Նյարդավիրաբույժը բացատրել է, թե ինչու չի կարելի վիրահատել Անաստասիա Զավորոտնյուկին
Արխիվ 16-20Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի ռադիովիրաբուժության կենտրոնի աշխատակից, նյարդավիրաբույժ Վյաչեսլավ Ռակը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում բացատրել է, թե ինչն է դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի առողջական վիճակի ծանրության պատճառը:
«Գլիոբլաստոմայի գլխավոր բարդությունն այն է, որ հիվանդությունը տարածվում է գլխուղեղի առողջ հյուսվածքների միջով, այդ իսկ պատճառով հնարավոր չէ որոշել դրա չափսերը»,- մեկնաբանել է նյարդավիրաբույժը:
Նրա խոսքով՝ այն փուլում, երբ հիվանդության պատճառով մարդը կոմայի մեջ է ընկնում, վիրահատություն անցկացնելու հնարավորություն արդեն չկա: Բժիշկը նշել է, որ նման դեպքերում հազվադեպ են վիրահատական միջամտության դիմում, առավել հաճախ քիմիաթերապիայի հետ զուգակցված բուժում է նշանակվում:
Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվում, որի համաձայն՝ Զավորոտնյուկի մոտ ոչ ամբողջական կաթված է ախտորոշվել մարմնի աջ հատվածում. վնասվել է ձեռքը:
Հիեցնենք, որ 48-ամյա դերասանուհու հոսպիտալացման մասին հայտնի է դարձել նախօրեին: Իսկ օնկոլոգիական հիվանդության մասին, ԶԼՄ-ների հաղորդմամբ, դերասաուհին և նրա ամուսինը՝ գեղասահորդ Պյոտր Չերնիշևն իմացել են մեկ տարի առաջ՝ իրենց դստեր ծնունդից հետո:

