Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածությունները Ժամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունը Տավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.am Բագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com «Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա Պապինյան Հոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ինչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացել Իրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական է Ռուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբ Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը

​​​​​​​Խալդի աստծո կերպարով հայ մոդելը դարձել է մամուլի ֆավորիտ եւ Mister glam Ambassador 2019-ը

Ֆիլիպիններում կայացավ «Mister Glam international 2019» գեղեցկության միջազգային մրցույթը, որտեղից Հայաստանը ներկայացնող ԷԴԳԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ  դատարկաձեռն չի վերադարձել: Մրցույթի մանրամասների, իր մրցանակի եւ Ամանորի տոնական ակնկալիքների մասին «Իրավունքը» զրուցեց հենց նրա հետ:

- Էդգար, Դուք մրցույթներից միշտ մրցանակներով եք վերադառնում: Այս անգամ ի՞նչ մրցանակների արժանացաք:

- Այս անգամ եւս ձեռնունայն չեմ վերադարձել: Արժանացել եմ Darling of the press տիտղոսին ՝մամուլի ֆավորիտ, նաեւ ճանաչվել եմ Mister Photogenik: Հայտնվելով լավագույն 6-յակի մեջ՝ ստացա Mister glam Ambassador տիտղոսը եւ շուտով  Ֆիլիպիների մամուլում կհրապարակվի թագադրությունը:

- Ի դեպ, Mister World Noble King հեղինակավոր մրցույթի թագադրման արարողության ժամանակ մրցույթի բացումը վստահված էր Ձեզ: Ինչպե՞ս սա որոշվեց:

- Որոշվել է՝ ըստ այբբենարանի դասակարգման:

- Որքա՞ն ժամանակ էիք պատրաստվել այս մրցույթին, թե՞ Դուք միշտ եք պատրաստ նման մրցույթների՝ նկատի ունեմ մարզական վիճակ, քիչ ուտել եւ այլն:

-  Մեկ տարի պատրաստվել եմ մրցույթին՝ հագուստների ընտրություն, ֆոտոսեսիաներ եւ, իհարկե, մարզումներ: Իսկ քիչ կամ շատ ուտելու խնդիր չունեմ:

- Դուք հանդես եկաք ազգային, դասական եւ լողափային հագուստներով: Ո՞ւմ էիք այս անգամ վստահել Ձեր արտաքին տեսքն ու հագուստները:

- Ազգային հագուստը տրամադրել էր «Տերյան» մշակույթային կենտրոնը, իսկ դասական հագուստը մոդելավորվել է հենց ինձ համար, որի հեղինակն է Անուա Բաբաջանյանը: Նշեմ նաեւ, որ այն սովորական կոստյում չէ, ունի խորհրդանիշ:

- «Միսս տիեզերք 2019» գեղեցկության մրցույթի մեր մասնակցի ազգային հագուստը տեւական ժամանակ է, ինչ բուռն քննարկման առարկա էր դարձել: Ձեր ազգային հագուստն էլ, իհարկե, ճոխ էր, բայց դժվար է նմանեցնել հայկական տարազի: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ասեմ, որ դրանք շատ տհաճ խոսակցություներ են: Ոչ ոք իրավունք չունի  քննադատելու ո՛չ հայ մասնակցին եւ ո՛չ էլ դիզայներին: Իսկ այդ քննադատողները որտե՞ղ էին այն ժամանակ, երբ քննարկվում էր տարազի հարցը։ Ինչ վերաբերում է իմ ազգային հագուստին՝ ասեմ, որ ստացել էինք Վանի թագավորության գերագույն եւ ռազմի աստված Խալդինի կերպարը: Այն ոճավորված, զարդարված էր մետաղներով: Ասեղնագործված է ազգային զարդանախշերով եւ հայ ժողովրդի ինքնությունը արտահայտող կարատեսակներով:

- Ովքե՞ր էին Ձեր հիմնական մրցակիցները եւ ո՞ր երկրի ներկայացուցիչն արժանացավ գլխավոր մրցանակի:

- Գլխավոր մրցանակին արժանացել է Ինդոնեզիայի մասնակիցը: Բայց ինձ մրցակից ոչ մեկի չեմ համարել։

-Ովքե՞ր էին ժյուրիի կազմում եւ ինչպե՞ս էր տեղի ունենում քվեարկությունը:

- Քվեարկությունը տեղի է ունեցել ըստ փուլերի՝ անցել ենք տարբեր փորձություններ եւ յուրաքանչյուր փորձության համար՝ մասնակիցներն արժանացել են տիտղոսների։

- Ձեր կարծիքով՝ հաղթեց լավագո՞ւյնը, թե՞ ունեիք վերապահումներ:

- Եթե ժյուրին որոշել է,  որ Ինդոնեզիայի մասնակիցը պետք է  հաղթող ճանաչվեր, ուրեմն՝ դա էր ճիշտը:

- Ի՞նչ առավելություն կամ թերություն ունեն հայ տղամարդիկ, ի՞նչը կարող է օգնել կամ խանգարել նրանց հաջողության հասնել նման մրցույթներում:

- Միանշանակ շատ առավելություններ ունեն հայ տղամարդիկ, պարզապես, նրանց խանգարում է բարդույթավորված լինելը: Հաջողության հասնելու համար՝ ցանկություն է պետք եւ պայքարել:

- Բացի նոր տիտղոսներից, ի՞նչ տվեց Ձեզ այս մրցույթը:

- Նոր ծանոթություններ, նոր շրջապատ եւ, իհարկե, նոր առաջարկություններ:

-Ֆիլիպիններում մի քանի համարձակ ֆոտոշարքերի եք մասնակցել, բոլորն արդեն ներկայացվա՞ծ է համացանցում, թե՞ դեռ կլինեն նորությունների:

- Դեռ սպասեք նորություների:

-Որքանո՞վ է հեշտ կամ բարդ աշխատել արտասահմանյան լուսանկարիչների հետ եւ ի՞նչ ունենք մենք սովորելու նրանցից:

- Պրոֆեսիոնալ մոդելի համար ոչ մի բարդություն չի լինում, իսկ արտասահմանյան լուսանկարիչների համար շատ հեշտ էր ինձ հետ աշխատել: Չեմ կարող ասել, թե ինչ ունենք սովորելու, քանի որ Հայաստանում ես աշխատել եմ պրոֆեսիոնալ լուսանկարիչների հետ:

- Ինչ-որ հետաքրքիր, հիշարժան դեպքեր եղե՞լ են կուլիսներում, որոնք կարող եք բարձրաձայնել: Օրինակ, որպես կանոն, աղջիկների գեղեցկության մրցույթում՝ միշտ որեւէ մասնակից ընկնում է պոդիում վրա:

- Իսկապես, ինչպես աղջիկների գեղեցկության մրցույթների, այդպես էլ տղաների դեպքում լինում են նման կիքսեր: Նման դեպք եղավ Mister world nobl king մրցույթի ցուցադրություներից մեկի ժամանակ:

- 2019-ի թերեւս ամենաակտիվ մոդելներից եք եղել՝ կարելի՞ է համարել, որ նախորդ տարվանից գոհ եք:

- Շատ գոհ եմ: Ինձ համար 2019 թվականը հաջողություններով լի տարի էր:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձմեռ պապից եւ Առնետի տարուց:

- Ակնկալում եմ, որ 2020-ը նույնպես կլինի հաջողություններով լի տարի եւ ուզում եմ արիթից օգտվելով՝ շնորհակալություն հայտնել իմ Ազգային տնօրեն Յանա Գրիգորյանին, ընտանիքիս, որ եղել են ամեն րոպե եւ վայրկյան իմ կողքին  եւ իմ  մենեջեր Լիդա Կարապետյանին, որն օր ու գիշեր աշխատել է ինձ հետ: Շնորհավորում եմ բոլորի Ամանորը եւ Սուրբ Ծնունդը:  Թող 2020 թվականը լինի   նպատակների իրականացման տարի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ



Տոյվո Կլաարը ողջունում է Տավուշի մասին Երևանի և Բաքվի պայմանավորվածություններըԺամը՝ 09:00-ին բոլորս հավաքվում ենք Օպերայի մոտ. Վարդան Ղուկասյանի հրատապ հայտարարությունըՏավուշեցիները շարունակում են բողոքի ակցիան, ահազանգում են, որ ոստիկանները փակել են Իջևանից Նոյեմբերյան եկող ճանապարհը, որպեսզի ակցիայի մասնակիցների թիվը չավելանա. irakanum.amԲագրատ Սրբազանը միացել է միջպետական ճանապարհը փակած Բաղանիսի ու Ոսկեպարի բնակիչներին. lurer.com«Աշխատասիրության էներգիան ուղղակի հորդում էր Սերգո Երիցյանից».Հրաչյա ՊապինյանՀոկտեմբերի 27-ի մութ անկյուններից մինչեւ ատոմայինից ոչ պակաս զենքերի «նվիրաբերում». ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԻնչ է ասել Պոզները Երեւան այցի ժամանակ. Սերգո Երիցյանը գրքում փակագծեր է բացելԻրանը կարող է կետային հարված հասցնել Ադրբեջանին. Բաքվում հակաալիեւյան ընդվզման հզոր ալիքն իրական էԵվրոպայի առաջնությունում, հաղթանակով մեկնարկեց Հայաստանի առաջին ներկայացուցիչը«ՄՐՑԱՇԱՐԻՑ ՄԵԿ ՇԱԲԱԹ ԱՌԱՋ ՈՏՔԻ ՎՆԱՍՎԱԾՔ ԷԻ ՍՏԱՑԵԼ». ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԳԱՎԱԹԻ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ ԿԱՌԼԵՆ ՄԱՀԻՆՅԱՆՌուսական ուժերը ճեղքել են ուկրաինական պաշտպանությունը Օչերտինո-Բերդիչի ուղղությամբԲաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը Աչքերս լցվեց, երբ մոտեցա ԱԺ ամբիոնին ու տեսա կողքս Դեմիրճյանն է պառկած արյան մեջ. Կոստանդյան (ԱՆՈՆՍ)Ժողովուրդը, որին պարտադրում են իր հողը հանձնել եւ հեռանալ, չի կարող գոհունակ լինել. Վազգեն ՊետրոսյանԵթե այս ընթացքը չկասեցվի, ամիսներ անց հնարավոր է` պետականություն չունենանք. ՉախալյանՍա «բեսպրեդել» է` Հայաստանի պատմության մեջ չտեսնված անբարո «շոու». Նաիրա ԶոհրաբյանԱռաջին գործողությունը պետք է լիներ ուղեկցող երկու ոստիկաններին ձերբակալելը. Թաթուլ ՊետրոսյանՆիկոլի թիվ մեկ խնդիրը ՔՊ պատգամավորներին համախմբված պահելն է. Գառնիկ ԻսագուլյանԲաքվից հայտարարել են՝ «մի շարք գործոններ կան, որ վտանգում են խաղաղությանն ուղղված քայլերը»Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի, Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ դեսպան (Video)Փաշինյանի տավուշյան այցի «պաբոչնիյ էֆեկտը»Փաշինյանը 2018-ին սպանել է հայաստանի պետականությունը. Աննա ՄկրտչյանՎտանգված է 165 երեխայի կյանք. մանկապարտեզը փլուզման եզրին է, իսկ քաղաքապետարանը` խորը քնի մեջԻրանական սպառնալիքները կազդե՞ն Նիկոլի տրամադրությունների վրաՈւմ եւ ինչ է հուշում Արցախից ռուսական զորքի հեռանալու մեկնարկըԹոշակս չի բավականացնում բուժմանս ծախսերը հոգալու համար. ՆԱՐԻՆԵ ՈՍԿԱՆՅԱՆՈստիկանությունը ձերբակալել է Վոլգոգրադում տղամարդու առևանգած ազերիներից կազմված հանցախմբինՉորս գյուղով չեն եզրափակվի. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԱռանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու էդ ի՞նչ քարտեզ են հրապարակել. Կիրանցի ղեկավար.24NewsԱլիևն ապրիլի 26-ին կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետՀՀ-ն պատրաստվում է սահմանազատման գործընթացում դե յուրե հիմնավորել Արծվաշեն անկլավի գոյությունըՀայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆԾաղրանկարչի մենաշնորհը  յուրացրել են քաղաքական գործիչները. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆ   Պուտինն ու Ալիևը ապրիլի 22-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնենԱռաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ. ArmenpressԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄինչև մայիսի 15-ը Ադրբեջանը և Թուրքիան կստանան նվեր Տավուշի ամենակարևոր 4 կետերը. ԳեղամյանԶԱՐՄԱՆՔԲԱՄԲԱՍԱՆՔԱզերի Շահին Աբբասովի հետ բերման են ենթարկվել նրա եղբայրներըՀԱՅԿԱԿԱՆ ՖՅՈՒՐԵՐԻԿԸ ՏԱՎՈՒՇԻ ԱՆՏԱՌՆԵՐԻՑԿայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման` հանձնաժողովների 8-րդ նիստըՀնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.amԻսրայելն ու Իրանն այլևս փոխադարձ հարվածներ չեն հասցնի. CNN24-ամյա մոսկվացուն սպանող ազերի Շախին Աբբասովին բռնել ենՆախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները. ԼավրովԱրցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից36 կգ ոսկու գործով իրավապահները կհարցաքննեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի փեսային.Armlur.amՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսելԷթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода