Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում տարբեր պայմաններով. Կոնստանտին Կոսաչով
Արխիվ 16-20Ոչ միայն ԼՂՀ, այլ ցանկացած հակամարտության դեպքում իրավիճակը ոչ ստաբիլ է դառնում ոչ ճիշտ բալանսի պատճառով, երբ կողմներից մեկի մոտ կա հավանական հնարավորություն կամ պատրանք այն մասին, որ ինքը կարող է հաղթել ռազմական համակարտությունում, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի համատեղ նիստից հետո ասաց ՌԴ խորհրդի միջազգային գործերով կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են ՌԴ և Բելառուսը շարունակում զենք վաճառել Ադրբեջանին:
«Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում տարբեր պայմաններով: Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Ադրբեջանի հետ մենք նման հարաբերություններ չունենք: ՌԴ և Բելառուսի կողմից ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից հրաժարվելը, իմ կարծիքով, կբերի երկու շատ անցանկալի և վտանգավոր հետևանքների ԼՂ համակարտության կարգավորման հեռանկարների մասով: Դրանցից մեկն այն է, որ Ադբեջանին այլ զենք մատակարարողներ կարող են ի հայտ գալ, երկրորդ՝ ինչպես արդեն սկզբում նշեցի տեղի կունենա ուժերի բալանսի խախտում, ինչը հանդիսանում է ուղիղ պատերազմական գործողությունների չվերսկսման երաշխավոր», - ընդգծեց նա: