ՀԱՅՏՆԻ Է ԻՋԵՎԱՆՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԿԵՏԸ
Արխիվ 16-20
Իջեւանում համայնքապետի ընտրությունները լինելու են ոչ թե դեկտեմբերի վերջին, այլ մարտի սկզբին: Այս մասին տեղեկացանք տեղի մեր աղբյուրներից: Մեր աղբյուրի փոխանցմամբ` ուշացման պատճառն այն է, որ տեղի է ունենալու համայնքների խոշորացում, եւ Իջեւանին են միանալու մի շարք համայնքներ: Իսկ մինչ այդ, ներկայիս համայնքապետի պաշտոնակատարը՝ վարչապետի սանիկ Ղալումյանը փորձում է ամեն բան անել տեղացիների, ինչպես մեր աղբյուրն է ասում՝ «սիրտը շահելու համար»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ