Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Դուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին Տոնոյան Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿՆԵՐԸ ԼՈՒԾԵՑԻՆ ԳԵՐԽՆԴԻՐԸ

Արխիվ 16-20

Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվում է Աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է 289 մարմնամարզիկ: Առաջնությունը վարկանիշային է Տոկիո-2020-ի համար: Իսկ հայ մարմնամարզիկների համար այն միակ հույսն է օլիմպիական ուղեգիր նվաճելու համար:

Օլիմպիական վարկանիշներ նվաճելու հնարավորություն տրված էր աշխարհի գավաթի խաղարկության 8 մրցաշարերի միջոցով, դրանից 2-ը Բաքվում էր, եւ հայ մարզիկները բաց են թողել մրցաշարերը: Մեր մարզիկները մասնակցել են Քոթբուսի եւ Դոհայի գավաթային փուլերին, տարեվերջում եւս մեկ փուլի կմասնակցեն Քոթբուսում եւ հաջորդ տարի նորից Դոհայում: Աշխարհի գավաթի խաղարկություններով ուղեգիր նվաճելու իրատեսական հույսեր չկան, եւ բոլոր ուժերը պետք է ներդրվեին աշխարհի առաջնությունում: Այստեղ մեր մարզիկները հասցրել են հաջողություն գրանցել: Բազմամարտիկ Արթուր Դավթյանը նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր: Արդեն երրորդ անգամ Դավթյանը կմասնակցի օլիմպիական խաղերին, եւ անվանական ուղեգրով: Իսկ մարմնամարզիկ Արթուր Թովմասյանն անցել է աշխարհի առաջնության եզրափակիչ: Հայ մարզիկը օղակների վարժությունում վաստակել է 14,566 միավոր եւ 8-րդ տեղով որակավորվել է եզրափակչին: Հարություն Մերդինյանը նժույգթափերում վաստակել է 14,133 միավոր եւ զբաղեցրել է 13-րդ տեղը: Արթուր Դավթյանը եւս չի հաղթահարել որակավորման փուլը. Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոնը հենացատկում վաստակել է 13,666 միավոր: Նա 25-րդն է: Բազմամարտում հայ մարմնամարզիկի հաշվին գրանցվել է 80,898 միավոր: Այստեղ էլ նա 37-րդն էր: Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 12-ին եւ 13-ին: Արթուր Թովմասյանը օղակների վրա հանդես կգա հոկտեմբերի 12-ին: Իսկ մարմնամարզության աշխարհի առաջնության կանանց պայքարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անահիտ Ասադուրյանը բազմամարտում 42.965 միավորով գրավել 162-րդ տեղը: Այս արդյունքները բավականին հաջող են, կարելի է ասել` ակնկալիքներն իրականացված են: Եթե Արթուր Թովմասյանը եւս կարողանա նվաճել ուղեգիր, ապա առաջնությունը միանշանակ ծրագրային առումով հաջողված ու ստացված կհամարվի: Մեր մարմնամարզիկները լավ մարզավիճակում են, իսկ Օլիմպիական խաղերին էլ ավելի լրջորեն է պետք մոտենալ վարժությունների բարդության տեսանկյունից՝ մրցակցությունից դուրս չմնալու համար: Լավ մարզավիճակի արդյունք է նաեւ որ օրեր առաջ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, Թել Ավիվում մասնակցելով Իսրայելի բաց առաջնությանը, կարողացել են հաջողության հասնել: Օղակների վարժությունում Վահագն Դավթյանը դարձել է առաջնության չեմպիոն, իսկ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը՝ արծաթե մեդալակիր:                 

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրաՌուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 28-ինՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՎլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-իՎեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվելՀունգարիայի խորհրդարանը զրկել է վարչապետին անձեռնմխելիությունից. նա մեղադրվում է հեռախոս գողանալու մեջԳերիների վերադարձը չի կարող դիտարկվել երկրորդական հումանիտար հարց, դա առաջնահերթ խնդիր է. Մետաքսե ՀակոբյանԴուք անառակ եք, անբարո, անսիրտ, անպատիվ ծախու կենդանիներ․ Կարին ՏոնոյանԱրցախում 2020-ից մինչ օրս 7-ից ավելի եկեղեցիներ են հիմնովին ոչնչացվել, 10 գյուղ գոյություն չունիՍեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունըՄարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ումՄարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է, առանձնացվել է 5 ուղղություն․ ՎարդապետյանԻրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներինԻսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված