Ադրբեջանով Հայաստան հասած ալյուրն իրականում պիտանի չէ մարդկային սպառման համար. Գրիգորյան Չե՞ք սարսռում, երբ լսում եք եկեղեցու զանգերը… ՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են Հայկ Դոմոյանի բնակարանը Ucom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանք Մոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ Համբարձումյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով Իրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակ Վթարային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում Գողական, քրեական հեղինակություն, իշխանավոր, ով ուզում է լինի, եթե Ազատի գործով բան կա ասելու՝ ասեք

ԹԱՎՇՅԱ ՆԱՎԸ ԼՔԵԼՈՒ ՊԱՀԸ

Արխիվ 16-20

Եվ այսպես, Վալերի Օսիպյանը երկրորդ հրաժարականը տվեց, այս անգամ` վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Անգամ անեկդոտիկ պատումներ են շրջում, որ ինքն անտեղյակ էր գլխավոր խորհրդական նշանակվելու մասին եւ մամուլից է տեղեկացել, որ նշանակվել է ու հասցրել է միանգամից գնալ արձակուրդ: Եվ որ դրանից հետո է հրաժարականի դիմումը գրել` այդպես էլ ոչ մի օր խորհրդական չաշխատելով:

 

ՈՒԺԱՅԻՆՆԵՐԸ ԶԱՏՎՈՒՄ ԵՆ ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ՌԵԺԻՄԻՑ

Անշուշտ, հարց է ծագում` այդ ինչո՞ւ հանկարծ ոստիկանության սույն գեներալը որոշեց հրաժարվել գործնականում ջանքեր ու պատասխանատվություն չպահանջող, բայց միաժամանակ իշխանության նոմենկլատուրայում մնալու հնարավորություն ընձեռող, պատկերավոր ասած` «պարապ գործերի նախարարի» պաշտոնից: Ոստիկանապետի պաշտոնից հրաժարվելու հանգամանքները, կարծես թե պարզ են` մարդը չէր կամենում մասնակից դառնալ ռեպրեսիվ գործողությունների, մասնավորապես` Ամուլասարի պահապանների դեմ ոստիկանական բռնության պատասխանատուներից մեկը: Բայց նաեւ խորհրդականի կարգավիճակից այդպես խույս տալը... Ուրեմն, լուրջ եւ խորը պատճառներ կան: Հիշենք նաեւ, որ Արթուր Վանեցյանը սուսուփուս, առանց աղմուկի հեռանալու տարբերակը մերժեց գլխանց, գերադասելով հրաժարականի մեղադրական հայտարարություն հրապարակել եւ մտնել առճակատման մեջ «ժողովրդի վարչապետի» հետ: Իսկ Վալերի Օսիպյանին որոշակի ժամանակ պահանջվեց, որպեսզի Նիկոլի ռեժիմի հետ բոլոր կապերը խզի: Դրա տրամաբանական բացատրությունն այն է, որ Արթուր Վանեցյանը` որպես ԱԱԾ-ի ղեկավար, ավելի քաջատեղյակ էր եւ այդ պատճառով նախընտրեց կտրուկ հեռացումը, իսկ նրա իմացածի մասին քիչ-քիչ տեղեկացված դառնալու համար նախկին ոստիկանապետից ժամանակ պահանջվեց: Ուրեմն` այդ տեղեկատվությունն այնպիսին է, որ ողջամիտ մարդը պետք է փախչի ՔՊCC-ից` ինչպես ժանտախտից: Որ թավշյա նավը անխուսափելիորեն խորտակվում է, եւ պետք է հասցնել լքել այն: Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ընդհանրապես շեշտում է հետեւյալը. «Ուժային կառույցների համար Փաշինյանը persona non grata է դառնում, այսինքն` անցանկալի անձ, իսկ նրա հետ համագործողները ապագայում կհամարվեն կոլաբորացիոնիստներ` համագործողներ: Այս տենդենցը վաղուց էր զգացվում, սակայն հիմա ակնհայտ դրսեւորումներ է ստանում»: Նրա կարծիքով. «Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն պահպանողական կառույցներ են եւ ունեն ներքին վարվելակերպ ու ավանդույթներ: Դա լավ է, թե` վատ, տվյալ պահին էական չէ, դա այդպես է: Ինչ վերաբերում է զինված ուժերին, ապա այնտեղ եւս Նիկոլն օտար տարր է: Դա զգալով` Նիկոլը փորձում է հեղինակազրկել այդ կառույցները, գոնե ղեկավար կազմին, ինչն ավելի է խորացնում փոխադարձ անվստահությունը»: Բայց Ս. Դանիելյանի համոզմամբ` այդ կառույցները ղեկավարող պրոֆեսիոնալները մի տեսակ «միջնորդի», «բանակցողի» դեր էին խաղում Նիկոլի եւ պահպանողական ուժային կառույցների միջեւ, եւ հիմա, եթե որպես ղեկավար նշանակվեն հեղափոխական քաղաքական ֆիգուրներ, հակասությունը ոչ թե կպակասի, այլ կգնա ավելի խորքը եւ թավշիստների համար կդառնա ավելի անվերահսկելի:

 

ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՕՐԱԿԱՐԳԸ

Եթե մինչ վերջերս հիմնականում Ռոբերտ Քոչարյանի համար պայքարի մասնակից էին փաստաբանական խումբը եւ բողոքի ակցիաներ իրականացնող երիտասարդ ակտիվիստները, ապա ոմանց համար անսպասելի ձեւով հայտնվեց 36 հայտնի մարդկանց ստորագրած հայտարարությունը, ուր ՀՀ երկրորդ նախագահի դեմ տարվող գործընթացը միանշանակորեն որակվում է հակասահմանադրական, իշխանություններին կոչ է արվում «զերծ մնալ հակապետական գործողություններից» եւ շեշտվում է. «Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին, անհատներին, հանրությանը կոչ ենք անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ: Եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու»:

Եվ հայտարարությանը միացողների թիվը շատ սրընթաց աճ ապրեց, ու այժմ դա դարձել է գործնականում ամբողջ ընդդիմադիր էլիտայի դիրքորոշումը` անկախ իրենց միջեւ եղած տարաձայնություններից եւ շահերի տարբերությունից: Այդտեղ ե՛ւ արցախյան ծագում ունեցողներն են, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին ավանդաբար զորակցողները, ե՛ւ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի թիմակիցները, ե՛ւ ոչ քիչ թվով մտավորականներ: Այսինքն` դա բավականին մոտ է դեռ ամռանը ՀՀ երկրորդ նախագահի կողմից հնչեցրած «կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւին: Ու շատ նման է, որ դա կոնկրետ քաղաքական գործընթացների սկզբնակետ է եւ կատալիզատոր: Ինքը` Ռոբերտ Քոչարյանն էլ, բանտից դրան պատասխանել էր ուղերձով, որը սոսկ շնորհակալություն չէ, այլ գործընթացի արձանագրում. «Ձեր ձայնը գալիս է ապացուցելու այն անժխտելի փաստը, որ տեղի ունեցողը դադարել է լինել պայքար` մեկ մարդու ազատության համար, մեկ մարդու հանդեպ քաղաքական հետապնդումը դադարեցնելու համար: Սա այլեւս պայքար է հանուն իրավական ու ժողովրդավարական պետության, հանուն ազգային արժանապատվության եւ ընդդեմ կամայականությունների: Գործող վարչապետի կողմից վարվող իրավական բեսպրեդելի քաղաքականությունը ալեկոծել է հասարակության մտածող հատվածին, ու այս հայտարարության նախաձեռնումն ու հրապարակմանը հետեւած արձագանքը դրա լավագույն ապացույցն են: Ուզում եմ իմանաք` ես լի եմ վճռականությամբ` շարունակել պայքարը, թեկուզ եւ բանտախցից: Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղվել դեռ 88-ին` Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից»:

ՌԱԶՄԻԿ ԽԱՎԸ ՀԱՍՑՆՈՒՄ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ

Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող քաղաքական գործընթացը, բացի «Կոնսենսուս մինուս մեկ» սկզբունքի դրսեւորում լինելուց, նաեւ խորհրդանշում է միավորում այն արժեքների շուրջ, որի կրողը մեր երկրի ռազմիկ խավն է, եւ որի մոլի թշնամին են դասալիք խաղաղամոլները` ի դեմս տերպետրոսյանական եւ նիկոլական թիմերի` սորոսականներն էլ վրադիր: Ու դրա հաստատումը եկավ Արցախից Վիտալի Բալասանյանի` կտրուկ եւ հստակ շեշտադրումներով հարցազրույցի տեսքով: Գեներալը նախ մատնանշեց, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, այլ եղել է հակապետական իշխանազավթում, իսկ Լեւոնը, Նիկոլը եւ սորոսականներն ու սորոսանմանները սոսկ կատարողներ են միասնական կենտրոնից եկող ծրագրի, որը մահացու վտանգավոր է մեր երկրի եւ ազգի համար: Ըստ Վիտալի Բալասանյանի. «Նիկոլն ու Իլհամը շատ փոքր են, որ որոշեն Արցախի կարգավիճակը»: Գեներալը մատնանշում է, որ Արցախի կարգավիճակ որոշողներն են արցախցիները, ամբողջ Հայաստանի ժողովուրդը եւ համայն հայությունը: Վիտալի Բալասանյանը նաեւ մատնանշում է այն իրողությունը, որ Նիկոլը պատրաստվում է ռեպրեսիվ, բռնի լուծումների, ուր նրա հիմնական ուժային հենարանը պետք է լինեն «Սասնա ծռերը»: Դրա առնչությամբ գեներալը զգուշացնում է. «Փաշինյանի մարտական թեւի գործողություններին րոպե առաջ պատասխան կտրվի»: Իսկ հեղափոխական տեռորի գործիքներին Վիտալի Բալասանյանը տեղեկացնում է. «Մեկ անգամ ներեցինք ահաբեկիչներին, երկրորդ անգամ` բոլորին ֆիզիկապես կոչնչացնենք»:

Ասված է շատ պարզ, եւ զարմանալի չէ, որ թավշիստների ճամբարում միանգամից սկսվեցին հիսթերիկաներ եւ Նիկոլի ասած «վնգստոցներ»: Հասկանալի է, չէ՞, որ «ժողվարչապետը» որը ձախողել է ամենուրեք եւ ի զորու չէ ոչ մի ռեալ խնդիր լուծել, իր` հակապետական հանցագործությունների մեջ մինչեւ ականջները խրված թիմի հետ մեկտեղ ամբողջ հույսը դրել է հեղափոխական տեռորի վրա, որը պետք է ծավալվեր Երեւանից մինչեւ Ստեփանակերտ, լուծեր անհնազանդ Սահմանադրական դատարանը, վարչախմբի կոկորդում մնացած անվերահսկելի մամուլի, ինչպես նաեւ ըստ պատվերի Արցախի հարցի աննպաստ լուծմանը խոչընդոտող մարտական գեներալիտետի եւ Արցախի իշխանությունների հարցը: Իսկ հիմա ստացել են պարզ զգուշացում, որ տեռորիստները պարզապես ոչնչացվելու են: Չէ, նման է, որ թավշիստները հայտնի սովետական ֆիլմի մոտիվներով միգուցե հարկադրված լինեն աղաչելու, որ իրենց դատի «ամենաարդար դատարանը»` Քրեական օրենսգրքով, այլ ոչ թե դա տեղի ունենա, այսպես ասած, «լեռների օրենքներով»: Աշունը թեժ է ստացվում եւ ամենեւին էլ ոչ առավել քան տաք եղանակի պատճառով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ադրբեջանով Հայաստան հասած ալյուրն իրականում պիտանի չէ մարդկային սպառման համար. ԳրիգորյանՉե՞ք սարսռում, երբ լսում եք եկեղեցու զանգերը…Մեծ Բրիտանիան իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել ԹուրքիաԻմը միայն քաղաքական է, հիմա ինչ որ խոսում են, էնպես պատասխաններ կտամ․ Վարդան ՂուկասյանՈւզբեկստանը Թրամփի հրավերով պատրաստ է միանալ Գազայի հարցով Խաղաղության խորհրդինԼրանում է Հրանտ Դինքի սպանության 19-րդ տարինՇՏԱՊ. Այս պահին խուզարկում են Հայկ Դոմոյանի բնակարանըUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են ԶովունիումԴավթաշենի կամրջի վրա բախվել են «Ford»-ն ու շտապօգնության դիատարը. վերջինը մասամբ փակել է ճանապարհըԴավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառված կալանքը փոփոխվեց, կիրառվեց տնային կալանքՄոսկվայում էի, երբ իմացա, որ ինձ պետք է կալանավորեն, անմիջապես հետ եկա. Դավիթ ՀամբարձումյանԵրբ պետությունը չկա, չեն կարող հայտարարել պետական օրհներգ. Մարզահամերգային Համալիրի տնօրենՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանովՎալերիյ Օսիպյանին ու կնոջը հրավիրել են ԴատախազությունԻմպիչմենտը միակն էր, որ ընտրությունից դուրս ենթադրում էր քաղաքական հանգուցալուծում. ԱբրահամյանԻրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակԱրա՛, Ալեն Սիմոնյա՛ն, դու գիտե՞ս՝ ինչ պայման ա եղել Ազատում, որ ասում ես՝ ապահովված են եղել․ զոհվածի հայրՎթարային ջրանջատում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում«Զանգեզուր» տարածքային միավորում գոյություն չունի, մենք չգիտենք՝ դա ինչ է. ՌուբինյանԳողական, քրեական հեղինակություն, իշխանավոր, ով ուզում է լինի, եթե Ազատի գործով բան կա ասելու՝ ասեք

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված