«Քիմ Քարդաշյանի համար երբեք զգեստ չեմ կարի». ադրբեջանցի դիզայներ
Արխիվ 16-20Հայտնի անձանց համար զգեստներ մոդելավորող ադրբեջանցի Ռուֆաթ Իսմայիլը հայտարարել է, որ երբեք զգեստ չի կարի ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանի համար: Այս մասին տեղեկացնում է takvim.com.tr կայքը:
Իսմայիլն իր հայտարարությունը հիմնավորել է այն հանգամանքով, որ Քիմ Քարդաշյանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը:
Իսմայիլը հեռուստահաղորդման ժամանակ նշել է, որ ինքը «ազերի թուրք մոդելավորող է և երբեք զգեստ չի կարի, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունը ճանաչող Քարդաշյանի համար»: