«Տավուշի սահմանամերձ գյուղերի դպրոցներում ո՛չ հյուրեր կան, ո՛չ աշակերտներին զորակցողներ ու քաղաքից եկած սիրված ու ճանաչված մարդիկ…»
Արխիվ 16-20«Մենակ փառատոններին ու տոն օրերին չէ, որ պետք է գնալ մարզեր ու քեֆեր կազմակերպել, խոսքս տեղի իշխանություններին չի վերաբերում...
Սեպտեմբերի 1-ն է՝ Տավուշի սահմանամերձ գյուղերի դպրոցներում ո՛չ հյուրեր կան, ո՛չ աշակերտներին զորակցողներ ու քաղաքից եկած սիրված ու ճանաչված մարդիկ... Այսպես է նաեւ Գյումրիում, Վարդենիսում, Արմավիրում եւ ամենուր... Գնացե՛ք Երեւան՝ լոքո արած սանրվածքներով, անճաշակ զռռան գույներով հագուստներով, ավելորդ աքսեսուարներով ու միանման տեքստերով մինչեւ ականջները բերանները բացած դեմքեր ինչքա՜ն ուզես...Միասնականության փոխարեն միատարր ենք դարձել, ստանդարտ ու անուշադիր... Շնորհավոր սեպտեմբերի 1...», - այս մասին նշել է հասարակական գործիչ ՄԱՄԻԿՈՆ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ:
Որպես հետգրություն՝ Մ. Խուրշուդյանը հավելել է. «Եթե չեմ սխալվում, վաղը Աշտարակում գինու փառատոն է լինելու՝ անպայման կգաք, կսպասեմ...»: