2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ) ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ Քոչարյան Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. Հարությունյան

ՄԱՆԹԱՇՅԱՆ-ԷՅՎԱԶՈՎ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Արխիվ 16-20

Հայտնի էր, որ փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք գալա համերգին Պ. Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից Տատյանայի արիայով հայազգի երգչուհի ՌՈՒԶԱՆ ՄԱՆԹԱՇՅԱՆԸ հանդես է գալու Semper Opernball-ում: Սակայն, հունվարի 13-ին համաշխարհային եւ հայկական մամուլում լուրեր տարածվեցին, որ ազգությամբ ադրբեջանցի հայտնի տոնոր երգիչ Յուսիֆ Էյվազովը, քաղաքական նկատառումներից ելնելով, հրաժարվել է ելույթ ունենալ հայուհի սոպրանոյի հետ, եւ երգչուհու ելույթը չեղարկվել է:

ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎՆԵՐԻ ՊԱԼԱՏԱԿԱՆ ԵՐԳԻՉԸ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԵՐԳԵԼ ՀԱՅՈՒՀՈՒ ՀԵՏ

Այնուամենայնիվ, 10-օրյա բանակցություններից հետո` հունվարի 23-ին, հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը դրական լուծում է ստացել, եւ հաստատվել է փետրվարի 7-ին կայանալիք համերգին հայուհու ելույթը: Թերեւս այս ընթացքում շատ անվանի արտիստներ փորձեցին այդ հաղթանակը վերագրել իրենց, սակայն իրականությունն այլ է: Պարզվում է, որ ի հեճուկս ադրբեջանցի տենորի, հայուհու ելույթը հաստատվել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի բանակցությունների եւ անմիջական միջամտության շնորհիվ: «Իրավունքի» հետ զրույցում Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ դոկտոր ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ շատ փակագծեր բացեց. «Հայ երիտասարդ սոպրանո Ռուզան Մանթաշյանը հրավիրված էր երգելու Գերմանիայի` Դրեզդենի ամենահայտնի պարահանդեսին: 4 ամիս շարունակ գերմանական կազմակերպության կողմից նրանց ընկերության հետ բանակցություններ էր վարվել: Որպես տենոր` հրավիրված է եղել ամերիկացի հայտնի երգիչ, որը ինչ-ինչ խնդիրներով չէր կարողացել շարունակել իր մասնակցության շուրջ բանակցությունները, եւ նրա փոխարեն հարվիրվել է ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովը: Վերջինս ավելի շատ հայտնի է իր համաշխարհային աստղ տիկնոջով, քան` իր տաղանդով կամ ձայնով: Եվ հետո, այդ  զույգին հովանավորում է Ալիեւների ընտանիքը»,- շեշտում է Ա. Գրիգորյանն ու հավելում, որ պարզվում է Ռուզան Մանթաշյանի գործակալ` Ռենե Մասիսը ոչ թե աշխատել է Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար, դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյի հետ, այլ միջնորդ կազմակերպության` Ալան ֆոն Ռոշ ընկերության միջոցով, որից էլ ստեղծվել է  թյուրիմացությունը: Երբ վերջինս ցանկանում է հաստատել Ռուզան Մանթաշյանի պայմանագիրը, պարզվում է ադրբեջանցի երգիչը հրաժարվում է ելույթ ունենալ հայ երգչուհու հետ, քաղաքական հողի վրա, դրան հաջորդում է Semper Opera Ball-ի գեղարվեստական ղեկավար, դոկտոր Հանս-Յոհախիմ Ֆրեյի հայտարարությունը, որ Ռուզան Մանթաշյանը չի բացի գալլա համերգը:

«Հունվարի 13-ին այդ հայտարարությունը ռումբի պես պայթեց ողջ Եվրոպայում, ինձ Մոսկվայից զանգահարեց մեր նախագահության անդամ, քաղաքագետ Կարինե Գեւորգյանը եւ ասաց, որ եթե այս գործը չվերցնենք մեր ձեռքը, ամենայն հավանականությամբ, կտապալվի, եւ մեր ազգը կունենա խայտառակ արդյունք: Այդ ժամանակ երկու նամակ պատրաստեցի, եւ իմ իրավաբանները շատ խիստ դիմեցին պարոն ֆրեյին, հայտարարելով, որ սա ազգային դիսկրիմինացիա է, եւ այստեղ ունենք կոռուպցիոն ռիսկեր: Մի զգացմունքային նամակ էլ պատրաստեցինք, որը ստորագրեցին մի շարք հայտնի գործիչներ, երաժիշտներ, այդ թվում` համաշխարհային բաս Բարսեղ Թումանյանը, համաշխարհային սոպրանո Հրաչուհի Բասենցը, համաշխարհային երաժիշտ, ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, անվանի շատ հայտնի երգիչ-երգչուհիներ, միջին Եվրոպայի եւ Սկանդինավիայի հայ եկեղեցու առաջնորդ, Սրբազան  Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը եւ այլք: Ի դեպ, շատ հայտնի երգիչ-երգչուհիներ էլ հրաժարվեցին ինչ-ինչ պատճառներով, իսկ մի մեծարգո տիկին, նույնիսկ հայտարարեց, որ ինքն իր ճանապարհով է գնալու եւ չստորագրեց նամակը»,- շեշտեց մեր զրուցակիցը:

«ԱՄԵՆ ԻՆՉԻ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ, ՄԻԱՅՆ ԹԵ ՉԽՆԴՐԵՔ, ՈՐ ՊԱՐԱՀԱՆԴԵՍԸ ԲԱՑԻ ՌՈՒԶԱՆ ՄԱՆԹԱՇՅԱՆԸ»

Այնուամենայնիվ, ի վերջո, նամակն ուղարկելով մի շարք կազմակերպությունների, հաջորդ օրն իսկ, ի զարմանս Ա. Գրիգորյանի, նամակ-պատասխան է ստանում հենց օպերային պարոն Ֆրեյից, որտեղ նա հայտարարում է, որ երբեւէ չի հրավիրել ո՛չ Ռուզան Մանթաշյանին, ո՛չ էլ Ռենե Մասիսի հետ որեւէ կապ է ունեցել, եւ այս բոլորը հերյուրանք է: Ա Գրիգորյանն այստեղ անմիջապես կապվում է Մանթաշյանի գործակալ Ռ. Մասիսի հետ, վերջինս էլ ասում է, որ ավելի քան 15 անգամ մեյլերի փոխանակում եւ հեռախոսային խոսակցություն է ունեցել, բայց հրաժարվում է փաստեր տրամադրել, շեշտելով, որ դրանք գաղտնիք են: Ա. Գրիգորյանն անցնում է հաջորդ հակագրոհին եւ պատրաստվում հաջորդ օրը` երկուշաբթի, խոշորագույն գերմանական ամսագրերին եւ լրատվական գործակալություններին հայտարարություններ տարածել ու տեղեկացնել այս սկանդալի մասին: Սակայն, ինչպես ասում են` ուրբաթը շաբաթից շուտ է գալիս. «Կիրակի օրը երեկոյան ես ստանում եմ զարմանալի զանգ աշխարհի բազմակի չեմպիոն, բռնցքամարտիկ, իմ լավ ընկեր, մեր ասոցիացիայի պատվավոր անդամ Արթուր Աբրահամից: Ասում է, որ ընդամենը մի խնդրանքով է զանգահարել, եւ որ Ֆրեյը մեր լավ ընկերն է, հայերի բարեկամը եւ շատ է ուզում ինձ հետ կապ հաստատել եւ հաշտություն առաջարկել, քանի որ սարսափելի վախեցած է այն գործունեությունից, ինչ մենք սկսել ենք: Իհարկե, զարմացա եւ ասացի, հենց հիմա էլ կարող է կապվել ինձ հետ: Ինչեւէ, պարոն Ֆրեյը զանգահարեց, մոտ 20-30 րոպե զրուցեցինք` իրավիճակից դուրս գալու համար, մեր զրույցները ինտենսիվ կերպով շարունակվեցին 2-3 օր, սակայն առաջին հայացքից դժվար էր լեզու գտնել, որովհետեւ նա ասում էր. «Ամեն ինչի պատաստ եմ, միայն թե չխնդրեք, որ փետրվարի 7-ին պարահանդեսը բացի Ռուզան Մանթաշյանը, որովհետեւ ես իմ դեմքը կկորցնեմ...»: Նա նույնիսկ առաջարկեց, որ հաջորդ տարի Ռուզաննան բացի գալլա համերգը: Ես, իհարկե, զուգահեռ բանակցում էի պարոն Ռենե Մասիսի հետ, նա ներկայացնում էր իր պայմանները, ի վերջո, բանավիճեցինք, վերլուծեցինք ու լուծում չգտանք: Այնուհետեւ երեքշաբթի օրը ինձ   զանգահարում է պարոն Ֆրեյը եւ գերմաներենով ասում, որ Ռուզան Մանթաշյանը պիտի բացի բալը: Ես ասում եմ` պարո՛ն Ֆրեյ, կրկնվում եք, 2021 թվականի բալը մեր հետաքրքրությունների շրջանակում չէ, մենք ուզում ենք այս հարցը լուծել հիմա, այսօր, այս պահին, իսկ դուք կրկնում եք հին առաջարկը: Այստեղ Ֆրեյը ծիծաղելով` ասաց. «Ոչառաջարկում եմ, որ Ռուզան Մանթաշյանը 2020 թվականի փետրվարի 7-ի գալլա համերգը բացի: Ես ականջներիս չհավատալով` խնդրեցի նույն բանը կրկնել անգլերենով եւ այս անգամ արդեն հասկացա, որ ճիշտ եմ լսել»,- ծիծաղելով պատմեց Ա. Գրիգորյանն ու հավելեց, որ իրեն սակայն զարմացրել է Մանթաշյանի գործակալի` Ռ. Մասիսի արձագանքը, թե դեռ պետք մտածենք Ռուզան Մանթաշյանը այդ բալը բացի՞, թե` ոչ. «Նա տարբեր պատճառաբանություններ բերեց, հասկացա, որ ընդամենը կոկետություն է անում, բայց  չափազանց երջանիկ է մեր այս լուծումից, ուղղակի վիրավորված է, որ 4 ամիս իրեն երբեւէ չի զանգել պարոն Ֆրեյը: Այստեղ ես նրան բացատրեցի, որ դուք աշխատել եք ոչ թե Ֆրեյի ընկերության հետ, այլ` միջնորդ կազմակերպության: Այս դրական հանգուցալուծման եւ հսկայական զիջման համար, իհարկե, շնորհակալ եմ հենց պարոն Ֆրեյին: Չնայած, որ որոշ քիչ թե շատ հայտնի հայ գործիչներ փորձեցին «վերմակը քաշել իրենց վրա» եւ սկսեցին հայտարարություններով հանդես գալ, որ իրենք ինչ փայլուն լուծումներ տվեցին այս պատերազմին: Պարոն Ֆրեյի անունից հայտարարում եմ, որ դա կեղծիք է, եւ դրա վառ ապացույցը հենց Ֆրեյի շնորհակալությունն էր ինձ: Իսկ եթե որեւէ մեկը պարոն Ֆրեյի հետ համագործակցել է այս գործի համար եւ ստացել շնորհակալություն, խնդրեմ, թող հրապարակի»:

 

ԷՅՎԱԶՈՎԻ ՀԵՏԱԳԱ ՎԱՐՔԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՐՈՒՄԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ Է

ԵՀՄՖ նախագահը նաեւ շեշտում է, որ թերեւս այս հարցում հաղթանակ են գրանցել, սակայն սրանով այս պայքարը չի ավարտվելու. «Փետրվարի 7-ի պարահանդեսից հետո մենք կուսումնասիրենք ադրբեջանցի տենոր Յուսուֆ Էյվազովի վարքը ապագայում, եթե նա եւս մեկ անգամ քաղաքական որեւէ հայտարարություն արեց, ինչպիսին արել է մի քանի անգամ` հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախի խնդրի, Խոջալուի կեղծ ցեղասպանության վերաբերյալ, ապա մենք նրան կպատժենք այնպես, որ շատ օպերային թատրոններ կհրաժարվեն այլեւս ազգայնամոլական հայտարարություններ անող ազերուն հովանավորել, սատարել եւ հրավերներ տալ: Ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ, որ Ալիեւի կողմից ֆինանսավորող այս գործառույթները ոչ մի լավ բանի չեն բերելու, խոսք եմ տալիս Եվրոպայի հայկական միությունների ֆորումի անունից, որ  ակնդետ հետեւելու ենք Յուսուֆ էյվազովի ապագա քայլերը»,- եզրափակեց Ա. Գրիգորյանը:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ



2018-2020 թիվը մարդիկ հույսերով էին ապրում, 2020-ից սկսվեց Հայաստանի «կաշմառը» (ԱՆՈՆՍ)ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն ՍիմոնյանՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպենՊապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, մասնակցել օպերատիվ հավաքների շրջանակում ռшզմական տեխնիկայի ցուցադրությանը«Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԱյսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքոԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իՀենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ ԼավրովՀայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ Մերժել ՀԱՊԿ-ը նշանակում է մերժել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները. ՀարությունյանՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ)ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ ԼավրովԻնչ չի կարելի և ինչ կարելի է անել Ավագ հինգշաբթինԱդրբեջանական լրատվամիջոցներում լայնորեն տարածվել է Փաշինյանի` «վտարանդի կառավարության» մասին այսօրվա հայտարարությունըԱրեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ ԿարապետյանԲաքուն ռազմական է հռչակում օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը (ֆոտո)Հնարավո՞ր է ձվերը ներկել թեյի տերևներով. Ինչպես ներկել ձվերը Զատկի համար (Video)Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերըՆիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել.Yerevan TimesՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք«Ինչ քայլեր էլ ձեռնարկեինք ԼՂ-ում, մեզ դեմ էր գլոբալ դաշինքը»․ ԷրդողանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբանԵրևանում կիրականացվի 3-րդ Զատկական փառատոնըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալՆրա մոտ հայտնաբերվել է շոկո տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Գերմանիայում դաշտերից մեկում հսկայական փոս է հայտնվել (լուսանկար, տեսանյութ)Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 8-10 աստիճանովԳազայում սով է սպասվում. ԱՀԿՀայկ Մարությանը կուսակցություն է հիմնում, անունը որոշված է Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց«Գոյ» թատրոնը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոնԻնչպես են հավաքագրվել «Կրոկուս Սիթի Հոլլում» ահաբեկչություն իրականացնողներըՄոռանալ, որ ՀՀ կապույտ անձնագիր ունեցող արցախցին գրչի մեկ ստորագրությամբ դարձավ ճամփորդական անձնագիր ունեցող փախստական` սերունդների դատին է մնալուՊոլի շորի նման պառկել են թուրքի ոտքի տակ ու ուզում են՝ նույնն էլ մենք անենք․ ՇարմազանովԱրցախի հարցը փակված չէ, և ոչ ոք չի կարող դա արհեստականորեն անել.Արցախյան շարժման ակտիվիստի պատասխանը ՓաշինյանինՈվքեր են «Արտավազդ-2024» մրցանակաբաշխության հաղթողներըԽմելու ջուրը չի թանկանաՌուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, դա ուղղակի անհեթեթություն է. ՊուտինԲոլոր հնարավոր առիթներով փորձում եմ ակտիվ պահել իմ կապը Հայրենիքիս հետ. Կոնստանտին ՕրբելյանՀայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. ՓաշինյանԵրևանի անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություն չենք ստացել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՏարադրամի փոխարժեքները մարտի 28-ինԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան«Պապա ջան, միշտ կկարոտեմ քեզ».Արթուր Աբրահամի գրառումըՄահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը` Անի ԶուրաբյանըՈՒՂԻՂ. Փաշինյանը վարում է Կառավարության նիստըԿուլիչ առանց հունցելու.Շեֆ խոհարարի հեղինակային բաղադրատոմս
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода