Նիկոլը վախենում է, որ Հայկոյից հետո իր հերթն է գալու
Արխիվ 16-20Գնալով ուշագրավ տեսք է ստանում քաղաքապետարանի շուրջ վերջին օրերի աղմուկը: Նախ մեյդան եկավ կամազների սկանդալը, որին արագորեն գումարվեց քաղաքապետարանի շեֆությանը հերթական անգամ մայրաքաղաքի գրպանից խոշոր գումարներ նվիրելու փաստը: Դրանից հետո էլ եւս մեկ սկանդալ պայթեցրեց Գագիկ Ծառուկյանը, թե` արաբական թագաժառանգ շեյխեր են եկել, ցանկացել են մեկ-երկու միլիարդ դոլարանոց, այիսնքն` Հայաստանի համար հսկայական ներդրումներ անել Երեւանում, իսկ քաղաքապետ Հայկոն չի բարեհաճել անգամ նրանց գոեն պատշաճ կերպով բարեվել: Այսքանից էլ զատ` դատախազությունը սկսել է ուսումնասիրեկ կամազների թեման, եւ ով իմանա` դեպի ուր կորոշեն տանել այդ գործը:
Քաղաքապետ Հայկոն էլ «տեղը-տեղին» պաշտպանվում է: Նրան անգամ հանրայինով եթեր թողեցին, որը ակնարկ է, թե տեսեք, Նիկոլը նրա թիկունքին է: Հակահարվածներն էլ Հակոն փորձում է հասցնել հնարավորինս մտածված, թե` «Ես ինչ մեղք ունեմ, արաբները հերիք չէ` ջինսերով էին եկել քաղաքապետարան, դեռ մի բան էլ հանդգնում էին հեռախոսով խոսել, քաղաքի կետնրոնում հող ուզել... Ես էլ զայրացա ու լարեցի նրանց»: Իհարկե, կարելի է այդ բոլոր արդարացումներին պատասխանել ասենք այսպես. այ Հայկո ջան, հասկանալի է, որ կոմեդիկ ժանրից ես եկել քաղաքապետարան ու միգուցե ինչ-որ դերի տակ ես դեռ: Բայց այդպես չէ, եթե մարդիկ գալիս են ու էս աղքատ, զրոյական ներդրումներ ունեցող երկիր մեկ-երկու միլիարդ են բերում, ապա քաղաքապետի պարտքն է` պետք եղած ժամանակ մի քիչ էլ ծռմռվել, հաճոյանալ: Եվ ոչ միայն քաղաքապետի. նման ներդրումներ անողներին վարչապետը պետք է վազելով ընդուներ, Երեւանի կոնտրոնում սեփական նախաձեռնությամբ հողեր գտնել-գտնելու հայկոյական խորհրդի փոխարեն, անձամբ նրանց հետ քաղաքը ոտատակ տար, մի տաս նման տարածք գտներ, խնդրեր-համոզեր, թե որ մեկն եք ուզում, այդտեղ էլ հենց վաղվանից կարող եք շինարարությունը սկսել: Ճարտարապետ Մեսչյանն էլ պետք է իր թուղթ ու թանաքն առած` այդ շրջագայության պոչից կպներ, եւ այն պահին, երբ շեյխերի դուրն ինչ-որ տարածք գար, տեղում գծեր-ստորագրեր ու թղթերը նրանց տար: Խայտառակ տնտեսություն ունեցող երկրների քաղաքապետներն ու վարչապետներն այսպես պետք է ընդունեն-ճամփեն միլիարդանոց ներդրումներ անողներին, եւ ոչ թե հետո տրտնջան, թե գիտեք ինչ, այցելուն թագաժառանգ չէր, նրա ներկայացուցիչն էր: Տո այ «խելոք», եթե մարդը փող է բերումն, քեզ համար այդ ի՞նչ տարբերություն` թագաժառա՞նգ է, թե նրա վարորդը: Լավ, եթե այդքան «քթի մազ» է մեր ծաղրածու-քաղաքապետը, բա այդ ինչպե՞ս է, որ կամազների հետ կապված ասում է, թե ով էլ նվիրի, պատրաստ է ընդունել, Լֆիկ կլինի թե մեկ այլ օլիգարխ կամ «ուգալովնիկ»:
Կարճ ասած, որ միայն նման ներդրումային հնարավորությունը բաց թողներու համար, անկախ բոլոր արդարացումների, Հայկոն արդեն իսկ պետք է պաշտոնից ազատված լիներ, հասկանալի է: Ու քանի որ դրա փոխարեն, նա դեռ մի բան էլ հանրայինի եթերում, այսինքն` էլի շարքային հարկատուների հաշվին լեզվին է տալիս, մեկ բան է ակնարկում, ասում է մեր աղբյուրը. «Նիկոլը դեռ այս հարցում վերջնական կողմնորոշում չունի»: Եվ հենց այս հանգամանքի հետ կապված է, որ մեր աղբյուրը հետաքրքիր մանրամասներ հայտնեց: Ըստ այդմ, Նիկոլն պատրաստ է ամեն պահի Հայկոյին «ժերտվա» տալ, քանի որ լավ հասկանում է` այս աղմուկը պտտվելով-պտտվելով, ի վերջո իրեն է հասնելո: Հաշվի առնելով նաեւ մեկ ուշագրավ հանգամանք. ինչպես կամազների, այնպես էլ` շեյխերի պատմությունն ամիսների վաղեմություն ունի: Սակայն այն հենց այս պահին հայտնվեց օրակարգում, որը ոչ մի դեպքում չի կարող պատահական լինել: Եվ քանի որ անկհայտորեն լավ կազմակերպված նման հարցածների հետ գործ ունենք, ապա այդ տիպի խոշոր խաղերի համար հազիվ թե քաղաքապետը հիմնական ֆիգուրանտ լինի. նա ընդամենը կարող է խայծի դերում գտնվել` ավելի խոշոր ձկների մեյդան բերելու համար: Այսինքն, ինչպես վստահեցրեց աղբյուրը, տրամաբանական կլինի, որ կուլմինացիոն պահին հենց «խայծ» զոհելու տարբերակը լինի Նիկոլի քայլը. «Եվ պատահական չէ դատախազության սկսած ուսումնասիրությունները»:
Սակայն աղբյուրը պնդում է նաեւ, որ Նիկոլն ամեն կերպ դեռ խուսափում է նման «զոհաբերությունից»: Մեկ պարզ պատճառով` Հայկոյի պաշտոնանկությունը հենց իրեն է գերխոցելի դարձնում: Այն առումով, որ Հայկոն միակն է այդքան ատելի դարձած ներկայիս չինովնիկությունից, ում մեծ թվով թաղաքացիներ ձայն են տվել ընդամենը Նիկոլի խոսքով: Եթե լինի պաշտոնանկություն, այսինքն` նաեւ այդպես ֆիքսվի, որ նա ապիկար ղեկավար է, ապա Նիկոլն է մեկ պարզ հարցի պատասխան տալու. «Այդ ինչպե՞ս են նման անձնավորության համար անձամբ հանրության առաջ երաշխավորել: Սա՞ էր քո երաշխիքնեիր իրական պատկերը»: Ու միանգամից առաջ է գալու նաեւ հաջորդ թեման. «Բայց չէ՞ որ, եթե քաղաքապետի ընտրությունների ժամանակ մարդկանց խաբել ես, նշանակում է` քո ընտրությունների ժամանակ եւս խաբած կլինես»: Կարճ ասած, Հայկոյի պաշտոնանկությունը միանգամից փլուզում է Նիոկլի ողջ «հեղափոխական տրամաբանությունը», որից հետո կմնա ամեն մի հերթական ընդվզման դեպքում, երեկվա օրինակով, ոստիկանական բանակներ հանել ժողովրդի դեմ: Բայց Հայկոյին պահելն էլ է գնալով ավելի դժվար դառնում. սկանդալը սկանդալի ետեւից, մինչդեռ բացահայտ կոռուպցիոն փաստերին չարձագանքելով, Նիկոլը հենց իր վրա է վերցնում ողջ մեղքը:
Ս. Աբրամյան