Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում «Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ) Վտանգված է Եվրոպայի ապագան․ Reuters Թուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկով Օրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համար Տարադրամի փոխարժեքները մայիսի 12-ին Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում Քրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարը ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստ

«Իրանական կողմը իր պարտավորություններից հրաժարվում է». քաղաքագետ (Տեսանյութ)

Արխիվ 16-20

Ըստ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ, Իրանի համար Հայաստանը միշտ էլ գործընկեր է համարվել եւ իրանական կողմը միշտ էլ ձգտել է մեզ հետ գործընկերության, հատկապես ներկա ժամանակաշրջանում, երբ Իրանը լուրջ խնդիրներ ունի միջազգային ասպարեզում ամերիկյան պատժամիջոցների հետ կապված: Հետեւաբար, նրանք ամենափոքր առիթն օգտագործում են հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման համար:

- Համոզված եմ, որ իրանական կողմից որեւիցե խնդիր գոյություն չունի՝ հարաբերությունների խորացման համար: Խնդիրը մեր կողմում է գտնվում, որն, ի դեպ, նոր չէ: Անկեղծ լինելով՝ պետք է ասեմ, որ այնպես չէ, թե հեղափոխությունից հետո է հայ-իրանական հարաբերություններում խնդիրներ առաջացել: Խնդիրները գոյություն է ունեցել դեռ Սերժ Սարգսյանի շրջանում: Հայ-իրանական հարաբերություններում մեր լավագույն շրջանը եղել է Ռոբերտ Քոչարյանի օրոք: Սա միակ շրջանն է, երբ ինչ-որ նախագիծ է ձեռնարկվել եւ հասել է ավարտին ու շահագործման հանձնվել: Դրանից հետո մենք չունենք համատեղ որեւիցե նախագիծ, որ իրականացված լինի: Անցյալ կատարյալ ժամանակով կարող ենք միայն Ռոբերտ Քոչարյանի մասին խոսել, իսկ հիմա ամեն ինչն ապառնի է: Օրինակ, միջկառավարական հանձնաժողովի նիստը, որը գումարվեց Թեհրանում, ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն այն էր, որ Արաքս գետի վրա էլեկտրակայան կառուցվի: Շատ հետաքրքիր է, որ 2007 թվականին դեռ Ռոբերտ Քոչարյանի շրջանում երկու երկրների միջեւ նման համաձայնագիր է կնքվել: Ընդ որում՝ այդ համաձայնագիրը երկու կողմ ուներ. պետք է  էլեկտրակայան կառուցվեր երկու ափին՝ Մեղրիում եւ Իրանի տարածքում: 2012 թվականին, եթե չեմ սխալվում, երկու երկրների էներգետիկայի նախարարների մինչեւ տեղի ունեցած հանդիպումից հետո՝ հայտարարեցին, որ արդեն իսկ սկսել ենք կառուցել այն եւ շուտով շագագործման ենք հանձնելու: Մինչդեռ անցած տարի նոր այդ համաձայնագիրը խորհրդարանը վավերացրեց, իսկ հիմա զարմանքով տեսնում ենք, որ նոր պայմանավորվածության մեջ իրանական կողմը իր պարտավորություններից հրաժարվում է եւ միայն հայկական կողմն է էլեկտրակայան կառուցում: Այդտեղ մի ձեւաչափ է գործադրվում, որը սկսվել է դեռ Սերժ Սարգսյանի շրջանից՝  Իրան-Հայաստան երկաթգծի հետ կապված: Այսինքն՝ հիմա պայմանավորվել են, որ կառուցեք-վերջացրեք, հետո մեզ ասեք մենք էլ մեր բաժինը կկատարենք: Սա նշանակում է՝ իրանական կողմը զգացել է, որ հայկական կողմը լուրջ չի վերաբերում,  ինքն իր բաժինը չի կատարում եւ հիմա սրանից հետո պատճառ չի տեսնում, որ ինքն այդ ամբողջ պատասխանատվությունը կրի իր վրա: Ըստ էության, Իրանն ասում է՝ ես խնդիր չունեմ, դուք գնացեք արտաքին ներդրող գտեք, էլեկտրակայանը կառուցեք, էլեկտրաէներգիա արտադրեք եւ երբ արտադրեցիք, ինձ ասեք, կգամ, երաշխավորված գներով ձեզնից կգնեմ: Նույնը երկաթգծի պարագայում եղավ, ասացին՝  դուք գնացեք ներդրող գտեք, կառուցեք ձեր բաժինը, երբ վերջացրեցիք, մենք էլ մեր բաժինը կկառուցենք, կմիացնենք, մերը կարճ տարածք է, խնդիր չունենք:  Այսինքն՝ նրանք գիտեն, որ մենք դժվարանում ենք այս հարցերում, խնդիրներ ունենք եւ չեն ցանկանում պարտավորություններ ստանձնել:

- Իսկ գուցե դժվարանում ենք, որովհետեւ այսօր կաշկանդվո՞ւմ ենք Միացյալ նահանգներից՝ հաշվի առնլով Իրանի դեմ առկա պատժամիջոցները:

- Այո, պատժամիջոցների հարցը կա: Եվ եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է այս հարցին: Դեռեւս նախորդ տարվա նոյեմբերի սկզբին նա հայտարարեց, որ Իրան-Հայաստան սահմանը կարող է դե ֆակտո փակվել:  Հետո կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նաեւ հայտարարվեց, որ մեր հարաբերությունները պետք է այնպես լինի, որ դրանից չտուժվի երրորդ կողմը, մինչդեռ ընդհանրապես ձեւաչափն այնպիսին է, որ դու մի երկրի հետ քո հարաբերությունները կառուցում ես՝ անկախ երրորդ կողմի շահերից: Այսինքն՝ դու նկատի ես ունենում երկկողմանի շահերը, սակայն այդտեղ ներմուծվեց մի ձեւաչափ, որ մենք հարաբերություն ենք կառուցում մեր հարեւան երկրի հետ այնպես, որ երրորդ կողմը դրանից չդժգոհի:

- Փաստորեն, այս դեպքում Իրանի հետ հարաբերություններ ենք կառուցում այնքանով, որքանով թույլ կա Միացյալ նահանգնե՞րը:

- Բնական է, որ խոսքը Միացյալ նահանգների մասին է, ուրիշ ոչ ոք չի կարող Իրան-Հայաստան հարաբերություններից դժգոհ լինել: Ադրբեջանը, Թուրքիան, բնականաբար, Հայաստանին չեն կարող ճնչել: Վրաստանը՝ նույնպես: Եվրամիությունը դեռ կողջունի Իրան-Հայաստան հարաբերությունների ընդլայնումը եւ միակ կողմը, որ կարծում եմ՝ խնդիրներ կունենա եւ ունի Միացյալ նահանգներն են: Հիմա պարզապես Միացյալ նահանգների ներկա իշխանությունները՝ Թրամփի վարչակազմը, այլ հետաքրքրություններ ունեն: Նրանք հիմնականում հետաքրքրված են Միջին Արեւելքով

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.






Ելիսեյան պալատը մեկնաբանել է վիճահարույց տեսանյութը՝ հայտնելով՝ ինչ է թաքցրել Մակրոնը ձեռքում«Այլասերվածության պրոպագանդա»․ կանացի տարազով երգիչը՝ Հ1–ի եթերում (տեսանյութ)Վտանգված է Եվրոպայի ապագան․ ReutersԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է, որ իրեն թունավորել են մկնդեղով և սնդիկովՕրվա առաջին կեսին կարող եք լուրջ հաջողությունների հասնել․ Աստղագուշակ՝ մայիսի 12-ի համարՏարադրամի փոխարժեքները մայիսի 12-ինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներումՔրդական բանվորական կուսակցությունը դադարեցնում է Թուրքիայի դեմ զինված պայքարըՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստԳործադիրը փորձում է լուծել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճար նշանակելու և վճարելու գործընթացում ծագած խնդիրներըՄանրիկյանը կոչ է անում չանցնել կոռեկտության սահմանըՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել«Երեխաները դպրոց չեն գնալու»․ ի՞նչ կատարվում Պուշկինի անվան դպրոցում. ուղիղ միացումԱննա Հակոբյանի վարսավիրի ամուսինը նշանակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ․ 168․amՍերժ Սարգսյանը հաղթական զինադադար է ստորագրել, իսկ Նիկոլը՝ կապիտուլյացիան․ ՇարմազանովՍուրեն Պապիկյանը մեկնել է ԳերմանիաՄահացել է քաղաքագետ Արմեն ՀովհաննիսյանըԳործադուլն ու դասադուլը Պուշկինի անվան դպրոցում կշարունակվիՋերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. եղանակն առաջիկա օրերինՌիլսկի հյուրանոցին հարված հասցրած HIMARS-ը ռուսական ուժերը ոչնչացրել են (Տեսանյութ)Կարճ եւ հստակ բացատրություն, թե ինչ է կատարվում աշխարհում (Տեսանյութ)ԱՄՆ-ն և Չինաստանը Շվեյցարիայում ստորագրել են առևտրային համաձայնագիր. Սպիտակ տունԻնչով էին զբաղված Կիեւից վերադարձող Մակրոնը, Սթարմերը և Մերցը. Բրիտանիայի խորհրդարանի անդամը բացատրել էԹրամփը պարզ ակնարկում է, որ Հռոմի նոր պապի ընտրություն տեղի է ունեցել իր միջամտությամբԶանգել, երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել. Տիգրանի պապիկԵս Պուտինին կսպասեմ հինգշաբթի օրը Թուրքիայում. Զելենսկի2-ամյա Տիգրանի ծնողների հույսը Աստված էՓաշինյանը «տրաս է հանել» սյունեցի պատգամավորներինԹրամփ. Ուկրաինան պետք է «անհապաղ» համաձայնի առաջարկվող բանակցություններինՄենք քո համար էինք վիզ դրել.Մարտունին թիմակիցները շարունակում են երեսով տալՄակրոնի վարքագիծը նման է պատերազմի նախապատրաստությունների. Լը ՊենՓաշինյանը պետական բյուջեից միլիոններ է վատնում «ֆեյքաբուծարաններ» պահելու համարԿամո Ունանյանը հնարավոր է մենամարտի UFC կազմակերպությունումԵրևանում կկայանա խառը մենամարտերի Mix Fight 58 մեծ մրցաշարԴդմաշենի Սբ Թադևոս եկեղեցին կնորոգվիՇՏԱՊ. Երեւանը խեղդվում է փոշուցՊուտինի առաջարկը Զելենսկուն եւ եվրալիդերներին հասցրեց ցուգցվանգիԿոնստանտինովկանյի ուղղությամբ ռուսական ուժերը, վերսկսելով հարձակումը, կարեւոր ձեռքբերումներ ունեն (Քարտեզ)Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Տիգրանի հայրը և մայրը կանգնած էին Խորանի մոտ՝ լուռ, քարшցած…Փոքրիկ Տիգրանի հայրն ու մայրը մասնшկցեցին Սուրբ Պատարագին ու ստшցան օրհնությունԵրեւանը այլեւս չի կարող սպասել. Հենրիխ Դանիելյան «Միսս Աշխարհ» մրցույթին ինչ հագուստով է ներկայացել Հայաստանը ներկայացնող գեղեցկուհինՄուրը ոչ միայն Mi6-ի ղեկավարն է, այլև ուկրաինա-ռուսական հակամարտության ճարտարապետը. Ինչ է նշանակում նրա հեռանալըԵվրոպայի օրը վերածվեց «զիբիլի» փառատոնիԳոլառատ «Էլ կլասիկոն» ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով(տեսանյութ)Մայիսի 19-ին Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա հույների ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունՔամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառերԴնեպրոպետրովսկի մարզի հետ սահմանին մնացել է մեկ կիլոմետր. ռազմական փորձագետ (Քարտեզ)Լուծվող սուրճ. արդյո՞ք կան ավելի լավ տարբերակներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top