Իսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային Կորեայից Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռ Աշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg 4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել են Արարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքները Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետո Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմ

Երկրում մոլեգնում է ֆինանսական տեռորը. Փաշինյանը որոշել է վերացնել կանխիկ դրամի շրջանառությունը

Արխիվ 16-20

Այս ահասարսուռ նկարը, որը տնտեսվարող սուբյեկտների հանդեպ մաքուր, անխառն բոլշևիկյան-տրոցկիստական տեռորի ֆոտոապացույց է, տարածվում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում ՔՊ-ական ամենաագրեսիվ ակտիվիստների կողմից` հետևյալ մակագրությամբ. «Ցանկացած խանութ, ցանկացած առևտրային կենտրոն ովքեր ՀԴՄ կտրոններ չեն տալիս, այս բախտին կարժանանա։ Պահանջեք ՀԴՄ կտրոնները»:

Սակայն սա դեռ ամենը չէ: Երբ կառավարության նիստում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացնում էր նոր սերնդի ՀԴՄ-ներ ներդնելու մեխանիզմը, 

Նիկոլ Փաշինյանը կարևորեց հասկանալը, թե որքանո՞վ է դա համապատասխանում կանխիկի շրջանառությունը կրճատելուն, ապա նաև ընդհանրապես վերացնելուն: «Պետք է խոստովանենք, որ ՀԴՄ-ների ոլորտում խնդիր ենք ստեղծել: Այն խնդիրը, որ ասել ենք, որ ՀԴՄ-ների ներմուծման ոլորտում պետական մենաշնորհ չպետք է լինի, մենք շուկան ազատականացրեցինք, ինչի արդյունքում առաջացավ ՀԴՄ-ների դեֆիցիտ: Ըստ էության, եղած ՀԴՄ-ներն արագ սպառվեցին՝ կապված նաև նրա հետ, որ գներն իջեցրեցինք»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ համարեց կանխիկի շրջանառությունը վերացնելու ռազմավարական խնդրի լուծումը՝ ավելացնելով, որ աշխարհում բանկային քարտերը ժամանակի ընթացքում իրենց արդիականությունը կորցնում են, այսօր բջջային հեռախոսների միջոցով են կատարում գործարքները:

«Կանխիկի շրջանառությունը ոչ թե պետք է կրճատել, այլ վերացնել: Դա կարևոր է նաև կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Փաստորեն, մեր «սատանաներ բռնող» վարչապետն ուզում լիկվիդացնել նաև կանխիկ դրամը` մի բան, որը եղել է ամենածայրահեղ բոլշևիկների երազանքը: Իսկ կանխիկ դրամն, ինչպես հայտնի է, անհատ քաղաքացու ֆինանսական ազատության հիմքերի հիմքն է, որը թույլ է տալիս ոչ մեկին հաշվետու չլինել` երբ ու ինչպիսի ապրանքներ և ծառայություններ է գնում: Կանխիկ դրամի վերացումը ռազմավարական նպատակ հռչակելը նշանակում է, որ քայլոները որդեգրում են քաղաքացիներին ֆինանսապես ստրկացնելու նպատակներ:

Բարի գալուստ էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար:

Ա. ԱՐԱՄՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻսրայելի «14-րդ ալիքը» պնդում է, որ Իրանը միջուկային զենք է ձեռք բերել Հյուսիսային ԿորեայիցԹրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ մինչև ձմեռԻրանը չի վստահում ԱՄՆ-ի հետ բանակցություններին՝ հարձակումներից և պատժամիջոցներից հետոԱշխարհը գտնվում է գլոբալ նավթային ճգնաժամի եզրին՝ ԱՄՆ-Իրան երկարատև պատերազմի պատճառով. Bloomberg4.5 տարվա ընթացքում Ռուսաստամի եւ Գերմանիայի արտգործնախարարներն առաջին անգամ հանդիպել ենԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԱրարատ Միրզոյանը Նյու Յորքում քննարկել է Արցախից բռնի տեղահանված անձանց երկարաժամկետ ինտեգրմանն ուղղված ծրագրերը Ռուսական կողմը վերահսկողություն է հաստատել ևս 3 բնակավայրի նկատմամբ Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. Փաստաբան ՀԱՊԿ երկրների զորախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զորավարժությունների մասնակցելու համար Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Մբապեն լքում է հավաքականի ճամբարը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանցիները ՄԱԿ-ում մինչև վերջ խոնարհաբար լսեցին Թուրքիային ուղղված Նեթանյահույի վիրավորանքներըՍեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ուկրաինական հեռուստաալիքները լուրջ խնդիրներ ունեն տվյալների կենտրոններին զանգվածային հարվածներից հետոԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Նենց բաներ են բացվելու, որ գնա գալիս եմ. Ինչ են նախապատրաստում Վեհափառ Հայրապետի դեմԱդրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել. Բայրամով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված