Ում համար է 2020-ը հոբելյանական
Արխիվ 16-20Հայ արվեստի ու մշակույթի մի շարք երախտավորների համար 2020-ը հոբելյանական է: Իսկ թե որքանով պետական մակարդակով կմեծարեն հայ բեմի, էկրանների, ու գրչի վարպետներին, ցույց կտա ժամանակը: «Իրավունքը» փորձել է պարզել ու իր ընթերցողներին ներկայացնել այս տարվա հոբելյարներին:
- Հունվարի 1-ին ջազի լեգենդ, կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԸ տոնեց ծննդյան 75-ամյակը:
- Դրամատուրգ, երգիծաբան ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆԻ համար եւս այս տարին հոբելյանական է, հունվարի 9-ին նա տոնեց իր ծննդյան 70-ամյակը:
- Հունվարի 20-ին գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, շիրազագետ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ կնշի ծննդյան 75-ամյակը:
- Հունվարի 21-ին, ծագումով հայ, ռուս դերասան, ՌԴ վաստակավոր արտիստ ԴՄԻՏՐԻ ԽԱՌԱՏՅԱՆԸ կնշի ծննդյան 60-ամյակը:
- Փետրվարի 10-ին Արցախի հերոս, լրագրող, գրող, բժիշկ եւ արձակագիր ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆԸ կտոնի 85-ամյակը:
- Մարտի 3-ին ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ ԼԵՎՈՆ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ կտոնի 95-ամյակը:
- Ապրիլի 19-ին երաժիշտ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ կնշի ծննդյան 60-ամյակը:
- Ապրիլի 10-ին ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատոնի դերասան ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ կնշի ծննդյան 55-ամյակը:
- Հուլիսի 1-ին ՀՀ վաստակավո արտիստ, երգիչ երաժիշտ ՀԱՐՈՒԹ ՓԱՄԲՈՒԿՉՅԱՆԸ, Ձախ Հարութը, կնշի ծննդյան 70-ամյակը:
- Հուլիսի 3-ին բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ կտոնի 80-ամյակը:
- Հուլիսի 16-ին ՀՀ վաստակավոր արտիստ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատոնի դերասան ԲՈՐԻՍ ՊԵՊԱՆՅԱՆԸ կտոնի ծննդյան 70-ամյակը:
- Հուլիսի 19-ին կանադահայ կինոռեժիսոր, դերասան ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ կնշի ծննդյան 60-ամյակը:
- Օգոստոսի 19-ին ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ ՎԱՀԵ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ կնշի ծննդյան 75-ամյակը:
- Հոկտեմբերի 3-ին ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, խորհրդային եւ ռուսական կինոյի, թատրոնի եւ հեռուստատեսության դերասան, ռեժիսոր ԱՐՄԵՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ կտոնի ծննդյան 85-ամյակը:
- Դեկտեմբերի 1-ին ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ կտոնի իր ծննդյան 65-ամյակը:
- Դեկտեմբերի 3-ին երգիչ, երգահան ՌՈՒԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ կնշի ծննդյան 70-ամյակը:
- Դեկտեմբերի 26-ին կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆԸ կնշի ծննդյան 65-ամյակը:
100-ամյակ
- Ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր ԱՆՐԻ ՎԵՐՆՈՅ` Հայաստանում հայտնի է իր «Մայրիկ» եւ «Պարադի փողոց, տուն 588» ինքնակենսագրական ֆիլմերով:
15.10.1920 -11.01.2002թթ.
- Կոմպոզիտոր, դաշնակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
23.09.1920 - 28.03.2012թթ.
- Կոմպոզիտոր ՂԱԶԱՐՈՍ ՍԱՐՅԱՆ
30.09.1920 - 27.05.1998թթ.
95-ամյակ
- Հայ բեմի սոխակ, երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՕՖԵԼՅԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
09.01.1925 - 13.06. 2016թթ.
- Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, ռեժիսոր, գեղանկարիչ ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ
23.03.1925- 21.11.2007թթ.
90-ամյակ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
01.04.1930 - 10.12.2004թթ.
- Կինոյի եւ թատրոնի մեծ կատակերգու, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ
04.07.1930 - 29.12.1993թթ.
- Դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ ՍՎԵՏԼԱՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
30.09.1930 - 12.05.2014թթ.
- ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆ
22.11.1930 - 26.12.2010թթ.
85-ամյակ
- Արձակագիր, կինոսցենարիստ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
12.02.1935 - 19.12.2002թթ.
- Հոգեւոր երգիչ, շարականագետ, բանասեր, գրաբարի մասնագետ ԽՈՐԵՆ ՊԱԼՅԱՆ
10.03.1935 - 23.01.2007թթ.
- Մնջախաղաց, կրկեսի արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ ԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
15.03.1935 - 25.07.1972թթ.
75-ամյակ
- Բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԴԱՎԻԹ ՀՈՎՀԱՆՆԵՍ
17.02.1945 - 19.07. 2016թթ.
- Անիմացիոն ֆիլմերի ռեժիսոր, մուլտիպլիկատոր ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑ
30.08.1950 - 24.09.2009թթ.
Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ