Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Պուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video) Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան Փաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ) Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում «Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ) Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը

«Ինքս ինձ չէի ների». թռիչք վարչապետի սելֆիի վրայով

Արխիվ 16-20

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում օրերս կայացավ ,Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման առաջնախաղը: Այն պատմում է, թե ինչպես է բանտից խուսափելու համար Ռենդլ Պատրիկ Մաքմերֆին ձեւացնում իրեն խելագար եւ հայտնվում հոգեբուժարանում: Նրան զարմացնում է այն, թե ինչու են հիվանդները համակերպվում այստեղ տիրող կարգերի հետ, ավելին` շատերը իրենց կամքով են եկել հիվանդանոց` արտաքին աշխարհից փախչելու համար: Մաքմերֆին սկսում է ապստամբել` ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բուժքրոջ` Ռեթչեդի սահմանած կանոնների դեմ եւ որոշում է հեղափոխություն անել հիվանդների կյանքում: Ներկայացման դերակատարների թվում էր նաեւ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ, ում հետ էլ զրուցեց «Իրավունքը»:

«ՉՆԱՅԱԾ ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐԻՆ, ԹԵ ԻՆՁ ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ ԹԱՏՐՈՆԻՑ, ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ»

Անահիտ, թվում էր, թե Ձեզ մոտ ստեղծագործական դադար է, բայց հանդիսատեսը կրկին Ձեզ տեսավ բեմում: Ի՞նչ կարող եք ասել նոր ներկայացման մեջ Ձեր կերտած կերպարի մասին:

- Ստեղծագործական դադար իմ կյանքում կլինի այն ժամանակ, երբ ինքս դադարեմ ապրել: Այո՛, ես չեմ նկարահանվում, բայց թատրոնում շարունակում եմ աշխատել, ստեղծագործել, չնայած բամբասանքներին, թե ինձ հեռացրել են թատրոնից: «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացումը Մայր թատրոնի վերջին շրջանի մեծ ձեռքբերումներից մեկն էր, իսկ կերպարս` չնայած նրան, որ փոքր էր, բայց լի կերպար էր, մեծ ասելիքով: Մարդ, ով մի քանի րոպեում գնաց ինքնամաքրման, գտավ իր կյանքի գույնը ու առաջին անգամ բարձրաձայնեց այն թանկ երազանքի մասին, որի մասին վախենում էր նույնիսկ ինքն իրեն խոստովանել:

- «Թռիչք կկվի բնի վրայով...» ներկայացումը պատմում է մի հոգեբուժարանի մասին, որտեղ հայտնվել են տարբեր մարդիկ` փախչելով իրականությունից: Այս ամենը Ձեզ չի՞ հիշեցնում մեր իրականությունը, եւ ի՞նչ զուգահեռներ եք տեսնում:

- Այո, ներկայացումը հոգեբուժարանի մասին է, ներկայացման հերոսը ռեժիմի ու հիվանդ հասարակության դեմ պայքարող մարդն է: Ես Մակմերֆիի կերպարում գտա ինձ, եղբորս եւ այն անհատներին, որոնք այսօր պայքարում են հիվանդ բարքերի ու հիվանդ հասարակության դեմ: Իհարկե, ներկայացումը մերօրյա ասելիք ունի, ներկայացումը բեմադրվեց ճիշտ պահին եւ ճիշտ տեղում:

«ԵՍ ՀԵՌԱՑԱ ԲԵՄԻՑ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՆԱ ՈՐՈՇԵՑ ՍԵԼՖԻ ԱՆԵԼ»

Ի դեպ, ներկայացման առաջնախաղին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը ավարտին բարձրացավ բեմ եւ, սովորության համաձայն, սելֆի արեց թատրոնի ողջ անձնակազմի հետ: Նկատեցինք, որ Դուք այդ սելֆիում չկայիք, ինչո՞ւ:

- Շատ ուրախ եմ, որ Նիկոլ Փաշինյանը ներկա էր եւ դիտեց ներկայացումը: Թատրոնը մեծ ուժ ունի, գուցե նա ներկայացումից դասեր քաղա՞ծ լինի, գուցե իր մեջ ինչ-որ բաներ փոխվե՞ն` տեսնելով իր ու իր ստեղծած իրավիճակը կողքից: Իսկ ինչ վերաբերում է սելֆիին, այո՛, ես հեռացա բեմից այն ժամանակ, երբ նա որոշեց սելֆի անել: Քանիցս նշել եմ, որ պրինցիպյալ մարդ եմ, ու դա դեմ էր իմ սկզբունքին, ես չէի կարող կանգնել, կեղծել, ժպտալ, հետո ինքս ինձ չէի ների: Չնայած, որ դերասանի պարտականությունն է նկարվել այն հանդիսատեսի հետ, ով ներկայացումից հետո խնդրում է նկարվել:

- Դուք խոստացել եք, որ սա կլինի Ձեր վերջին առաջնախաղը` առանց Ձեր եղբոր` Նարեկ Մութաֆյանի ներկայության: Սա ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ընկալվեց: Նշանակում է, որ նա շուտով ազատության մե՞ջ կլինի, թե՞ Դուք այլեւս նոր ներկայացում չեք խաղալու, քանի դեռ նա ազատության մեջ չէ:

- Նարեկը իմ լավագույն հանդիսատեսն է եւ լավագույն քննադատը, իհարկե, հորիցս հետո: Դժվար էր առանց իր կարծիքը լսելու խաղալ, իհարկե, շարունակելու եմ ստեղծագործել եւ համոզված եմ, որ նիկոլական ֆարսը երկար չի տեւի, եւ Նարեկը շատ շուտով տանը կլինի:

«ԵՂԲՈՐՍ ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆՔԸ` ԽԱՎԱՐՆ Է ԱՐԵՎԱԾԱԳԻՑ ԱՌԱՋ»

Հետաքրքիր է` թատրոնի ղեկավարությունը Ձեր առաջ պայմաններ, սահմաններ դրե՞լ է, թե՞ նրանք կարողանում են զանազանել Ձեր ստեղծագործական կյանքն ու քաղաքական-հասարակական ակտիվությունը:

- Թատրոնը միակ վայրն է, ուր բացակայում է քաղաքականությունը, ուր մարդիկ պարզ են, մաքուր եւ ընդունում են քեզ քո բոլոր թերություններով ու առավելություններով: Ոչ մի խոսակցություն չի լինում թատրոնում` ի շնորհիվ պրոֆեսիոնալ ղեկավարների` Արմեն Էլբակյանի եւ Վարդան Մկրտչյանի, նրանք ընդունել են իմ ընդդիմադիր կեցվածքը, քանզի ես ամենուր եմ ընդդիմադիր (ժպտում է Ա. Մ.-ն, - հեղինակ):

- Տարին սովորականներից չէր Ձեզ համար, եթե ամփոփելու լինենք, ինչպիսի՞ն էր Ձեզ համար 2019-ը` անձնական, գործնական եւ մշակութային առումով: Վերջիվերջո, այս տարին Խոզի տարի էր` իրեն բնորոշ խոզությամբ, գալիք տարին Առնետի տարի է: Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2020-ից:

- Խոզի տարին իմ տարին է, բայց այս տարի իմ խոզուկը իմ հանդեպ շատ խոզություն արեց: Չնայած, որ չեմ դժգոհում շատ առատաձեռն գտնվեց իմ հանդեպ, ես գտա այն, ինչ փնտրում էի, ես ընտրեցի այն ուղին, որով պիտի քայլեի, գտա լավ ընկերներ, ստեղծագործեցի, պայքարեցի, իսկ եղբորս ապօրինի կալանքը` խավարն է արեւածագից առաջ: Հուսով եմ` առնետը մեր հանդեպ առնետություն չի անի, կգիտակցի, որ ինքը առնետ է ու խելացի առնետ եւ մեր օգտին կանի իր առնետությունը (կատակում է Ա. Մ.-ն, - հեղինակ):

ՏԵՂԵԿԱՆՔ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի ուշ երեկոյան դատավոր Աննա Դանիբեկյանը, ով քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործը, ոտքով գնալիս է եղել Շենգավիթի դատարան, երբ նրան մոտեցել են Անահիտ Մութաֆյանի եղբայրը` «Խեղափոխություն» հաղորդաշարի համահեղինակ եւ վարող Նարեկ Մութաֆյանը եւ քաղակտիվիստ Սարգիս Օհանջանյանը: Ն. Մութաֆյանը, Ֆեյսբուքում ուղիղ եթերով հեռարձակում միացնելով` դատավոր Դանիբեկյանին պարբերաբար հարցրել է, թե արդյոք նա կա՞ «վնգստացող դատավորների ցանկում»« ինչի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, Ն. Փաշինյանի խոսքերը մեջբերելու համար էլ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել է սեպտեմբերի 29-ին` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ: Նա առ այսօր գտնվում է անազատության մեջ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top