«Հայատյաց ու ապազգային իշխանությունները չհնչեցրեցին մեր ազգային օրհներգը»
Արխիվ 16-20
«Յուրաքանչյուր տարի Նոր տարի մուտք ենք գործում Հայաստանի Հանրապետության օրհներգով: Նոր տարին դիմավորում ենք կանգնած` պատիվ տալով մեր օրհներգին», - նշում է «Առողջ հանրություն» հասարակական կազմակերպության նախագահ, Երեւանի ավագանու նախկին անդամ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ եւ հավելում. «Այս տարի հայատյաց ու ապազգային իշխանությունները` իրենց գլխավոր հայատյաց ու ադրբեջանասերի հետ միասին, չհնչեցրեցին մեր ազգային օրհներգը։ Պաշտպանենք ու վերականգնենք մեր ազգայինը ազգովի։ Իսկ թրքամետ դավաճաններին սպասում են դատարանները։ Կեցցե՛ն Հայաստանի հանրապետությունը, Հայաստանի հանրապետության դրոշը, զինանշանն ու օրհներգը։ Կեցցե՛ հայ ազգը»։