Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Հայերենն այն եզակի լեզուներից է, որ չունի սեռի տարբերակում. լեզվաբան

Արխիվ 16-20

Վերջերս մամուլում տարածվեց մի տեսանյութ, որում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը անդրադառնում է, հայոց լեզվին, մասնավորապես խոսում այն մասին, որ հայերենում բոլոր բառերն առանց սեռի են, իբրև օրինակ, նշելով՝ «աշակերտ», «նախարար», «բժիշկ» բառերը, նա նաև նշեց, որ երբ ասում ենք՝ «ամուսիններ», խոսում ենք և՛ կնոջ, և՛ տղամարդու մասին։

Iravunk.com-ը զրուցեց լեզվաբան, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանի հետ։ Լեզվաբանի խոսքով՝ հայերենն այն եզակի լեզուներից է, որ չունի սեռի տարբերակում։ Ասեմ, որ արևմտահայերենն ունի սեռի տարբերակում։

Ինչ վերաբերում է ազդեցություններին, ես կարծում եմ, որ որևէ ազդեցություն չկա ոչ ռուսերենից և ոչ էլ պարսկերենից։ Յուրաքանչյուր լեզու տարբեր գործոնների ազդեցության տակ է։ Պատմական բերեումով առանձնացվեցին արևմտահայերենն ու արևելահայերենը, որպես միևնույն լեզվի գրական ճյուղեր,նշում է լեզվաբանը։ Մեր զրուցակցի խոսքով՝ հայերենը 19-րդ դարում, բառերի փոխառություններով, ամբողջովին ֆրանսերենի ազդեցության տակ էր ։Այն, որ մեր լեզուն չունի ՝ «он,она, женский род,мужской род», դա փաստ է։ Մենք ունենք օրինակ զավակ բառը, որ և նշանակում է դուստր և որդի, ամուսին բառը, որը ևս չունի սեռ։ Շատ դեպքերում «ուհի» վերջավորության գործածության դեպքում, բառը դառնում է արհեստական, օրինակ ՝ դասախոսուհի, լրագրողուհի, պրոֆեսորուհի: Հավանաբար նկատեցիք, որ այս բառերը չեն հնչում։

Փառանձեմ Մեյթիխանյանը, նաև հիշեց լեզվաբան Էդվարդ Աղայանի բացատրական բառարանի առաջաբանը,որտեղ հեղինակը նշում է, որ «ուհի»-ով վերջացող բառերը դիպվածային են, այսինքն մեկ անգամ կիրառելու համար։

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ