Ղրիմում մեկնարկում է Հայաստանի մշակույթի օրերը (Տեսանութ)
Արխիվ 16-20
Ղրիմում սեպտեմբեր 20-24-ը կանցկացվի Հայաստանի մշակույթի օրեր: Այդ առթիվ երեկ Հայաստանից մեծ պատվիրակություն է ժամանել Ղրիմ: Հազարավոր կիլոմետրեր հաղթահարելուց հետո՝ վերջապես հասանք Ղրիմի դարպասներ համարվող Կերչի նեղուցի վրա կառուցված 19 կիլոմետրանոց կամրջին:
Արդեն Կերչ քաղաքի մուտքի մոտ Ղրիմի հայ համայնքի ներկայացուցիչները՝ Ղրիմի ինքնապաշտպանության 4-րդ գումարտակի հրամանատար, Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար, պատգամավոր ԱՐՄԵՆ (ՍԱՄՎԵԼ) ՄԱՐԴՈՅԱՆԻ գլխավորությամբ աղ ու հացով դիմավորեցին հայկական պատվիրակությանը: Արարողության պարտականությունը տրված էր Ղրիմի Արարատ համույթի երկու սաներին, որոնցից փոքրիկ կիսով չափ հայուհին ռուսական ակցոնտով արտասանեց Հովհաննես Շիրազի Սուրբ հայրենիք բանաստեղծությունը:
Ի պատասխան ընդունելության՝ հայկական պատվիրակության անդամները «Կարին» ավանդական երգի պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանի ղեկավարությամբ՝ շուրջպար բռնեցին, ապա շարժվեցին դեպի Կերչում գտնվող հայկական եկեղեցի:
Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ