Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակ Էրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. Բալասանյան Պաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. Աշոտյան Ում կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսը Տարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն Զուրաբյանին Չեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի է Ֆուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստը

«Ցեղաշունչ քանդակագործը» (Տեսանյութ)

Մշակութային

Նշանավոր քանդակագործ ԿԱՌԼԵՆ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆՆ այս օրերին կդառնար 90 տարեկան` մարդ, առանց որի թողած մեծ ժառանգության, հնարավոր չէ պատկերացնել ոչ միայն Երեւանն, այլեւ ամբողջ Հայաստանը: Բավական է նշել, որ նրա աշխատանքներից են «Տորք Անգեղ», «Հայկ Նահապետ», «Վահագն Վիշապաքաղ», «Մովսես Խորենացի» արձանները Երեւանում եւ «Արեւ նվիրողի» արձանը Ծաղկաձորում: Լուսահոգի քանդակագործի ծննդյան 90-ամյակը նշանավորվեց երիտասարդ ռեժիսոր ԳՈՌ ՂԱԶԱՐՅԱՆԻ նկարահանած «Ցեղաշունչ քանդակագործը» ֆիլմով, որի շնորհանդեսին ներկա էին քանդակագործի հարազատները, ընկերները, ինչպես նաեւ մշակութային, հասարակական հայտնի գործիչներ:

ՄԵԾ ՎՐԻԺԱՌՈՒԻՑ ՄԻՆՉԵՎ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

Պարզվում է` «Ցեղաշունչ քանդակագործը» Գ. Ղազարյանի առաջին ֆիլմը չէ, նա արդեն իսկ հասցրել է փաստավավերագրական ֆիլմերի ժանրում իր ձեռագիրը թողնել: Նրա առաջին ֆիլմը կոչվում է «Ես մարդասպան չեմ», որը նվիրված է հայոց մեծ վրիժառու Սողոմոն Թեհլերյանին: Ի դեպ, ֆիլմի վերնագիրը հենց Թեհլերյանի հայտնի խոսքից է. «Ես մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ»: Երկրորդ ֆիլմը կոչվում է «Այլոց աչքերով», որը նվիրված է ռեժիսորի հայրենի գյուղին` Գետաշենի տուրիզմի զարգացման մեծ նախադրյալներին: Իսկ երրորդ ֆիլմը կոչվում է «Տիգրան Մեծի հովանավոր գիսաստղը»: Անդրադառնալով ֆիլմերից երրորդին` Գ. Ղազարյանը մանրամասնեց. «Ֆիլմն այն մասին է, որ Ք. ա. 87 թվականին Հայոց երկնակամարում երեւում է լուսավոր աստղ, որը հայոց քրմերը դիտարկում են, որպես հայոց տիրակալի գալիք հաջողությունների մոտալուտ նախանշանը: Եվ սա պատահական չէր, որովհետեւ, ինչպես գիտենք, Տիգրան Մեծն իր փառահեղ աշխարհակալությունը հասցրեց 3 մլն քառ. կմ տարածքի»: Ինչ վերաբերում է նախավերջին ֆիլմին` Գ. Ղազարյանն ասաց, որ այն կոչվում է «Ինչպես թուրքը հաստատվեց Արցախում»:

«Ինչպես Գարեգին Նժդեհն է ասում` մեր խնդիրը նրանում չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ նրանում է, որ կան թուրքանման հայեր: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես հայի ձեռամբ` պատմության մեջ առաջին անգամ թուրքը հաստատվեց Արցախում` անառիկ բերդաքաղաք Շուշիում»,- մանրամասնեց ռեժիսորը:

«ՀԱՅԿԻ ԿԱՊԱՐՃՈՒՄ ԴԵՌԵՎՍ ԵՐԵՔ ՆԵՏ ԿԱ, ՄԵՐ ԿՌԻՎԸ ԱՎԱՐՏՎԱԾ ՉԷ»

Վերադառնալով «Ցեղաշունչ քանդակագործը» ֆիլմին` ռեժիսորը խոսեց իր հերոսի` Կառլեն Նուրիջանյանի մասին. «Նա մի յուրօրինակ, ինքնատիպ, տաղանդավոր անձնավորություն էր, որի տաղանդի շնորհիվ այսօր երեւանյան անդորրը հսկում են «Վիշապաքաղ Վահագնը», «Հայկ Նահապետը», «Մովսես Խորենացին» եւ «Տորք Անգեղը»: Ի դեպ, եթե ուշադրություն ենք դարձնում Հայկ Նահապետի արձանին, այն տեղակայված է այնպիսի դիրքով, որ արդեն նետն արձակվել է, այսինքն` Բելը խոցված է: Բայց եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ Հայկ Նահապետի կապարճում դեռեւս երեք նետ կա, այսինքն` մեր կռիվը դեռ ավարտված չէ: Կառլեն Նուրիջանյանը հային տվել է հավերժական պայքարի կոչը, ձգտումը, կամքը»:

Ռեժիսորը նաեւ նշեց, որ հայ երիտասարդները նմանվելու սովորություն ունեն ժամանակի այն հերոսին, որին պետական քարոզչության արդյունքում ներկայացվում է: Ապա լավատեսություն հայտնեց. «Անպայման սերունդը կձգտի նմանվել Կառլեն Նուրիջանյանին, եթե այսօր պետականորեն թե՛ մամուլում, թե՛ համացանցում, թե՛ հեռուստատեսությամբ ներկայացնենք մեր հերոս Կառլեն Նուրիջանյանին: Վստահ եմ` այդ դեպքում մեր ազգն էլի կծնի կառլեննուրիջանյաններ եւ նրա նման ազգային յուրօրինակ մեծ գործիչներ»:

«ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՀՈԼԻՎՈՒԴՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՖԻԼՄ ՆԿԱՐԵԼԸ ՉԷՐ»

Հատկանշական է, որ ֆիլմը լույս է տեսել առանց զգալի նյութական միջոցների` հեղինակային նախաձեռնությամբ, ինչին անդրադառնալով` Գոռ Ղազարյանը շեշտեց. «Բոլորը ֆիլմի ստեղծմանը մասնակցել են անշահախնդրորեն: Միակ շահը, որ հետապնդել են, եղել է ազգային գործչի, մեծ նվիրյալի պրոպագանդումը, նրա կերպարի տարածումը եւ մեծարումը: Եվ ֆիլմն ինչպես անշահախնդրորեն լույս է տեսել, այնպես էլ տարածվելու է: Մեր նպատակը ոչ թե հոլիվուդյան մակարդակի ֆիլմ նկարելն էր, մարդկանց զարմացնելը, այլ ազգային գործչին հայրենաճանաչ դարձնելը: Ինձ թվում է` ցանկացած հայ, ինչպես ես, նախեւառաջ ճանաչել եմ Կառլեն Նուրիջանյանի ստեղծագործությունները, հետո` նրան: Ես փնտրում էի այդ ստեղծագործությունների հեղինակին եւ վերջապես գտա: Երբ մենք սկսում էինք ֆիլմի նկարահանումը, նույնիսկ նրա նկարը չունեինք: Ընդամենը մի նկար էինք գտել համացանցում, այն էլ պարզվեց, որ սխալ մարդու նկար ենք գտել, մինչդեռ հիմա ունենք հսկայական բազա Նուրիջանյանի ե՛ւ կյանքի, ե՛ւ ստեղծագործությունների մասին, ինչպես նաեւ բացառիկ արխիվային լուսանկարներ, որոնք ներառված են ֆիլմում»:

«ՀԱՅՈՒՀՈՒ ԿԵՐՊԱՐԸ ՆՐԱ ՏԱՐԵՐՔՆ ԷՐ ԴԱՐՁԵԼ»

Արվեստաբան, նուրիջանյանագետ ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ խոսելով Կառլեն Նուրիջանյանի մասին` ասաց, որ նա մեծապես հայոց դիցաբանական շրջանի եւ պատմական անցյալի մեջ որոնել է թեմատիկ իր նախասիրությունները եւ այդ ամենն արդիականացրել ժամանակից արվեստի մեջ. «Ինչպես գիտենք, ե՛ւ «Վահանգն Վիշապաքաղը», ե՛ւ «Տորք Անգեղը» արձանները, որոնք տարիներ ի վեր դարձել են մեր մայրաքաղաքի այցեքարտերը, նրանցից յուրաքանչյուրն օժտված է պայքարի հավերժական ոգով: Վարպետի բոլոր ստեղծագործությունները հագեցած են իրենց լայն եւ ընդգրկուն թեմատիկ բազմազանությամբ, որոնց միջով անցնում է ընդհանուր մի գիծ` անհատականությունն իր լավագույն դրսեւորումներով: Բավական է հիշել նրա Աբովյան քաղաքում գտնվող ամեհի ցուլի հետ մենամարտող «Հայոց Տրդատ թագավորի» արձանը կամ Թալինի Վերին Սասնաշեն գյուղում տեղադրված «Զորավար Անդրանիկի» արձանը»:

Ա. Ռուստամյանի գնահատմամբ` կա մի թեմա, որը մշտապես ուղեկցել է Կառլեն Նուրիջանյանին. «Խոսքը հայուհու կերպարի մասին է, որը նրա տարերքն էր դարձել: Դրա լավագույն դրսեւորումներից է «Առատություն» արձանը, որ դրված է Դիլիջանում: Այն հայ կնոջ մի գեղանի կերպար է: Ի դեպ, այն ժամանակին դրված է եղել Նկարիչների միության մուտքի առջեւ: Այս շարքում պետք է նշեմ նաեւ Ծաղկաձորում տեղադրված «Արեւ պարգեւողի» հիանալի քանդակը, որը լի է նրբին բանաստեղծականությամբ եւ ներքին երիտասարդական պոռթկումով»:

«ԳԵՂԱՆԿԱՐԻ ԵՎ ԳԾԱՆԿԱՐԻ ՎԻՐՏՈՒՈԶ ՎԱՐՊԵՏ ԷՐ»

Նուրիջանյանի ստեղծագործությունների շարքում առանձնանում են նաեւ Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանները, որոնց անդրադառնալով` արվեստաբանն ընդգծեց. «Դրանք վսեմ են, ազդեցիկ, պաթետիկ: Այդպիսի հուշարձաններ կան Զոլաքարում, Արմավիրվում, Խաթունախում, Ձորագյուղում, որոնցով ասես մարմնավորվել է մի սգերգ, հերոսներին նվիրված մի տխուր սիմֆոնիա: Ակներեւ է մի բան, որ մոնումենտալ հնչեղության եւ նյութի նուրբ զգացողության, նրա հետ նուրբ վարվեցողության կամ նույն ստեղծագործության մեջ քարի եւ մետաղի համադրման վարպետությունն առանձնահատուկ եւ եզակի են դարձնում Կառլեն Նուրիջանյանի կերտվածնքները»:

Արվեստաբանը Կ. Նուրիջանյանին համարում է նաեւ գեղանկարի եւ գծանկարի վիրտուոզ վարպետ` առանց չափազանցության. «Այդ մասին է մեզ վկայում նրա երկու գեղանկարչական եւ մեկ գրաֆիկական աշխատանքը` «Հայկ Նահապետը», «Հայկ եւ Բելը» եւ «Արտաշես եւ Սաթենիկը»: Այս համատեքստում ընդգծեմ, որ դիցապատմական թեմայի որոնումները նուրիջանյանական կերտվածքներում միայն չսահմնանափակվեցին միայն մեզ հայտնի երեւանյան գործերով»:

Ներկայացրեց
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ստեղծվել է Եկեղեցու պաշտպանության համար հարթակԷրդողանի վերջին շանսն Իրանն է. տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներ են սպասվում. ԲալասանյանՊաշտոնապես հայտարարում եմ. Հանրապետականը ՀԱԿ-ին երբեք դաշինքային ձեւաչափի առաջարկ չի արել. ԱշոտյանՈւմ կամ ինչի վրա է դրել Մարության Հայկն իր ձախողած քաղաքական հույսըՀանցավոր ցանցը Հայաստանում զբաղվել է մարդկանց ներքին օրգանների գործարքներովՏարվա լավագույնները սպորտում. ԿԳՄՍ նախարարությունը ամփոփել է մրցույթի արդյունքները Լարված իրավիճակ․ Սեմյոն Բաբայանի հարցը շփոթեցրեց Լևոն ԶուրաբյանինՉեմ տեսնում տարբերակներ, որոնց դեպքում Գալիցկին կվաճառի Սպերցյանին. Նոբել Առուստամյան Հայաստանի տարվա լավագույն մարզիչը հայտնի էՖուտբոլում անցյալը ոչինչ չի նշանակում. Մխիթարյանը` Կիվուի խոսքերի մասին Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստըԲացահայտելու ենք բոլոր կեղծ ընդդիմադիրներին. ՍԻՄ-ն ամփոփում է անցնող տարին20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը 90 տոկոսով պատրաստ է.ԶելենսկիԳողանում են Viber-ի օգտահաշիվները․Սամվել ՄարտիրոսյանՆիկոլը սեփականության իրավունքով անհատույց կարող է հանձնել Ադրբեջանին, բայց ոչ երբեք՝ Հայ առաքելական եկեղեցին2025-ը՝ ճգնաժամի, ճակատային պայքարի եւ ներքաղաքական բեւեռացման տարիԻմ այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պահանջի Ադրբեջանի ազգային շահը. ԲայրամովԲա դուք ո՞վ եք, նախկին չե՞ք. ԶԱՐՄԱՆՔ Ну погоди. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԲայրամովը հնարավոր է համարում իր այցը Հայաստան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված