Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

​​​​​​​«Ժամանակն է վերականգնել մարտում ընկած հայ զինվորների հիշատակի տոնը». Արմեն Այվազյան

Արխիվ 16-20

1681 տարի առաջ Հայաստանում սահմանվել է եկեղեցա-պետական համազգային մի տոն, որի վերականգնումն ու մի փոքր արդիականացումը մեր ժամանակի հրամայական թելադրանքն է։ Այս մասին նշում է պատմաբան, քաղաքագետ, 1993-94թթ. Վիեննայում ԵԱՀԽ /այժմ` ԵԱՀԿ/ ՀՀ պատվիրակության ղեկավար, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, դոկտոր ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ եւ մանրամասնում. «338 թվականին տեղի ունեցավ հայ-պարսկական հերթական խոշոր պատերազմը, որի ընթացքում երկու կողմն էլ տվեց մեծ կորուստներ։ Ռազմի դաշտում զոհվեց նաեւ Մեծ Հայքի սպարապետ Վաչե Մամիկոնյանը։ Մեծ Հայքը սուգի մեջ էր։ Արձագանքելով երկրում եւ նրա շուրջը ստեղծված ծանր իրավիճակին՝ կաթողիկոս Վրթանես Ա-ը (Գրիգոր Լուսավորչի ավագ որդին) առանձին կոնդակ արձակեց՝ սահմանելով հատուկ օր, երբ այդուհետ ամեն տարի նշվելու է Հայաստանի համար զոհված ռազմիկների հիշատակը: Նույն կոնդակով նահատակված հայ զինվորները հավասարեցվում էին Քրիստոսի վկաներին, այլ կերպ ասած՝ սրբացվում էին։ Ավելին, Վրթանես կաթողիկոսն շեշտում էր, որ իր կոնդակը վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր ընկել էին այդ պատերազմում, այլեւ բոլոր նրանց, ովքեր ապագայում կզոհվեն հանուն Հայաստանի՝ Հայոց «աշխարհի»։

Ա. Այվազյանն ընդգծում է, որ այսպիսի եկեղեցական-պետական օրենքն աննախադեպ էր հին եւ միջնադարյան աշխարհում. «Այն պարզորեն միտված էր ամրապնդելու Հայաստանի թագավորության միասնականությունն ու է՛լ ավելի սրելու հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը՝ օտար կայսերական զավթիչների դեմ գրեթե անընդմեջ մղվող պատերազմների այդ դարաշրջանում։ Կարծում եմ, այսօր, երբ մերօրյա Հայաստանը եւս դիմակայում է իրեն թվապես եւ այլ ռեսուրսներով գերազանցող թշնամի ուժերին, ճիշտ ժամանակն է, որպեսզի վերականգնենք եւ ամբողջ շուքով նշենք Վրթանես կաթողիկոսի հաստատած այդ փառավոր տոնը, որի ճյուղավորումն ու արգասիքն է Վարդանանց տոնը։ Ընդ որում, նշածս վերագործարկման լավագույն հիմքը կարող է լինել հե՛նց Վարդանանց ոգեկոչման օրը։ Առաջարկում եմ այս հարցը քննել Ամենայն հայոց կաթողիկոսին առընթեր Գերագույն հոգեւոր խորհրդում»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ