Շուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանով Վերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջը Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներ Իրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներ Շոգը նահանջում է, տեղումնաբեր ցիկլոն կներթափանցի Հայաստան․ ջերմաստիճանը կնվազի ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ, ԱՌԱՋԻՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏՆ Է

«Ծնելիությունը Հայաստանում երկու անգամ պակասել է». Գեւորգ Պողոսյան (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Նախկինում հայկական ընտանիքներում ծնվում էր միջինում երեք, չորս, հինգ երեխա, այսօր` մեկ կամ երկու: Ընտանիքում այսպիսի փոփոխությունը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլեւ բոլոր երկրներին, սակայն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ս.գ.դ., պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքով` բազմամիլիոնանոց բնակչություն ունեցող երկրների համար սա խնդիր չէ, մինչդեռ մեր երկրի համար ռազմավարական վտանգ է ներկայացնում:

«ՍԱ ԼՈՒՐՋ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՆԱԵՎ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Սոցիոլոգի գնահատմամբ` խնդիրը Հայաստանի համար պարզապես այն է, որ դեռ 90-ական  թվականներից ի վեր` ԽՍՀՄ փլուզումից հետո, ունեցել ենք շատ մեծ արտագաղթ. «Պատկերացրեք, որ համաշխարհային տվյալներով` երկրներում միջին էմիգրանտների քանակը 3 տոկոս է կազմում ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանի պարագայում` 32 տոկոս, այսինքն` 10 անգամ ավելի շատ էմիգրանտներ ունենք դրսում: Եթե հիշում եք, հատկապես 90-ական թվականներից սկսած` արտագաղթը մոտավոր հաշվարկներով հասել էր 1մլն 200 հազարի: Հայերը մեկնում էին հատկապես Ռուսաստան, Եվրոպա, Միացյալ Նահանգներ: Դրա հետեւանքով բնակչության թիվը նվազեց: Եթե համեմատենք Սովետական Հայաստանի հետ, այսօր ծնելիությունը Հայաստանում երկու անգամ պակասել է: Նախկինում տարեկան ունենում էինք` մոտավորապես 70-75 հազար նորածին, ապա հիմա 35-36 հազարի են հասնում: Իհարկե, հիմնական պատճառն արտագաղթն է, իսկ երկրորդ կարեւորագույն պատճառը համաշխարհային երեւույթն է, որ ընտանիքում երկու-երեք երեխա են ունենում: Այն երկրները, որոնք բազմամիլոնանոց բնակչություն ունեն, միգուցե, իրենց համար այս երեւույթն այդքան էլ մեծ սպառնալիք չէ, բայց Հայաստանում սա ցավոտ խնդիր է: Բնական է, որ այս պայմաններում ընտանիքի վիճակը, դերակատարումը, ամրությունը չափազանց լուրջ խնդիր է դարձել պետության հաամար: Այս վիճակից դուրս գալու համար չենք կարող սպասել, որ մեկ տարում արտագաղթածները վերադառնալու են: Դրա համար պլանավորում են, որ մինչեւ 30-50-ական թվականները 4-5 մլն բնակչություն պետք է ունենանք: Սա լավ ցանկություն է, բայց դրա տակ չկան դրված լուրջ ծրագրեր»:

Գ. Պողոսյանը նաեւ նշեց, թե միջազգային փորձը ցույց է տալիս, որ հայրենադարձությունը տարեկան կարող է մոտավորապես 5-6 տոկոս կազմել, բայց ոչ 30-40 տոկոս. «Հետեւաբար, պետք է հաշվի առնենք, որ բնակչության աճը ապահովելը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, եւ այն լուրջ սպառնալիք է նաեւ սահմանները պահելու համար»:

«ՀՈՄՈՍԵՔՍՈՒԱԼԻԶՄԻՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՃՆՇՈՂ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է ԱՐՏԱՀԱՅՏՎՈՒՄ»

Անդրադառնալով ընտանիքի հիմքերը խարխլող հնարավոր օրենսդրական նախաձեռնություններին` Ստամբուլյան կոնվենցիային, յուվենալ արդարադատությանը եւ այլն, սոցիոլոգը ներկայացրեց իրենց ուսումնասիրության արդյունքները:

«Մեր խորքային ուսումնասիրությունները վկայում են, որ բնակչությունը դրանց նկատմամբ` կա՛մ անտարբեր է, կա՛մ խիստ դեմ է: Երբ մի երեւույթի մասին սոցցանցերում շատ են խոսում, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այն համընդհանուր է, տարածված է, բայց իրականում այդպես չէ: Մեր ուսումնասիրությունը վկայում է, որ բնակչության ճնշող մեծամասնությունը նախ միանշանակ կողմ են ավանդական ընտանիքին այն տեսքով, որը քրիստոնյա հայ ընտանիքում ընդունված է եղել: Եվ երկրորդ`  երբ հարցնում ենք իրենց վերաբերմունքը հոմոսեքսուալիզի մասին, միանշանակ ճնշող մեծամասնությունը դեմ է արտահայտվում: Այս առումով բնակչության մեջ կա առողջ մոտեցում: Առողջ ասելով` նկատի ունեմ այն, որ մարդիկ շատ ճիշտ ձեւով են վերաբերվում «ընտանիք» հասկացողությանը, դերակատարությանը, դաստիարակությանը: Հայկական ընտանիքն այնքան երկար պատմական ճանապարհ է անցել, որ ամենակայուն սոցիալական ինստիտուտներից մեկն է համարվում, եւ իհարկե, շատ լավ պետք է հասկանալ, որ չափազանց կարեւոր է այդ ձեւաչափը պահելը, որովհետեւ այն փոխել  կնշանակի վնասել ողջ ազգային ինքնությունը»,- ասաց Գ. Պողոսյանը:

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՏ ԱՆԵԼԻՔՆԵՐ ՈՒՆԻ»

Պրոֆեսորի դիտարկմամբ` ընտանիքը, եկեղեցին եւ լեզուն այն երեք սյուներն են, որ եթե դրանցից որեւէ մեկը խափանվի, խափանվելու է մեր ինքնությունը, խափանվելու է հայի պատկերացումը հայի մասին. «Ընտանիքը հիմքն է ֆիզիկապես գոյության: Լեզուն ձեւավորում է հայոց մտածողություն եւ վերջապես մեր հավատը` Հայ քրիստոնյա Առաքելական եկեղեցին մեծ արժեքային համակարգ է: Հայաստանն ամբողջ աշխարհում համարվում է առաջին քրիստոնյա երկիրը: Հետեւաբար այս երեք արժեքների պահպանումը, այդ թվում` նախեւառաջ ընտանիքի, հիմնական խնդիր է: Այս առումով պետությունը շատ անելիքներ ունի, որը չի անում, բայց եկեք ընդունենք, որ մեր հանրությունն այստեղ եւս անելիք ունի: Մեր ուսումնասիրությունների արդյունքում կարող ենք արձանագրել, որ հին ազգերը` հայերը, պարսիկները, չինացիները, հրեաները ընտանեկան արժեքներին շատ լուրջ են վերաբերվում, պահպանում են այն` ի տարբերություն երիտասարդ ազգերի, օրինակ, եվրոպական, որոնք փնտրտուքների մեջ են, նորամուծություններ են մտցնում, փորձարկումներ են անում ընտանեկան ինստիտուտի նկատմամբ: Բոլոր դեպքերում, քամիները կգան ու կանցնեն, բայց մենք պետք է որպես ազգ պահպանենք մեր ավանդական արժեքները, չշեղվենք այդ ճանապարհից: Ուստի` կոչ եմ անում հանրությանը, եկեղեցուն, պետությանը, որ չշեղվենք այն պատմական ուղուց, որն ապահովել է մեր հարատեւումը հայ ազգի, եւ այս արժեքների նկատմամբ ցուցաբերել զգոնություն»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

TRIPP-ը էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց. ԱլիևԵվրագոտում նոր թղթադրամները շրջանառության կդրվեն 2030-ականների սկզբիցՇուտով Իրանի վարչակարգը կտապալվի. Նեթանյահու Եկեղեցու բարեփոխումը և Եկեղեցու պետականացումը նույն բանը չեն. Տեր Հեթում Սեպտեմբերի 28-29-ին ջերմաստիճանը ողջ հանրապետությունում կնվազի ևս 4-5 աստիճանովՎերին Լարսը փակ է. Վրաստանը տարհանում է տեղի բնակիչներին (տեսանյութ) «Սրբապիղծնե՛ր, շատ լավ երևում է, թե որտեղից է փչում այդ թունավոր քամին». հերոսի հոր` Արտակ Հովհաննիսյանի գրառումըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ինԵթե Փաշինյանը «Շանզ Էլիզե» երգի տեղը «Матушка земля»-ն երգի՝ կլուծի ՌԴ-ի հետ խնդիրները. Սամվել ԿարապետյանՔաղբանտարկյալները՝ ըստ հարցմանՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի կողմից ներկայացված միջանկյալ միջոց կիրառելու պահանջըՄոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը․ Ալեքսեյ ՇևցովՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնյաներՌուսական գազից հրաժարվելը Հայաստանի համար շատ ավելի ցավոտ կլինի, քան ԵՄ այլ երկրների համար․ ՌԴ ԱԽՍերժ Սարգսյանը շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըԻրավապահները մտել են Աբովյանի քաղաքապետարան․ կան ձերբակալվածներՔԿ-ն «Զապին» ու «Օշականցի Գևորիկին» կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարանՀարցվածների մոտ 55%-ը կարծում է՝ ռուսական ռազմաբազան պետք է մնա ՀՀ-ում, 28.9%-ը հակառակ կարծիքին էՊաշտպանը միջնորդեց վերացնել Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումըՔանի տոկոսն է մասնակցել ՌԴ պետդումայի ընտրություններին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված