ կան նաեւ խոսակցություններ, որ արցախյան թեման արծարծվել է նաեւ Պուտին-Էրդողան վերջին ծանր բանակցությունների ժամանակ: Ընդ որում, Հայաստանի համար միանգամայն մտահոգիչ տեսանկյունից: Այն է՝ Էրդողանը հերթական անգամ առաջ է քաշել այն պնդումը, որ երբ Մոսկվան խոսում է, թե Սիրիայի տարածքային ամբողջականությունը միանշանակ պետք է պահպանվի, ինչո՞ւ նույն մոտեցումը չունի նաեւ Արցախի խնդրի հետ կապված: Կամ լավ, եթե համարում է, որ արցախյան հարցով կան որոշ առանձնահատկություններ, ապա ինչո՞ւ այդպես էլ չի տրվում հանգուցալուծումը, ինչքա՞ն պետք է սպասել: Այս պատկերը տանում է երկու մտքի: Առաջինը, որ Թուրքիան համառ դիվանագիտական ջանքեր է գործադրում՝ արցախյան գործընթացն առավելագույնս ակտիվացնելու համար, որի պատճառները, իհարկե, կարելի է հասկանալ: Եվ երկրորդը, որ Անկարան գտել է այն մեխանիզմը, որով կարող է հասնել այդ ակտիվացմանը: Այն է՝ կշտամբանք, ուղղված համանախագահ երկրներին, թե ինչո՞ւ չեք արագացնում՝ այն դնելով Սիրիայի հետ համեմատության մեջ: Հասկանալի է նաեւ, որ արցախյան գործընթացի հետ կապված Անկարայի ցանկություններն ամենեւին էլ ամենաառաջնայինը չեն: Սակայն դժվար չէ կռահել, որ բանակցային գործընթացի ակտիվացումն ու հանգուցալուծումը նաեւ Մոսկվայի հետաքրքրությունների մեջ են, եւ այդ ցանկությունը գնալով միայն հավելյալ խթանիչներ է ստանում: Օրինակ, եթե տարաբնույթ սորոսներն արդեն իսկ սկսել են Արցախն իրենցով անելու բավականին ծանրակշիռ փորձեր անել, ապա դա Մոսկվայի համար նոր եւ հավելյալ խթան է՝ այդ ուղղությամբ խաղաղարար ռազմական ուժեր ունենալու միջոցով բոլոր բացասական զարգացումերի հնարավորությունը բացառելու համար: Իսկ դա նշանակում է, որ բանակցային գործընթացի ակտիվացման հարցում Մոսկվայի եւ Անկարայի միջեւ կա հայացքների համապատասխանություն: Ու թերեւս, Արցախում եւս պարզ գիտակցում են, որ նախագահական ընտրություններից հետո պետք է սպասել բուռն զարգացումների: Նման մտավախություններ, օրինակ, նկատելի են Վիտալի Բալասանյանի նախընտրական հայտարարություններում. «Տագնապած եմ` իմ ունեցած տեղեկությունները վերլուծելով: Դրա համար եմ այս օրերին Ձեզ հանդիպում զինվորական հագուստով: Եկեք գոնե այսօր համախմբվենք, վերջ տանք այս տարանջատման գործընթացներին, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ կան մեզանում... Սա է առաջին հերթին իմ խնդրանքը բոլորիս` թույլ չտանք Արցախը պառակտեն»:

Այսպիսով, որ արդեն ապրիլի կեսերից բանակցային գործընթացը կվերադառնա գերակտիվացման փուլ, թերեւս հաստատ է: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանի համար մոտենում է Ալիեւի հետ ուղղակի բանակցությունների եւ գործընթացի հետ կապված հստակ պատասխաններ տալու ժամանակը: Ընդ որում, եթե կար հնարավորություն, որ Մասիս Մայիլյանի ընտրվելու պարագայում նրանից կստանար անվերապահ աջակցություն բոլոր հարցերում, այդ թվում՝ բանակցային պատասխանատվությունը կիսելու, ապա այն բանից հետո, երբ Մայիլյանը հայտնվեց մոսկովյան «սեւ ցուցակում», նրան անգամ «տակից» աջակցելը կարող է լուրջ խնդիրներ առաջ բերել: Իսկ առանց դրա, Մայիլյանի շանսերը շատ փոքր են: Կարելի է, իհարկե, հիմնական խաղադրույքը տեղափոխել առանցքային թեկնածուներից Արայիկ Հարությունյանի վրա: Վերջինս, ինչպես ավելի վաղ ենթադրելու առիթ ունեցել էինք, որ սկսելու է ռուսական «դաբրոյի» համար քայլեր կատարել, արդեն իսկ այդ ուղղությամբ աշխատում է: Ամեն դեպքում, սկսել է գնալով ավելի բարձրաձայն խոսել Արցախի հետ կապված ՌԴ-ի առանձնահատուկ դերից, ինչպես նաեւ ընդգծելով Իրանի եւ Չինաստանի հետ կապերի ամրապնդման անհրաժեշտության հարցը: Սա իրական ընկալում է, թե պարզապես Մոսկվային դուր գալու փորձ, այլ հարց է: Բայց միայն այն, որ Հարությունյանն առաջին պլան է մղում ռուսների դերը՝ դրանով իրեն հեռու ցույց տալով սորոսական ուղղությունից, արդեն իսկ խոսում է այն մասին, թե նա ում է տեսնում հիմնական ուժային կենտրոնի դերում: Իսկ այս դիրքերը զբաղեցնելով, նա «հուսալի կամակատարի» տեսք կունենա՞ Փաշինյանի աչքին, որ խաղադրույքները նրա ուղղությամբ շրջվեն, դա արդեն հարց է: Այսպիսով, որ Արցախի նախագահի պաշտոնին 100 տոկոսանոց կամակատար ունենալու Փաշինյանի հնարավորությունները, մեղմ ասած, բավականին սահմանափակ են, զգացվում է: Այս դիրքերից մտնել Ալիեւի հետ ուղիղ բանակցային գործընթաց, կնշանակի ողջ պատասխանատվության ստանձնում: Իսկ նման իրավիճակում միգուցե մի բան էլ ավելի վնաս տա, եթե Հայաստանում ունենաս գրպանային ՍԴ: Եթե ստիպված լինի ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ու այն օրինական համարի գործող ՍԴ-ն, ապա դա էլ կդառնա պատասխանատվության կիսելու ձեւ: Իսկ եթե գրպանային ՍԴ-ն հաստատի, ապա էլի ողջ պատասխանատվությունը Փաշինյանին է մնալու: Գումարենք այս ամենին կորոնավիրուսից սպասվող ոչ հաճելի հեռանկարները, ու կստանանք միանգամայն ծանր վիճակ: Դե, ուրեմն, մնում է թուլանալ եւ «Այո» քարոզել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ



Լուկաս Սելարայանը գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)Մխիթարյանը միլանյան դերբիում կապահովի «Ինտերի» վաղաժամ չեմպիոնությունը. La Gazzetta dello Sport Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս ՂազարյանինԵրեկ կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվելԹեհլիրյանի ազգականները բացառիկ նվիրատվություն կանեն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինՆիկոլի «բեսպրեդելը»՝ Կիրանցում.Yerevan TimesՎարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարելՍամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվում էՓաշինյանն այն ղեկավարներից է, որ երբեք չի ասում «առաջ», այլ ասում է «իմ հետևից». Հովիկ ԱղազարյանՂարաբաղի հայերը պետք է ունենան վերադարձի իրավունք՝ նրանց իրավունքների և անվտանգության պատշաճ պահպանմամբ. ՌԴ ԱԳՆԱդրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակՍա վերջն է, էլ նահանջի տեղ չունենք, եկեք կանգնեք մեր կողքին. «Կամք»-ականԱնցավ բաժանման 3 կանոն«Սա է գինը, որ վճարում ես ֆիլմի համար». Աննա Հարությունյանը՝ 12 կգ գիրանալու եւ մարմնի դեֆորմացիայի մասինՀայաստանը փաստագրում է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային տարբեր հարթակներումՄի՛ վռազեք` կարծիք հայտնել ռուսների դուրս գալու հետ կապված, Արցախի հարցը փակված չէ. ԻսրայելյանԵՄ–ում արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալունԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող «Իրական Հայաստանի» ոչ բարով ղեկավարներն ամեն ինչ անում են շոու և ֆոն ապահովելու իրենց կողմից կատարվող ցանկացած դրվագի մասովԿենդանակերպի նշաններ, որոնց համար ապրիլի վերջը ճակատագրական է լինելուԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներՌաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի ՉուԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՆման դեպք չի կարա տեղի ունենա. Երևանի ոստիկանապետը՝ Վարդանյանի խոշտանգման մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱՀԱՍԱՐՍՈՒՌ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Վարդենիսում տաքսու վարորդը և նրա հետ ևս մեկ տղամարդ բռնաբարել են 13-ամյա արցախցի աղջկաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. ԶախարովաԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ ՇիֆԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին կտրվի լրավճար. Նրանց վարձատրությունը մի փոքր կբարձրանաԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնումՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ ՓաշինյանՈստիկաններն ինձ զգուշացում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էԿիստա, գիշերամիզություն ունեցող զինվորը կծառայի հեշտացված ռեժիմով. Սուրեն ՊապիկյանՍամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. ՄարուքյանԱյստեղ պայքար է, որ հողերը չհանձնվեն․ քաղաքացիՏարադրամի փոխարժեքները ապրիլի 18-ինԽաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին. Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 42-ը չի զեկուցվում (ուղիղ)Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումըՏավուշում հարցերը պիտի լուծենք, եթե չէ` տարածաշրջանային պայթյուն ա լինելու. ՓաշինյանՊիտի ասենք վա՜յ, ինչ լավ` ա 50 մ էն կողմ Ադրբեջանն ա, առևտուր կանենք, ավտոների անցակետ կարանք դնենքԱստղագուշակ` ապրիլի 18-ի համարՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՔանի քաղաքական ուժ և կազմակերպություն է սատարում Սամվել Վարդանյանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода